Թամար Դեմուրյան
![]() | |
| Ծնվել է | նոյեմբերի 26, 1912 |
| Ծննդավայր | Մոզդոկ, Mozdoksky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | փետրվարի 14, 2000 (87 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիա (1937) |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
| Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, Հայֆիլհարմոնիա և Հայաստանի երգի-պարի պետական անսամբլ |
| Ընտրանի | Մսյո Ժակը և ուրիշները և Լալվարի որսկանը |
| Ծնողներ | հայր՝ Ստեփան Դեմուրյան |
| Պարգևներ և մրցանակներ | |
Թամար Ստեփանի Դեմուրյան (նոյեմբերի 26, 1912, Մոզդոկ, Mozdoksky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն - փետրվարի 14, 2000, Երևան, Հայաստան), հայ դերասանուհի, ասմունքող։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1965)։
Կոմպոզիտոր, երգիչ Ստեփան Դեմուրյանի դուստրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թամար Դեմուրյանը ծնվել է Ռուսաստանի Մոզդոկ քաղաքում։ 1934 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1937 թվականին՝ Մոսկվայի հայկական թատերական ստուդիան։ 1937-1944 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, 1944 թվականից՝ Հայֆիլհարմոնիայի մենակատար, ասմունքող, հանդես է եկել Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթում[1][2]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լավագույն կատարումներով աչքի է ընկել հատկապես ասմունքի բնագավառում։ Հեղինակել է մի շարք կոմպոզիցիաներ։
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սանդուխտ՝ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»
- Պարտիզանուհի՝ Գեղամ Սարյանի «Անտառի խորքում»
- Ֆիամեր՝ Կ.Գոլդոնիի «Մրցանակով հարսանիք»
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թագուհի՝ «Մսյո Ժակը և ուրիշները»
- Կարոյի մայրը՝ «Լալվարի որսկանը»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Թամար Դեմուրյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամար Դեմուրյան» հոդվածին։ |
| ||||||||||
- Նոյեմբերի 26 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Մոզդոկ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 14 մահեր
- 2000 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հայ ասմունքողներ
- Հայ դերասանուհիներ
- Հայ կինոդերասաններ
