Jump to content

Թամիր Յադայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թամիր Յադայ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 16, 1969(1969-12-16) (56 տարեկան)
ԾննդավայրԻսրայել
Քաղաքացիություն Իսրայել
Մասնագիտությունսպա
 Tamir Yadai Վիքիպահեստում

Թամիր Յադայ (եբրայերեն՝ תמיר ידעי , դեկտեմբերի 16, 1969(1969-12-16), Իսրայել), Իսրայելի պաշտպանության ուժերի շտաբի պետի տեղակալ: Նախկինում հրամանատարել է Ցամաքային զորքերի հրամանատարությանը, Կենտրոնական հրամանատարությանը, թիկունքային հրամանատարությանը, 80-րդ դիվիզիան և Գոլանի բրիգադը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յադայը միացել է Իսրայելի պաշտպանության բանակին 1988 թվականին և տեղակայվել Գոլանի բրիգադի 51-րդ գումարտակում։ Ավարտել է սպայական պատրաստության դասընթացը՝ որպես մարտական սպա և հետևակային հրամանատար։ Այնուհետև վերադարձել է 51-րդ գումարտակ և նշանակվել է դասակի հրամանատար։ Հետագայում նշանակվել է 51-րդ գումարտակի վաշտի հրամանատար։ Այնուհետև 12-րդ գումարտակի փոխհրամանատար։ Ավելի ուշ ծառայել է Գոլանի բրիգադուն որպես սպա։ Այնուհետև նշանակվել է Իսրայելի Պաշտպանության Բանակի (ԻՊԲ) պետի տեղակալի՝ Շաուլ Մոֆազի աշխատակազմի ղեկավար։

2002 թվականի հունիսի 3-ին նրան շնորհվել է գնդապետի (ալամ) կոչում և նշանակվել Բարամի բրիգադի հրամանատար, որտեղ ծառայել է մինչև 2004 թվականը։ 2004-2005 թվականներին սովորել է Ազգային անվտանգության քոլեջում։ 2005 թվականի սեպտեմբերի 4-ին նշանակվեց Գոլանի բրիգադի հրամանատար և հրամանատարել է բրիգադ՝ Երկրորդ Լիբանանյան պատերազմի ժամանակ[1]։

2009 թվականի հուլիսի 1-ին շնորհվել է բրիգադային գեներալի կոչում և դարձել է 80-րդ դիվիզիայի հրամանատար։ 2011 թվականի օգոստոսին հրամանատարել է Իսրայելի պաշտպանության բանակի և Իսրայելի ոստիկանության հակաահաբեկչական ուժերին, որոնք կանչվել են դիվիզիա՝ Իսրայելի հարավում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո, որի ժամանակ զոհվել է 6 քաղաքացիական ոստիկան և մեկ զինվոր, ինչպես նաև վիրավորվել է ևս 30 քաղաքացիական անձինք։

2013 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Եշուա դիվիզիայի հրամանատար և հրամանատարել է դիվիզիան «Վերադարձի եղբայրներ» գործողության շրջանակներում, որտեղ ծառայել է մինչև 2015 թվականի օգոստոսի 5-ը։

2017 թվականի փետրվարի 2-ին ստացել է գեներալ-մայորի կոչում, իսկ փետրվարի 5-ին ստանձնել է թիկունքի հրամանատարի պաշտոնը՝ ծառայելով այդ պաշտոնում Իսրայելում կորոնավիրուսի բռնկման ժամանակ։ Այս պաշտոնը զբաղեցրել է մինչև 2020 թվականի մայիսի 19-ը։ 2020 թվականի հուլիսի 14-ին նշանակվել է Կենտրոնական ռազմական շրջանի հրամանատար[2], ինչը զբաղեցրել է մինչև 2021 թվականի օգոստոսի 11-ը[3]: 2021 թվականի հոկտեմբերի 12-ին նշանակվել է Ցամաքային զորքերի հրամանատար[4][5]:

2025 թվականի հունվարի 22-ին Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերզի Հալևիի կողմից 2025 թվականի մարտի սկզբին թոշակի անցնելու մտադրության մասին հայտարարությունից հետո, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Յադայը Հալևիին շտաբի պետի պաշտոնում փոխարինելու երեք թեկնածուների շարքում է։ 2025 թվականի մարտի 6-ին Յադայը ստանձնել է Իսրայելի պաշտպանության ուժերի շտաբի պետի տեղակալի պաշտոնը՝ փոխարինելով գեներալ-մայոր Ամիր Բարամին[6]:

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յադայը ապրում է Կֆար Սավայուն, ամուսնացած է և ունի երեք երեխա։ Ունի քաղաքագիտության և Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների բակալավրի աստիճան Երուսաղեմի Եբրայական համալսարանից, ազգային անվտանգության մագիստրոսի աստիճան Ազգային անվտանգության քոլեջից և լրացուցիչ բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան Պերեսի ակադեմիական կենտրոնից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «אמיר בוחבוט, מחירו של המוסר הצה"לי, באתר nrg, 28 ביולי 2006» (եբրայերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 28-ին.
  2. «קובי פינקלר, מפקד חדש לפיקוד המרכז: האלוף תמיר ידעי, באתר ערוץ 7, 14 ביולי 2020» (եբրայերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 28-ին.
  3. «עוזי ברוך, הרמטכ"ל כוכבי ללוחמים ביו"ש: לא נקבל קלות דעת, באתר ערוץ 7, 11 באוגוסט 2021» (եբրայերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 28-ին.
  4. «יואב זיתון, מינויים חדשים במטכ"ל: ראש אמ"ן, פיקוד דרום ומרכז, באתר ynet, 11 בפברואר 2021» (եբրայերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 28-ին.
  5. «טקס חילופי מפקד זרוע היבשה, באתר צה"ל, 12 באוקטובר 2021» (եբրայերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 28-ին.
  6. יואב זיתון תמיר ידעי נכנס לתפקיד סגן הרמטכ"ל, והחליף את אמיר ברעם (Йоав Зейтун, «Тамир Ядай вступил на пост заместителя Начальника Генштаба, сменив Амира Барама»), Ynet (6.3.25) (Archive copy Wayback Machine-ի միջոցով:).(Եբրայերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամիր Յադայ» հոդվածին։