Թայվանի կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Թայվան
չինարեն ավանդ. 臺灣, հեշտ. 台湾 , պինին: Táiwān

23°44′33″ հս․. լ. 120°59′38″ ավ. ե. / 23.7426° հս․. լ. 120.9938° ավ. ե. / 23.7426; 120.9938Կոորդինատներ: 23°44′33″ հս․. լ. 120°59′38″ ավ. ե. / 23.7426° հս․. լ. 120.9938° ավ. ե. / 23.7426; 120.9938
Երկիր Չինաստանի Հանրապետություն Չինաստանի Հանրապետություն
Ջրատարածություն Խաղաղ օվկիանոս
Մակերես 36 178 կմ2
Ամենաբարձր կետը 3952 մ
Բնակչություն (2012) 23 069 345 մարդ
Բնակչության խտությունը 637,662 մարդ/կմ2
##Թայվանի կղզի (Թայվան)
Red pog.svg
##Թայվանի կղզի (Խաղաղ օվկիանոս)
Red pog.svg
##Թայվանի կղզի (Չինաստան)
Blue pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում
Թայվանի մայրաքաղաք Թամբեյի համայնապատկերը

Թայվան (չինարեն ավանդ. 臺灣, հեշտ. 台湾 , պինին: Táiwān; գաղութային անվանում — Ֆորմոզա, պորտ.՝ ilha Formosa — «Հրաշալի կղզի»), կղզի Խաղաղ օվկիանոսում, Չինաստանի մայրցամաքային մասի արևելյան ափի մոտ, որից բաժանված է Թայվանի նեղուցով։ Պենհու կղզու հետ միասին կազմում են ՉԺՀ Թայվանի նահանգը։ Ձգվում է հյուսիսից հարավ 394 կմ, լայնությունը՝ մինչև 140 կմ, տարածքը՝ մոտ 36 հազար կմ2, բնակչությունը՝ 23 069 345 (2011), 97%֊ը՝ չինացիներ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը չինարեն բառացի նշանակում է «դարավանդներով ծովափ»։ 1590 թվականին պորտուգալացի ծովագնացներն այն անվանեցին Formosa (Ֆորմոզա) «գեղեցիկ»․ այս անվանումը ընդունված է շատ երկրներում՝ իսկականի փոխարեն [1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն ժամանակներում Թայվանի տարածքում բնակվել են գաոշան ցեղերը։

Չինացիների առաջին ռազմական արշավանքը Թայվան տեղի է ունեցել 230 թվականին։ 13-րդ դարում Թայվանը պաշտոնապես մտցվել է Չինական կայսրության քարտեզի մեջ։ Թայվանի բնիկներին (ինդոնեզական ծագում ունեցող ցեղեր) չինացիները մղել են լեռնային շրջանները։

16-րդ դարի վերջին 17-րդ դարի սկզբին Թայվան են սկսել ներխուժել եվրոպացիները։ 1590 թվականին պորտուգալացիները կղզին անվանեցին «Ֆորմոզա» (գեղեցիկ, հրաշալի)։ 1624 թվականին Թայվանը զավթել են հոլանդացիները, որոնց 1661-1662 թվականներին վտարել են չինացի հայրենասերները։ 1683 թվականին Թայվանում հաստատվել է մանջուրական Ցին դինաստիայի տիրապետությունը, 1886 թվականին դարձել է առանձին նահանգ։

1895 թվականի Սիմոնոսեկիի պայմանագիրով Թայվանը անցել է Ճապոնիային։ Երկրորդ համաշխարհային պատերազմում (1939-1945) ճապոնիայի ջախջախումից հետո այն վերադարձվել է Չինաստանին։ 1949 թվականի հոկտեմբերին ՉԺՀ կազմավորումից հետո Թայվանը դարձել է չինական ժողովրդաազատագրական բանակից ջախջախված Չան Կայշիի գոմինդանական խմբավորման և բանակի մնացուկների ապաստարան։ Չանկայշիականները այստեղ ստեղծեցին հզոր բանակ և վայելում էին ԱՄՆ-ի ռազմական, դիվանագիտական, քաղաքական և տնտեսական հովանավորությունը։

Մինչև 1971 թվականի հոկտեմբերը Թայվանը ՄԱԿ-ում անօրինականորեն զբաղեցնում էր ՉԺՀ տեղը։ ՉԺՀ կառավարությունը, Թայվանը համարելով չինական տարածքի անբաժանելի մասը, որևէ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելիս պայման է դնում՝ Թայվանը ճանաչել իբրև Չինաստանի մաս և խզել դիվանագիտական ու քաղաքական կապերը Թայվանի հետ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ափերը թույլ են կտրտված։ Կղզու ամբողջ երկայնքով ձգվում են Թայվանի լեռները (բարձրությունը՝ մինչև 3950 մ), հյուսիսում՝ հանգած հրաբուխների խումբը, արևմուտք՝ ափամերձ հարթավայրը։ Հաճախակի են երկրաշարժերը։ Օգտակար հանածոներից կան քարածուխ, այրվող գազեր, նավթ, ոսկի։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման հյուսիսում մերձարևադարձային է, հարավում՝ արևադարձային մուսսոնային։ Հունվարի միջին ջերմաստիճանը 15-20°С է, հուլիսինը՝ 25-30°С։ Տարեկան տեղումները հարթավայրերում 1500-2500 մմ են, լեռներում տեղ-տեղ՝ ավելի քան 5000 մմ։ Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին հաճախակի են թայֆունները։

Գետային ցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետերը լեռնային են, ջրառատ, հարուստ հիդրոէներգիայով, օգտագործվում են ոռոգման համար։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքի 1/2-ից ավելին ծածկված է անտառներով (ավելի քան 3000 տեսակի ծառերի կեսից ավելին էնդեմիկ են)։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսությունն ունի արդյունաբերական֊ագրարային բնույթ։ Քիչ քանակությամբ արդյունահանվում է բնական գազ և քարածուխ։ Արդյունաբերության հիմնական ճյուղերն են տեքստիլը, ռադիոէլեկտրոնայինը (գլխավորապես հավաքովի), նավաշինությունը, սննդի (գլխավորապես շաքարի), քիմիական և նավթաքիմիական, նավթավերամշակման, ցեմենտի, փայտավերամշակման, պողպատի և ալյումինի ձուլման ճյուղերը։

Ցանքատարածությունների 1/2-ից ավելին զբաղեցնում է բրինձը (տարեկան 2 բերք)։ Մշակում են նաև շաքարեղեգ, բաթաթ, արևադարձային պտուղներ, թեյ։ Զարգացած է խոզաբուծությունը։ Զբաղվում են նաև ձկնորսությամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • James Wheeler Davidson։ The Island of Formosa. Past and Present. History, people, resources, and commercial prospects. Tea, camphor, sugar, gold, coal, sulphur, economical plants, and other production. London / New York 1903 (Online bei Internet Archive)
  • Mathias Neukirchen։ Die Vertretung Chinas und der Status Taiwans im Völkerrecht. Nomos, Baden-Baden 2004, ISBN 3-8329-0459-X
  • John Robert Shepherd։ Statecraft and Political Economy on the Taiwan Frontier. Stanford 1993, ISBN 0-8047-2066-5
  • Oskar Weggel։ Geschichte Taiwans. Vom 17. Jahrhundert bis heute. Edition global, München 2007, ISBN 3-922667-08-2 (1. Auflage։ Böhlau, 1991, ISBN 3-412-02891-6)
  • Walter Weiss։ Taiwan. Das andere China. Welsermühl, München 1987, ISBN 3-85339-197-4
  • Thomas Weyrauch։ Chinas demokratische Traditionen vom 19. Jahrhundert bis in Taiwans Gegenwart. Longtai, Gießen 2014, ISBN 978-3-938946-24-4
  • Thomas Weyrauch։ Chinas unbeachtete Republik. 100 Jahre im Schatten der Weltgeschichte. Band 1 (1911 – 1949) . Longtai. Gießen 2009, ISBN 978-3-938946-14-5
  • Thomas Weyrauch։ Chinas unbeachtete Republik. 100 Jahre im Schatten der Weltgeschichte. Band 2 (1950 – 2011) . Longtai, Gießen 2011, ISBN 978-3-938946-15-2
  • Thomas Weyrauch։ Völkerrechtliche Betrachtungen zur Existenz der Republik China . Longtai, Gießen 2012, ISBN 978-3-938946-19-0
  • National Taiwan University։ Flora of Taiwan Volume 1, 2. Auflage, 1994, ISBN 957-9019-52-5, Online Ausgabe
  • NTU։ Flora of Taiwan Volume 2, 2. Auflage, 1996, Online Ausgabe։ Fotokopie/pdf
  • NTU։ Flora of Taiwan Volume 3, 2. Auflage, 1993, Online Ausgabe։ Fotokopie
  • NTU։ Flora of Taiwan Volume 4, 2. Auflage, 1998, Online Ausgabe։ Fotokopie
  • NTU։ Flora of Taiwan Volume 5, 2. Auflage, 2000, Online Ausgabe։ Fotokopie
  • NTU։ Flora of Taiwan Volume 6, 2. Auflage, 2003, Online Ausgabe։ pdf
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 559 CC-BY-SA-icon-80x15.png