Jump to content

Թայվանի տիեզերական գործակալություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թայվանի տիեզերական գործակալություն
Տեսակպետական մարմին, տիեզերական գործակալություն և non-departmental public body?
Երկիր Թայվան[1]
ՀապավումTASA
Հիմնադրվածհոկտեմբերի 3, 1991[1]
Գլխադասային գրասենյակՍինչժու, Թայվան
Կայքtasa.org.tw
24°47′05″N 121°00′07″E / 24.78468°N 121.00201°E / 24.78468; 121.00201

Թայվանի տիեզերական գործակալությունը (կրճատ՝ ԹՏԳ), 1991-2023 թվականներին հայտնի որպես Ազգային տիեզերական կազմակերպություն (ԱՏԿ), Թայվանի ազգային քաղաքացիական տիեզերական գործակալությունն է, որը գործում է Գիտության և տեխնոլոգիաների ազգային խորհրդի ենթակայությամբ։ ԹՏԳ-ն զբաղվում է տիեզերական տեխնոլոգիաների մշակմամբ և հարակից հետազոտություններով[2]։

Կազմակերպություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹՏԳ-ի ցամաքային կառավարման կայանը 2019 թվականին
ԹՏԳ-ի ցամաքային կառավարման կայանը 2023 թվականին
Արբանյակների ինտեգրման և փորձարկման շենքը 2013 թվականին
ԹՏԳ-ի հետազոտական համալիրներից մեկը 2025 թվականին
ԹՏԳ-ի անարձագանք սենյակը՝ Formosat-8-ի հետ

ԹՏԳ-ի կենտրոնակայանը և հիմնական ցամաքային կառավարման կայանը գտնվում են Սինչժուում։ 2022 թվականի ապրիլին Օրենսդիր Յուանը ընդունեց օրենք, որով ԱՏԿ-ն վերակազմավորվեց որպես Գիտության և տեխնոլոգիաների ազգային խորհրդին ուղղակիորեն ենթակա գործակալություն և վերանվանվեց Թայվանի տիեզերական գործակալություն[3]։

Գործակալության կառուցվածքը ներառում է գլխավոր տնօրենի գրասենյակ, ինժեներական ստորաբաժանումներ՝ համակարգերի, էլեկտրական, մեխանիկական, թռիչքի կառավարման, արբանյակային գործողությունների, պատկերների մշակման, ինտեգրման, փորձարկման և արտադրանքի ապահովման ուղղություններով, ինչպես նաև պլանավորման, վարչական, ֆինանսական և ծրագրային գրասենյակներ[4]։ ԹՏԳ-ն ունի նաև մի շարք լաբորատորիաներ, այդ թվում՝ համակարգային մոդելավորման, ջերմային կառավարման, միկրոալիքային կապի, տվյալների մշակման, դիրքի որոշման և կառավարման, էլեկտրաօպտիկայի, կառուցվածքային մշակման, էլեկտրական էներգիայի և բազմաշերտ մեկուսացման լաբորատորիաներ[5]։

Formosat-1-ի մոդելը
Formosat-3-ի մոդելը
Formosat-7-ի մոդելը

1991 թվականի հոկտեմբերի 3-ին Գործադիր Յուանը հաստատեց «Տիեզերական տեխնոլոգիաների երկարաժամկետ՝ 15-ամյա զարգացման ծրագիրը» և ստեղծեց Ազգային տիեզերական ծրագրի գրասենյակը[6]։ 1994 թվականին սկսվեց Արբանյակների ինտեգրման և փորձարկման շենքի կառուցումը, կնքվեցին հաճախականությունների համակարգման և ցամաքային համակարգի պայմանագրեր ամերիկյան ընկերությունների հետ[6]։ 1997 թվականին բացվեց արբանյակների ինտեգրման և փորձարկման շենքը, իսկ 1998 թվականին ավարտվեց Formosat-1 արբանյակի ինտեգրումն ու փորձարկումը[6]։

1999 թվականի հունվարի 27-ին Formosat-1-ը արձակվեց ուղեծիր և սկսեց իր գիտական առաքելությունները[6]։ Նույն թվականին սկսվեց Formosat-2-ի մշակումը։ Հետագա տարիներին գործակալությունը զարգացրեց Formosat շարքի արբանյակները՝ ներառելով Երկրի դիտարկման, իոնոսֆերային և օդերևութաբանական առաքելություններ։

2018-2021 թվականներին գործակալության գործունեությունն ակտիվացավ․ գործարկվեց Formosat-5 պատկերների ծառայությունը, 2019 թվականին SpaceXFalcon Heavy հրթիռով արձակվեցին Formosat-7 արբանյակները, իսկ 2020 թվականին հրապարակվեցին Formosat-7/COSMIC-2 մթնոլորտային տվյալները[6]։ 2021 թվականին արձակվեցին YUSAT և IDEASSAT Կուբսատերը, ընդունվեց «Տիեզերական զարգացման ակտը», իսկ Թայվանը տիեզերական տեխնոլոգիաների համագործակցության հուշագիր ստորագրեց լիտվական NanoAvionics ընկերության հետ[7]։

2023 թվականին կազմակերպությունը դրվեց Գիտության և տեխնոլոգիաների ազգային խորհրդի անմիջական վերահսկողության ներքո և վերանվանվեց Թայվանի տիեզերական գործակալություն՝ ԹՏԳ[8][9]։ Չինարեն անվանումը չի փոխվել[10]։

2025 թվականին գործակալությունը Պինդուն շրջանում ընտրեց տարածք Թայվանի ազգային արձակման հարթակի կառուցման համար[11]։ Նույն թվականին Թայպեյի ազգային տեխնոլոգիական համալսարանը ԹՏԳ-ի, Տեղեկատվական արդյունաբերության ինստիտուտի և ԱՏՀԻ-ի հետ սկսեց եռամյա ինտենսիվ ծրագիր՝ արբանյակային կապի մասնագետներ պատրաստելու համար[12]։

Թայվանի հրթիռային արձակման ծրագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սյուհայի հրթիռային հետազոտական արձակման վայրի վերին տեսքը 2025 թվականին
TK-2-ի հիման վրա ստեղծված օդերևութաբանական հրթիռի արձակումը 2008 թվականին Ջիուպենգի ռազմաբազայից

ԹՏԳ-ն մշակել է հետազոտական հրթիռներ՝ Sky Bow II զենիթահրթիռային համակարգի հիման վրա՝ ավելացված արագացուցիչով։ 2024 թվականի դրությամբ իրականացվել է 10 արձակում, որոնցից 9-ը հաջող է եղել[13]։ 2025 թվականին ավարտվեց նոր հետազոտական հրթիռների արձակման վայրի կառուցումը, որն ունի հավաքման սրահ, կառավարման շենք և արձակման գոտի[14][15]։

ԱռաքելությունԱմսաթիվՕգտակար բեռԱրդյունք
SR-I15 դեկտեմբերի 1998ՉկարԱռաջին փորձնական թռիչքը հաջող էր[16]
SR-II24 հոկտեմբերի 2001Տրիմեթիլալյումինի փորձԵրկրորդ աստիճանի բռնկման խափանում, առաքելությունը կորել է[16]
SR-III24 դեկտեմբերի 2003ՏրիմեթիլալյումինԱռաքելությունը հաջող էր[16]
SR-IV14 դեկտեմբերի 2004Մթնոլորտային լուսարձակման լուսաչափ, GPS ընդունիչԱռաքելությունը հաջող էր[16]
SR-V15 հունվարի 2006Իոնային զոնդ, եռառանցք մագնիսամետրԱռաքելությունը հաջող էր[16]
SR-VI13 սեպտեմբերի 2007Հիդրազինով աշխատող կառավարման համակարգ, վերադարձի պարկուճԱռաքելությունը հաջող էր, պարկուճը վատ եղանակի պատճառով կորել է ծովում[16]
SR-VII10 մայիսի 2010Իոնային զոնդԱռաքելությունը հաջող էր[16]
SR-VIII5 հունիսի 2013Ջրածնի պերօքսիդով կառավարման համակարգ, վերադարձի պարկուճԱռաքելությունը հաջող էր[13]
SR-IX26 մարտի 2014Իոնային զոնդԱռաքելությունը հաջող էր[13]
SR-X7 հոկտեմբերի 2014Իոնային զոնդԱռաքելությունը հաջող էր[13]

Թայվանում նախագծված և կառուցված արբանյակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Formosat անվանումը ծագում է Ֆորմոզա և արբանյակ բառերից։ Շարքը նախկինում կոչվում էր ROCSAT՝ Չինաստանի Հանրապետություն և արբանյակ բառերի հապավմամբ։

  • Formosat-1՝ նախկին ROCSAT-1, կապի և իոնոլորտյի հետազոտական արբանյակ, արձակվել է 1999 թվականի հունվարին։
  • Formosat-2՝ նախկին ROCSAT-2, իոնոլորտային հետազոտությունների և մակերևույթի քարտեզագրման արբանյակ, արձակվել է 2004 թվականի մայիսին։
  • Formosat-3/COSMIC՝ վեց միկրոարբանյակներից կազմված համաստեղություն՝ վերին մթնոլորտի GPS օկուլտացիոն ուսումնասիրությունների համար։ Այն իրականացվել է ԱՄՆ կառույցների, այդ թվում՝ ՆԱՍԱ-ի, ՕՄՀԱՎ-ի և ՄՀՀԿ-ի հետ համագործակցությամբ և արձակվել է 2006 թվականի ապրիլին։
  • Formosat-5՝ օպտիկական Երկրի դիտարկման և մագնիսական դաշտի հետազոտության արբանյակ։ Նախապես նախատեսված էր արձակել 2011 թվականին[17], սակայն արձակվել է 2017 թվականին[18]։
  • Formosat-7՝ վեց արբանյակներից բաղկացած խումբ՝ ցածր և միջին լայնություններում օդերևութաբանական տվյալներ ստանալու համար։ Այն արձակվել է 2019 թվականի հունիսին[19]։
  • Տրիտոն կամ Formosat-7R՝ ԱՏԿ-ի նախագծած և արտադրած միկրոարբանյակ, որը հայտնի է որպես «քամու որսորդ» և նախատեսված է ծովային քամիների չափման համար[20]։ Այն արձակվել է 2023 թվականի հոկտեմբերի 8-ին Arianespace-ի կողմից Կուրուի արձակման համալիրից, Ֆրանսիական Գվիանա[21]։

Այլ արբանյակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ նախագծերից են YamSat պիկոարբանյակների շարքը, ՃՕՀԳԱրասե առաքելությանը տրամադրված գործիքը, Տոհոկուի համալսարանի RISESAT միկրոարբանյակը, ինչպես նաև 2021 թվականին արձակված Թռչող սկյուռ և Յուշան արբանյակները[22]։ 2023 թվականին արձակվել է Չենգ Կունի ազգային համալսարանի Lilium-1 արբանյակը[23]։ 2024 թվականին SpaceX-ի Transporter-11 առաքելությամբ արձակվել են Toro և Nightjar կուբսատերը[24]։ 2024-2025 թվականներին արձակվել են նաև PARUS շարքի կուբսատերը և ONGLAISAT միկրոարբանյակը, որը մշակվել է Տոկիոյի համալսարանի Ինտելեկտուալ տիեզերական համակարգերի լաբորատորիայի հետ համագործակցությամբ[25]։

Պլանավորված առաքելություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլանավորված նախագծերի թվում են Formosat-8 հեռահար զոնդավորման արբանյակը, որը պետք է հաջորդի Տրիտոնին[26], ինչպես նաև Formosat-8B-ը, որը կներառի Գամմա-ճառագայթային անցումային երևույթների մոնիտոր գիտական օգտակար բեռը և կլինի ԹՏԳ-ի առաջին աստղագիտական արբանյակը[27]։ 2025 թվականի համար նախատեսված են նաև T.MicroSat-1, RIoT-1, TORO 2 և Lilium-2 ու Lilium-3 կուբսատերի արձակումները[28]։

Զարգացումներ և երկարաժամկետ ծրագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայվանի տիեզերական ծրագրի առաջին փուլը կենտրոնացած էր մարդկային և տեխնոլոգիական ռեսուրսների ձևավորման վրա՝ երեք հիմնական արբանյակային ծրագրեր ստեղծելու և պահպանելու համար։ Երկրորդ փուլը՝ 2006-2018 թվականներին, շեշտադրում էր տեխնոլոգիական ինտեգրման, մանրաչափացման և տեղական ավիատիեզերական արդյունաբերության զարգացման վրա։ 2009 թվականից ԹՏԳ-ն համալսարանական խմբերի հետ աշխատել է հիբրիդային հրթիռների արդյունավետությունը բարձրացնող տեխնոլոգիաների վրա՝ օգտագործելով ազոտի ենթօքսիդի և հիբրիդային վառելիքային համակարգեր։

2019 թվականին Գիտության և տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարեց ազգային տիեզերական ծրագրի երրորդ փուլի համար 25.1 միլիարդ նոր թայվանական դոլար՝ մոտ 814 միլիոն ԱՄՆ դոլար, նախատեսվող արժեքի մասին[29]։ Այդ փուլով նախատեսվում է 2019-2028 թվականներին տարեկան առնվազն մեկ արբանյակ արձակել[30]։ 2021 թվականին Թայվանի օրենսդիրը ընդունեց Տիեզերական զարգացման խթանման ակտը, որի նպատակն է խրախուսել մասնավոր հատվածի ավելի լայն մասնակցությունը տիեզերական արդյունաբերությանը[31]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Digital Science GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
  2. «About NSPO | Vision and Mission». Nspo.narl.org.tw. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  3. Wang, Yang-yu; Teng, Pei-ju (2022 թ․ ապրիլի 19). «Taiwan's legislature clears bill to upgrade national space agency». Central News Agency. Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին.
  4. «About NSPO | Organization». Nspo.narl.org.tw. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  5. «About NSPO | Infrastructures». Nspo.narl.org.tw. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  6. 1 2 3 4 5 «NSPO History Timeline». NSPO.(չաշխատող հղում)
  7. «MOU Signed Between Taiwan and Lithuania to Initiate Space Technology and S&T cooperation». nspo news. Արխիվացված է օրիգինալից 2022-12-05-ին. Վերցված է 2026-06-10-ին.
  8. «Taiwan Space Agency receives upgraded status». Taiwan Today. 2023 թ․ հունվարի 3. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  9. Yen, William (2023 թ․ հունվարի 6). «Taiwan's space agency rebrands as TASA after official upgrade». Central News Agency. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  10. Chen, Chia-yi; Hetherington, William (2023 թ․ հունվարի 2). «Space agency renamed TASA in official overhaul». Taipei Times. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  11. Thompson, James; Ai, Chang. «NSTC announces Pingtung site as Taiwan's space mission launch center». focustaiwan.tw. Focus Taiwan. Վերցված է 2025 թ․ հուլիսի 30-ին.
  12. Yang, Carol. «Taipei university opens low-Earth orbit satellite talent center». taiwannews.com.tw. Taiwan News. Վերցված է 2025 թ․ նոյեմբերի 22-ին.
  13. 1 2 3 4 McDowell, Jonathan C. (2024 թ․ նոյեմբերի 13). «Launch List - By Family - NSPOB». www.planet4589.org. Վերցված է 2024-11-14-ին.
  14. Tsung-hsien, Tsai; Hetherington, William. «Rocket research site inaugurated». taipeitimes.com. Taipei Times. Վերցված է 2025 թ․ հուլիսի 30-ին.
  15. Jing, Chong; Chen, Elaine. «Taiwan's rocket dreams take flight: new facility breaks ground on space sovereignty». digitimes.com. Digitimes. Վերցված է 2025 թ․ հուլիսի 30-ին.
  16. 1 2 3 4 5 6 7 Chern, Jeng-Shing; Wu, Bill; Chen, Yen-Sen; Wu, An-Ming (2012). «Suborbital and low-thermospheric experiments using sounding rockets in Taiwan». Acta Astronautica. 70: 159–164. doi:10.1016/j.actaastro.2011.07.030. ISSN 0094-5765.
  17. «Plasma/particle instruments and Japan-Taiwan collaboration for the Geospace magnetosphere/ionosphere explorations» (PDF). Masafumi Hirahara. 2003 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 5-ին.
  18. «FORMOSAT 5». space.skyrocket.de. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  19. «FORMOSAT -7». www.nspo.narl.org.tw. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  20. Hui-ju, Chien (2019 թ․ նոյեմբերի 17). «Second satellite to launch in Guyana in last half of 2021». www.taipeitimes.com. Taipei Times. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.
  21. Chung, Yu-chen (2023 թ․ հոկտեմբերի 9). «Taiwan's first domestic Triton weather satellite launches». Focus Taiwan. Central News Agency. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 9-ին.
  22. Ssu-yun, Su; Mazzetta, Matthew (2021 թ․ հունվարի 24). «SpaceX rocket carries two Taiwanese satellites into space». focustaiwan.tw. Focus Taiwan. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  23. Juang, Jyh-Ching. «Selfies of NCKU Lilium-1 From Low Earth Orbit». ncku.edu.tw. NCKU.
  24. «SpaceX launches two satellites developed in Taiwan». taipeitimes.com. Taipei Times. Վերցված է 2025 թ․ հուլիսի 9-ին.
  25. Lai, Sunny. «'ONGLAISAT' satellite hits imaging, technology testing goals: TASA». focustaiwan.tw. Focus Taiwan. Վերցված է 2025 թ․ հուլիսի 30-ին.
  26. Strong, Matthew (2019 թ․ նոյեմբերի 15). «France's Arianespace wins bid to launch Taiwan satellite in 2021». www.taiwannews.com.tw. Taiwan News. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  27. Chang, Hsiang-Kuang; Lin, Chi-Hsun; Tsao, Che-Chih; Chu, Che-Yen; Yang, Shun-Chia; Huang, Chien-You; Wang, Chao-Hsi; Su, Tze-Hsiang; Chung, Yun-Hsin; Chang, Yung-Wei; Gong, Zi-Jun; Hsiang, Jr-Yue; Lai, Keng-Li; Lin, Tsu-Hsuan; Lu, Chia-Yu (2022-01-15). «The Gamma-ray Transients Monitor (GTM) on board Formosat-8B and its GRB detection efficiency». Advances in Space Research. 69 (2): 1249–1255. doi:10.1016/j.asr.2021.10.044. ISSN 0273-1177.
  28. Shan, Shelley. «PARUS-T2 cube satellite successfully launched in US». taipeitimes.com. Taipei Times. Վերցված է 2025 թ․ հուլիսի 9-ին.
  29. Sherry Hsiao, Chien Hui-ju (2019 թ․ փետրվարի 14). «Ministry announces third phase of space program». taipeitimes.com. Taipei Times. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.
  30. Matthew, Strong (2019 թ․ փետրվարի 13). «Taiwan to launch one satellite a year over the next decade». taiwannews.com. Taiwan News. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.
  31. Staff Writer. «Taiwan eyes aerospace, focus on LEO satellites». www.taipeitimes.com. Taipei Times. Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայվանի տիեզերական գործակալություն» հոդվածին։