Թամթա Վաչուտյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ԹԱԹՈՒՆ ՎԱՉՈՒՏՅԱՆ (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), Խաչենի իշխանատոհմի իշխանուհի, Քուրդ Բ Վաչուտյանի և Խուանդ խաթունի դուստր։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործել է 14-րդ դարի առաջին կեսին։ Հայրը՝ Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար Քուրդ Բ Վաչուտյանը նորացրել է խնամիական կապը Խաչենի, Ականի, Հանդաբերդի, Ծարի տիրակալների հետ դստերը՝ Թաթունին կնության տալով Դոփի՝ Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյանների քրոջ ծոռ, Խաչենի, Ականի, Հանդաբերդի, Ծարի գահակալ իշխանաց-իշխան Հասան Գ-ի որդի Հասան Դ-ին։ Աչքի է ընկել որպես իր դարի մեծահարուստ բարերարներից մեկը։ Հայրենի տիրույթներում Թաթունը նվիրատվություններ է կատարել Դադի վանքին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Հայազն, Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի։ Երևան, 2005 թ., էջ 58-59։