Թայիրովի ամառանոց (Վանաձոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաիրովի ամառանոց (Վանաձոր)
Թաիրովի ամառանոցը Վանաձորում
Տեսակմշակութային արժեք
Երկիր Հայաստան[1]
ԲնակավայրՎանաձոր[1]
Գտնվելու վայրՀուշաղբյուր Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար և Կոթող` քառակող
ՀասցեԶաքարյան փող. 31[1]
Շինության ձևհուշարձան 7.1/1
Ներկա վիճակԿանգուն
ՀՀ ՊՄԱՀ7.1/1
 Tairov country house Վիքիպահեստում

Թաիրովի ամառանոց, գտնվում է Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի. N 31 հասցեում։ Ընդգրկված է Վանաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաիրովի ամառանոցը կառուցվել է 1895 թվականին և եղել է հայազգի մեծահարուստ գինեգործ Վասիլ Թայիրովի ամառանոցը։ Խորհրդային տարիներին եղել է Կիրովական քաղաքի «Հայաստան» առողջարանի մասնաշենք։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թայիրովը եղել է «Вестник виноделия» ամսագրի հիմնադիրը (1892), 1905 թվականից՝ Ռուսաստանյան Կայսրության առաջին գինեգործական փորձնական կայանի պետ (Օդեսա), 1931 թվականից՝ Ուկրաինական ԽՍՀ խաղողագործության և գինեգործության ԳՀԻ տնօրեն, 1903 թվականից՝ Խաղողի և գինու միջազգային կազմակերպության փոխնախագահ։

1999 թվականին, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ջանքերով, Թաիրովի ամառանոցը հիմնանորոգվել, վերակառուցվել է որպես Գուգարաց թեմի առաջնորդարան։ Եռահարկ շինության բարեկարգված շրջակայքում պահպանվել են տարբեր տեղերից բերված, առաջնորդարանի ցանկապատի շարվածքում ագուցված՝ 7 - 8-րդ դդ. խաչքարեր և 4-5-րդ դդ. քառակող մի կոթող։ Օժանդակ շինություններից մեկի վերակառուցմամբ հիմնվել է Սուրբ Սարգիս եկեղեցին։

Առաջնորդարանի բակում տեղադրված են 1959 թվականին կառուցված՝ երկրորդ աշխարհամարտի զոհվածներին նվիրված հուշաղբյուրը (վարպետ՝ Մեհրաբ), Շուշիի ազատագրմանը նվիրված թևավոր խաչքարը (վարպետ՝ Ս. Դանիելյան)[2][3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Թաիրովի ամառանոց, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  3. Թաիրովի ամառանոց, կառուցված 1892 թվականին, վերակառուցված 2000 թվականին