Թամմուզ (դիցաբանություն)
| Թամմուզ | |
|---|---|
| Տեսակ | աստված |
| Դիցաբանություն | Շումերական կրոն և Բաբելոնյան կրոն |
| Սեռ | արական |
| Անվանված է | Դումուզի-հովիվ |
| Ամուսին | Իշտար և Ինաննա |
Թամմուզ, Ֆամմուզ, Դումուզ, ինչպես նաև Վամմուզ[1], ջրի և պտղաբերության աստված շումերների, բաբելոնացիների, ասորեստանցիների դիցարանում: Փյունիկյան անփոխարինելի աստված, որը նույնացվում է հունական դիցաբանության Ադոնիս աստծո հետ։ Բուսականության, ջրերի և պտղաբերության աստվածն է, գյուղատնտեսական ցիկլի մարմնացումը։
Անվան Շումերական տարբերակը՝ Դումուզի (կամ Դումու-զիդ-աբզու, բառացի «Ջրային անդունդի իսկական որդին», աքքադերեն Դուուզու, արևմայան սեմիտների մոտ՝ Թամմուզ)՝ աստվածային հովիվ, պտղաբերության մեռնող և հարություն առնող աստված։
Մոտավոր Սեդեկիայի և Երուսաղեմի անկման ժամանակներում նրան խոնարհվում էին նաև հուդայականները։ Եզեկիա մարգարեն Երուսամի տաճարի հյուսիսային դարպասի մոտ վեցերորդ ամսի հինգերորդ օրը տեսել է Թամմուրազի համար լացող կնոջ[2]։
Բաբելոնա–ասորական առասպելներում Թամմուզին վերագրվել են մեռնող և հարություն առնող բնության հատկություններ. ըստ այդմ Իշտարը բազմաթիվ փորձություններով ձգտել է ետ բերել տարտարոսում գտնվող իր տարփածուին՝ Թամմուզին:
Թամմուզի պաշտամունքը տարածված է եղել նաև Պաղեստինում: Համանման է Օսիրիսի և Ադոնիսի պաշտամունքին: Ուսումնասիրողները (Մ. էմին, Գ. Ղափանցյան, Մ. Աբեղյան) Արայի և Շամիրամի, Թամմուզի և Իշտարի մասին առասպելներում գտնում են ծագումնաբանական ընդհանրություններ:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Энциклопедический словарь Брокгауза и Ефрона
- ↑ (Иезек. VIII, 1, 14)

Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мандер, Пьетро. Думузи Արխիվացված 2017-01-20 Wayback Machine
- «Таммуз». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամմուզ (դիցաբանություն)» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 136)։ |