Թամիլական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թամիլական գրականություն, թամիլ ժողովրդի գրականությունը։ Ստեղծվել է I հազարամյակի սկզբներին։ «Ապարանջանի պատմությունը», «Մարգարտյա գոտի» և երեք այլ էպիկական պոեմներում (I հազարամյակի 2-րդ կես) նկատելի է բուդդայականության և ջայնիզմի ազդեցությունը։

VII–VIII դարերի սկզբներին ծնունդ է առել բհաքթի գրականությունը՝ «4000 սուրբ հիմն» անթոլոգիան, «Սուրբ ժողովածուն»։ Ավելի ուշ շրջանում աչքի են ընկնում կրոնական բանաստեղծներ Արունագիրին (XV դ.), Շիվապրահասարը (XVII դար) Թայյումանավարը (XVIII դդար)։ XIX դարում տարածվել են լուսավորական գաղափարներ, մեծացել է հետաքրքրությունը ազգային գրականության նկատմամբ։ XVII–XVIII դդ. սկզբնավորված արձակը XIX դարում հաստատվում է որպես գրականության ինքնուրույն սեռ (Մայավարամ Վեդանայագամ Պիլլաի, 1826–1889): Արձակ ստեղծագործությունների հիմքում լուսավորական ռեալիզմն է։ XX դարի հայտնի ստեղծագործողներից են համարվում Սուպպիրամանիի Բարադին (1882–1921), Կալկի Կրիշնամուրթին (1899–1954), Ռ. Ա. Մահադևանը (1913–57), Պուդումեի Պիտտանը (1906–1948), Կ. Զագաննադան (ծն. 1906):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 135
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամիլական գրականություն» հոդվածին։