Թամթա (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թամթա
Tamta at the Eurovision 2019 - Cyprus 02 (cropped).jpg
Բնօրինակ անունվրաց.՝ თამთა გოდუაძე
Ծնվել էհունվարի 10, 1981(1981-01-10) (42 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Georgia.svg Վրաստան և Flag of Greece.svg Հունաստան[1][2]
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլMinos EMI
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Կայքtamta.gr
Commons-logo.svg Tamta Վիքիպահեստում

Թամթա Գոդուաձե (վրաց.՝ თამთა გოდუაძე, հունվարի 10, 1981(1981-01-10), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայտնի է որպես պարզապես Թամթա։ Ճանաչում է ձեռք բերել Հունաստանում 2004 թվականին մասնակցելով Սուպեր Իդոլի Հունաստան որտեղ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Շարունակել է թողարկել մի քանի ալբոմներ և սինգլներ Հունաստանում (և Կիպրոսում)։

Ներկայացրել է Կիպրոսը Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում`«Replay» երգով, և զբաղեցրել է 109 միավորով 13-րդ տեղը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամթա Գոդուաձեն ծնվել և մեծացել է Վրաստանում, որտեղ սկսել է երգել 5 տարեկանում։ Երբ Գոդուաձեն 14 տարեկան է եղել, ամուսնացել է իր 16-ամյա ընկերջ հետ և շուտով ծնվել է նրանց դուստրը՝ Աննին։ Դաստիարակելով աղջկան՝ նա ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Թբիլիսիի պետական համալսարան[3]։ Ամուսնալուծվել է վեց տարվա ամուսնությունից հետո։ Գոդուաձեն ավելի ուշ լքել Է Վրաստանը դստեր հետ և գաղթել Հունաստան։ Գոդուաձեի մայրն ու կրտսեր եղբայրը ավելի վաղ ներգաղթել են Հունաստան, որտեղ նրա մայրը տնային տնտեսուհի է աշխատել։ Հունաստանում Գոդուաձեն բնակություն է հաստատել Աթենքում, գումար վաստակելու համար՝ օգնել է մորը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին, երբ աշխատում էր Աթենքում որպես տնային աշխատող, Գոդուաձեի ընտանիքի անդամներից մեկը նրան խորհուրդ է տվել մասնակցել Super Idol-ին, որպեսզի ստանա բնակության իրավունք։ Մասնակցել է շոուին և հետագայում հասել մինչև եզրափակիչ։ Եզրափակչում գրավել է երկրորդ հորիզոնականը։ Super Idol-ում հաջողության հասնելուց հետո Գոդուաձեն պայմանագիր է կնքել հունական Minos EMI-ի հետ՝ երաժշտական կարիերա սկսելու համար։ Նրա առաջին «Eisai to Allo Mou Miso» սինգլը Ստավրոս Կոնստանտինի մասնակցությամբ թողարկվել է 2004 թվականին, իսկ հետո Գոդուաձեն ելույթները սկսել է Անտոնիս Ռեմոսի և Գիորգոս Դալարասի հետ։ 2006 թվականի սկզբին թողարկվեց նրա դեբյուտային՝ Tamta ստուդիական ալբոմը։

2007 թվականի հունվարին Հելլենիկ ռադիոյի և հեռուստատեսության (ERT) հայտարարեց Գուդուաձեի մասնակցությունը Եվրատեսիլ երգի մրցույթի հունական ազգային ընտրությանը` իր «Սիրով» երգով։ Չնայած մրցույթին նա երրորդ տեղը զբաղեցրեց, «Սիրով» երգով սակայն նա շարունակում է մնալ հաջողակ երգ Հունաստանում, իսկ հույների քվեարկությամբ նա առաջին տեղն էր գրավել։ Նա իր երկրորդ ստուդիական ալբոմը թողարկվել է 2007 թվականի մայիսի 16-ին։

2018 թվականի դեկտեմբերին պարզվել է, որ Թամթան կներկայացնի Կիպրոսը Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում`«Replay» երգով[4]։ Թամթանյին նախկինում առաջարկվել էր Կիպրոսը Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում ներկայացնել «Fuego» երգով, բայց հրաժարվել է[5]։ Հույն երգչուհի Էլենի Ֆուրեյրաը նրա փոխարեն ներկայացրել է երկիրը, երկրորդ տեղը գրավելով որը Կիպրոսի լավագույն լավագույն արդյունքն է։ Երկու երգերը գրվել են հունա-շվեդական ծագումով երգահան Ալեքս Պ․-ի կողղմից[6]։ Տեսահոլովակը թողարկվել է 2019 թվականի մարտի 5-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]