Թանկագին Ջոն (ֆիլմ, 2010)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թանկագին Ջոն
անգլ.՝ Dear John
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ, դրամա, ռազմական ֆիլմ և վեպի էկրանավորում
Թեմասեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներ և աուտիզմ
ՀիմքԹանկագին Ջոն
Թվականհունվարի 24, 2010[1], մայիսի 6, 2010[2] և ապրիլի 8, 2010[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼասե Հալսթրյոմ
Սցենարի հեղինակՋեյմի Լինդեն
ԴերակատարներԱմանդա Սայֆրիդ, Չաննինգ Տատում, Հենրի Ջեքսոն Թոմաս, Ռիչարդ Ջենքինս, Սքոթ Փորթեր, Դի Ջեյ Քոթրոնա, Քուլեն Մոս, Դևիդ Էնդրյուս, Քիթ Ռոբինսոն, Լյուկ Բենվարդ և Քիթ Ռոբինսոն
ՕպերատորԹերրի Սթեյսի
ԵրաժշտությունԴեբորա Լուրյե
ՄոնտաժՔրիստինա Բոդեն
Պատմվածքի վայրՀարավային Կարոլինա
Նկարահանման վայրՀարավային Կարոլինա
ԿինոընկերությունRelativity Media
Տևողություն108 րոպե
Պաշտոնական կայքէջ

Թանկագին Ջոն (անգլ.՝ Dear John), Լասս Հալստրյոմի գեղարվեստական ֆիլմը՝ նկարահանված Նիկոլաս Սփարքսի համանուն վեպի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Թայրին, որը ԱՄՆ բանակի հատուկ նշանակության ուժերի զինվոր է, վիրավորվում է և, գետնին պառկած, հիշում է, թե ինչպես է էքսկուրսիա գնացել մետաղադրամների պատրաստման գործարան։ Նա իրեն համեմատում է մետաղադրամի հետ, որը երկու տեղից ծակված է և այլևս կատարյալ չէ։ «Բայց գիտակցության մթագնումից առաջ վերջինը, որ միտս եկավ, «դու» ես»։

2001 թվականին՝ արձակուրդի ժամանակ, Ջոնը ծովափին հանդիպում է մի գեղեցիկ աղջկա։ Վերջինիս պայուսակն ընկնում է ջուրը, և Ջոնը հանում է այն։ Այդպես նա ծանոթանում է Սավաննա Լին Կյորտիսի հետ, որը քոլեջի ուսանողուհի է և նույնպես արձակուրդում է։ Հետագա մի քանի օրվա ընթացքում նրանք մտերմանում են ու սիրահարվում։ «Մինչ շուտափույթ հանդիպում…» նրանց արտահայտությունն է, որ նրանք միմյանց ասում են բաժանվելիս։ Ջոնը ծանոթանում է Սավաննայի ընկերոջ՝ Թիմ Ուիդոնի ու նրա որդու՝ Ալանի հետ։ Վերջինս հիվանդ է աուտիզմով։ Սավաննան ծանոթանում է Ջոնի հոր հետ, որը շատ ինքնամփոփ անձնավորություն է և հետաքրքրվում է միայն մետաղադրամների իր հավաքածուով։ Ջոնի կարծիքով՝ նա այնքան էլ լավ հայր չի եղել։ Սավաննան, որը շատ էր շփվել Ալանի հետ, ենթադրում է, թե Ջոնի հայրը նույնպես տառապում է աուտիզմով։ Դա զայրացնում է Ջոնին, և նա ծովափին կռվում է Սավաննայի հարևանի՝ Ռենդիի հետ՝ խփելով նաև Թիմին։ Հաջորդ օրը Ջոնը Թիմից ներողություն է խնդրում և երկտող է տալիս՝ խնդրելով հանձնել Սավաննային։ Իրենց երկշաբաթյա ծանոթության վերջին օրը Ջոնն ու Սավաննան անցկացնում են միասին և պայմանավորվում միշտ նամակներ գրել միմյանց։ Ջոնը վերադառնում է բանակ, որտեղ մնում է ծառայելու ևս մեկ տարի։ Նրանք նամակներ են գրում միմյանց՝ համարակալելով դրանք, քանզի փոստային ծառայությունը անկանոն է և նամակները կարող են գալ ոչ հերթականությամբ։ «Թանկագին Ջոն» - իր նամակները միշտ այսպես է սկսում Սավաննան։ Սակայն 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Ջոնի ողջ ջոկատը որոշում է շարունակել ծառայությունը, և Ջոնին ոչինչ չի մնում անելու, քան հետևել իր թիմի օրինակին։ Նա մի քանի օր արձակուրդ է ստանում և մեկնում է տուն։ Իմանալով, որ Ջոնը ծառայելու է ևս երկու տարի, Սավաննան տխրում է, այնուամենայնիվ նրանք բաժանվում են «Մինչ շուտափույթ հանդիպում» խոսքերով։

Հաջորդ երկու տարվա ընթացքում Ջոնը մասնակցում է ռազմական վտանգավոր գործողությունների և շարունակում նամակներ ստանալ Սավաննայից։ Սակայն մի անգամ երկարատև դադարից հետո Սավաննան գրում է, որ այլևս չի կարող ապրել մենակ ու ամուսնանում է։ Ջոնը ենթադրում է, թե Սավաննան ամուսնանում է իր նախկին ընկերոջ՝ Ռենդիի հետ և այրում է աղջկա բոլոր նամակները։ Վիրավորվելուց հետո նրան առաջարկում են վերադառնալ տուն և որոշ ժամանակ մնալ հոր մոտ, սակայն Ջոնը որոշում է շարունակել ծառայությունը՝ ցանկանալով բանակում մնալ հնարավորինս երկար։ Հաջորդ 4 տարիների ընթացքում Ջոնը ռազմական գործողությունների է մասնակցում Իրաքում ու Աֆղանստանում։ Բայց նրան հայտնում են, որ նա ուղարկվում է տուն, որովհետև հայրը կաթված է ստացել։ Ջոնը հոր կողքին է մնում վերջինիս կյանքի վերջին օրերին։ Ջոնը նամակ է գրում հորը և կարդում նրա համար, որտեղ ասվում էր, որ վիրավորվելուց հետո նա մտածել է հոր, և ոչ թե Սավաննայի մասին։

Ջոնն այցելում է Սավաննային և իմանում, որ նա ամուսնացել է Թիմի, և ոչ թե իր հարուստ հարևանի՝ Ռենդիի հետ։ Սավաննան պատմում է, որ Թիմը հիվանդ է քաղցկեղով, բայց չի կարող գնել թանկարժեք դեղերը, և որ իրենք արդեն վաճառել են Սավաննայի տունը։ Ջոնը հիվանդանոցում այցելում է Թիմին։ Վերջինս ներողություն է խնդրում Ջոնից և խոստովանում, որ ինքը միշտ էլ սիրել է Սավաննային և որ հիմա վստահ է, որ Ալանը չի մնա առանց խնամքի։ Նա նաև ասում է, որ Սավաննան շարունակում է սիրել Ջոնին և երբեք իրեն չի նայել այնպես, ինչպես նայում է Ջոնին։ Սավաննայի տանն ընթրելուց հետո Ջոնը հեռանում է՝ չպատասխանելով Սավաննայի «Մինչ շուտափույթ հանդիպում» խոսքին։

Ջոնը վաճառում է հոր մետաղադրամների հավաքածուն (բացի այն առաջին մուլից, որ գտել էր Ջոնը, և, որից սկիզբ էր առել հավաքածուն։ Հավաքածուից ստացված գումարը Ջոնը անանուն նվիրում է Թիմին՝ վիրահատության համար։ Իսկ մուլը նա օգտագործում է բանակում, որպեսզի որոշի ուր գնալ՝ ա՞ջ, թե՞ ձախ։ Մի անգամ Ջոնը նամակ է ստանում Սավաննայից, որում վերջինս հայտնում է, որ Թիմն անանուն նվիրատվություն է ստացել, բայց ինքը գիտի, թե ումից է այն։ Այդ գումարի շնորհիվ Թիմը ստացավ ևս մի քանի ամսվա կյանք և հնարավորություն ունեցավ հրաժեշտ տալ որդուն։ Սավաննան գրում է, որ միշտ մտածում է Ջոնի մասին, ուզում է իմանալ՝ որտեղ է նա, ինչպես է, բայց կորցրել է այդ իմանալու իրավունքը։ Ջոնը վերադառնում է հայրենիք, սրճարանի պատուհանից տեսնում Սավաննային, մտնում ներս ու գրկում նրան։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]