Թամարա Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թամարա Պետրոսյան
Ծնվել էօգոստոսի 18, 1986(1986-08-18) (37 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԱրցախի պետական համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, հաղորդավար և լեզվաբան
ԾնողներՎալերի Պետրոսյան, Դորոթեյա Պետրոսյան
ԵղբայրՎլադիմիր Պետրոսյան, Քրիստ Պետրոսյան

Թամարա Վալերիի Պետրոսյան (օգոստոսի 18, 1986(1986-08-18), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), դերասանուհի, երգչուհի (Artsakh Voices band), հաղորդավարուհի, մասնագիտությամբ՝ լեզվաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամարան ծնվել և մեծացել է Ստեփանակերտում։ Նրա մայրը՝ Դորոթեյա Պետրոսյանը, մասնագիտությամբ լեզվաբան է, իսկ հայրը՝ Վալերի Պետրոսյանը, ինժեներ։ Թամարա Պետրոսյանը սովորել է Ստեփանակերտի թիվ ութ միջնակարգ դպրոցում, դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Արցախի համալսարանի օտար լեզուների բաժնում։ Ուսումն ավարտելուց հետո անմիջապես Երևան չի տեղափոխվել, ամեն ինչ ինքնըստինքյան է ստացվել։ «Մորաքույրը Փարիզից» ներկայացումը մինչև Երևանում բեմադրելը Նարեկ Դուրյանը որոշել էր բարեգործական ակցիա անել և Արցախի թատերախմբի հետ առաջին անգամ բեմադրել այդ ներկայացումը։ Թամարան այդ ժամանակ դեռ սովորում էր համալսարանում, նաև մի քանի տարի երգում էր «Արցախի ձայն» նախագծում։ Քանի որ ներկայացումը շատ երաժշտական էր, Նարեկ Դուրյանին անհրաժեշտ էին դերասաններ, ովքեր գոնե կարող էին երգել, և նա եկել էր «Արցախի ձայն» ստուդիա դերասաններ ընտրելու։ Ստուդիայի դերասաններին հարցեր տալու արդյունքում էլ Թամարան անցավ քասթինգը։ Ճանապարհը դեպի կինո մի փոքր այլ կերպ է եղել։ Թամարայի առաջին փորձը եղել է ամերիկյան ֆիլմում։ Էպիզոդիկ դերում էր հանդես գալիս։ Ֆիլմը կոչվում էր «Here», որտեղ գլխավոր դերակատարը Բեն Ֆոսթերն էր։ Նկարահանումները տևել են երկու օր և տեղի են ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահում։ Թամարան բազմիցս նշել է, որ այդ կարճ ժամանակահատվածում նա ձեռք է բերել որոշակի փորձ՝ աշխատելով պրոֆեսիոնալների հետ։ Հետագայում «Քայլ ձիով», «Ուրիշի փոխարեն», «Ընտանյոք հանդերձ» և այլ հեռուստատեսային և կինո նախագծերում նկարահանվելու հրավերներ է ստացել։ 2004 թ.-ին ինտեգրվել է «Արցախի ձայն» նախագիծ, նախագծով համերգային ծրագրերով ելույթ է ունեցել թե՛ Հայաստանում, թե՛ երկրից դուրս։

2018 թվականի հոկտեմբերի 14-ից Թամարան ընդգրկված է Women’s Club-ի հիմնական դերասանական կազմում։ Այս նախագիծը նրան մեծ ճանաչում բերեց։ Women’s Club-ի շրջանակներում դերասանական կազմը տարբեր հումորային ծրագրերով եղել է բազմաթիվ երկրներում, առավելապես ԱՄՆ և Եվրոպա։

Թամարան արդեն երկար տարիներ աշխատում է «Բոհեմ» թատրոնում և հանդիսանում է «Բոհեմ»-ի հիմնական կազմի դերասանուհիներից։ Նարեկ Դուրյանը մեկ առիթով նշել է. «Թամարան այն անձնավորությունն է, որին պետք է տեսնել անպայման թատրոնում»։

Թամարա Պետրոսյանը Շանթ հեռուստաընկերության եթերում վարում է “TotoGaming” ընկերության կողմից կազմակերպվող մրցանակաբաշխությունները։

2019 թվականին նաև եղել է «Ազգային երգիչ» նախագծի հաղորդավարուհին։

2019 թվականի հունիսին Արցախում վարել է “Չճանաչված պետությունների ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2019”-ի առիթով կազմակերպված համերգային միջոցառումը, իսկ օգոստոսի 17-ին՝ «Համահայկական խաղերի» բացման հանդիսավոր արարողությունը։

Թամարան իր ուժերը փորձում է նաև instagram-յան վայների շրջանակներում։ 2019 թվականին նա սկսեց «Եղիր Տոմայի պես» կարճատև տեսանյութերի շարքը, որը արժանացավ հանրության մեծ ուշադրությանը։ Սակայն տիրող իրավիճակի պատճառով ներկայումս այն չի շարունակվում։ Հարցին թե արդյո՞ք «Եղիր Տոմայի պես»-ը կշարունակվի իրավիճակի ավարտից հետո, Թամարան պատասխանել է՝ «հուսամ՝ այո, նայած, թե երբ կավարտվի»։

2019 թվականի Սեպտեմբերի 15-ին առաջին անգամ «Բոհեմ թատրոնում» կայացավ Թամարայի «Տանը մնացի՞» մոնոներկայացման պրեմիերան։ Հարցազրույցներում Թամարան բազմիցս նշել է, որ իրենից շատ երկար ժամանակ է պահանջվել նման քայլի դիմելու համար, քանի որ քայլը բավականին ռիսկային էր, և նա մեծ վախեր ուներ միայնակ բեմ բարձրանալ, սակայն Սեթրակ Գոջամանյանի միջնորդությամբ Տոման կարողացավ հաղթահարել իր բոլոր վախերը և մի քանի ամսյա փորձերի արդյունքում արդեն իսկ Սեպտեմբերին «Բոհեմի» հանդիսատեսը հնարավորություն ստացավ վայելելու Տոմայի հիասքանչ խաղը։ Ցավոք, տվյալ պահի դրությամբ ներկայացումը չի բեմադրվում, պատճառը կորոնավիրուսային վարակն է։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամարա Պետրոսյանը շատ անգամներ նշել է, որ չի սիրում հանրայնացնել իր անձնականը, սակայն 2019 թվականի հունիսի 30-ին եթեր հեռարձակված Sport Club հաղորդումը[1] շատերի մոտ բազում կասկածներ առաջացրեց Թամարայի և Տարոն Իսպիրյանի (Պոնչ) սիրավեպի վերաբերյալ։ Երկրպագուների կասկածները հաստատվեցին, երբ «Women's Club»-ի շրջագայության ժամանակ Վահե Զիրոյանը տեսանյութ հրապարակեց, որտեղ զույգը զբոսնում էր միասին։ Բազում լրատվական կայքեր անդրադարձան տվյալ թեմային[2]։ Պոնչը որևէ կերպ չարձագանքեց տվյալ շշուկներին, իսկ Թամարան իր ինստագրամյան ուղիղ եթերներից մեկի ժամանակ նշեց, որ նրանք պարզապես ընկերներ են։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տանը մնացի՞» մոնոներկայացում
  • «Մորաքույրը Փարիզից»[9]
  • «Շենքում իրավիճակ ա փոխվել»
  • «Շեղշե լա ֆամ»
  • «Դոն Ժուանները Մարսելում»[10]
  • «Ճտերն աշնանն են հաշվում»
  • «Դոն Ժուան Ավիա»
  • «Hotel Կալիֆորնիա»
  • «Ամանորը Նազարի մոտ 1»
  • «Ամանորը Նազարի մոտ 2»
  • «Օրագիր»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sport Club հաղորդում
  2. https://www.youtube.com/watch?v=p77pnpoE0zo
  3. «Here (2011 film)» (անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 5. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. «Քայլ ձիով». 2020 թ․ նոյեմբերի 6. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. «Ուրիշի փոխարեն». 2017 թ․ հունվարի 28. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. Mediamax. «Հովակ Գալոյանի, Աշոտ Տեր-Մաթեւոսյանի, Նարինե Պետրոսյանի, Մարջան Ավետիսյանի եւ մյուսների "Փրկագին"-ը». Bravo.am (ամհարերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
  7. «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց». 2020 թ․ հուլիսի 11. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  8. «Փորձաշրջան - YouTube». www.youtube.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
  9. «Մորաքույրը Փարիզից — Վիքիքաղվածք». hy.wikiquote.org. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին.
  10. «Դոն Ժուանները Մարսելում - (Հոկտեմբերի 27, 28) - YouTube». www.youtube.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.