Թամարա Չինարովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թամարա Չինարովա
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 18, 1919(1919-07-18)[1]
ԾննդավայրԱքքերման, Cetatea-Albă County, Ռումինիայի թագավորություն
Մահացել էօգոստոսի 31, 2017(2017-08-31) (98 տարեկան)
Մահվան վայրՄալագա
ՔաղաքացիությունFlag of Australia (converted).svg Ավստրալիա
Մասնագիտությունբալետի պարող և թարգմանիչ
ԱմուսինՓիթեր Ֆինչ
Tamara Tchinarova Վիքիպահեստում

Թամարա Չինարովա Ֆինչ (ռուս.՝ Тамара Чинарова, ի ծնե` Թամարա Ռեկեմչուկ, հուլիսի 18, 1919(1919-07-18)[1], Աքքերման, Cetatea-Albă County, Ռումինիայի թագավորություն - օգոստոսի 31, 2017(2017-08-31), Մալագա), հայկական, վրացական և ուկրաինական ծագումող բալետի պարուհի։ 1940-ական թվականներին Չինարովան զգալի ներդրում է ունեցել ավստրալական պարային ընկերություններում, այդ թվում` Կիրսովայի բալետի և Բորովանսկի բալետի զարգացման գործում։ Պարը թողնելուց հետո նա աշխատել է որպես ռուսերեն-անգլերեն թարգմանիչ՝ շրջագայող բալետային տուրիստական ընկերություններում, այդ թվում՝ Ավստրալիայի բալետում, և որպես պար բեմադրող։

Մանկությունը և ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամարա Եվսևիևնա Ռեկեմչուկը (ռուս. Тама́ра Евсевиевна Рекемчу́к) ծնվել է 1919 թվականին Բեսարաբիայի[2] Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքում։ 1918 թվականի Առաջին աշխարհամարտից հետո տարածքը Ռումինիայի Թագավորության մաս էր կազմում, բայց Երկրորդ աշխարհամարտից ի վեր Ուկրաինայի մաս էր կազմում։

Նրա մայրական պապը՝ Քրիստափոր Չինարյանը, հայ հողատեր էր, որը Օսմանյան կայսրության կողմից իրականացված Համիդյան ջարդերից մազապուրծ էր եղել։ 1895-ին Չինարյանը փախել է Բեսարաբիա, որտեղ ստանում է ռուսական ազգանուն՝ Չինարով։ Նա ամուսնանում է ուկրաինուհու հետ և, ի վերջո, դառնում չափազանց հարուստ՝ ունենալով երեք խաղողի այգի, երեք տուն և հյուրանոց։ Նա գրել է, որ իր պապը «կարող էր բիզնես հաջողությունների հասնել նույնիսկ անապատային կղզում։ Նա գործնական, արագ, ընկալունակ, մեծահոգի, նախանձախնդիր և սիրված մարդ էր»։ Քիշնևի ջարդերի ժամանակ նա պատսպարել է հրեական ընտանիքներին իր նկուղներում[2]։

Մայրը՝ Աննան, սովորել է բուժքույրություն և Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Կարմիր խաչի հետ։ Նա հանդիպել է ուկրաինացի և վրացի կապիտան Եվսև Ռեկեմչուկին և ամուսնացել նրա հետ 1918 թվականին[2][3][4]։ 1920-ականներին ընտանիքը արտագաղթում է Փարիզ, որտեղ նա սկսում է պարային մարզում անցկացնել արտագաղթող բալերինների հետ «Կայսերական ռուսական բալետից»։ 1926-ին հայրը վերադառնում է Խորհրդային Միություն։ Նա նկարագրում է նրան որպես «իդեալիստ»[5][6] և նոր հասարակության կառուցման ջատագով։ Թամարան և նրա մայրը, խիստ հակաբոլշևիկյան էին և որոշում են մնալ Փարիզում և այլևս նրան չեն տեսնում։ Նա վերցրեց մոր օրիորդական անունը ՝ Չինարովա (ֆրանսերեն թարգմանվել է որպես «Tchinarova»)[4]:

Հոր երկրորդ կինը՝ ուկրաինացի դերասանուհի Լիդիա Պրիխոդկոն էր, և 1927-ին նրանք ունենում են որդի՝ Ալեքսանդր Ռեկեմչուկ, որը դառնում է հաջողակ լրագրող և հեղինակ։ Եվսևին աշխատել է Սովետական գաղտնի ոստիկանության համար և գնդակահարվել է 1937-ին՝ Մեծ բռնաճնշման ժամանակ։ Նա հետմահու ռեաբլիտացվել է Ստալինի մահից հետո։

1940-ին 88-ամյա Չինարովայի պապը՝ Քրիստափորը, և նրա կինը սպանվեցին սովետական զորքերի կողմից, որոնք ներխուժեցին իրենց տուն և դանակահարեցին նրանց։ Ընտանիքի մյուս անդամները աքսորվեցին Սիբիր, որտեղ նրանցից մի քանիսը մահացան[2]։

Բալետային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

10 տարեկան հասակում Չինարովան սկսում է մարզումներ անցկացնել նախկին կայսերական Ռուսական բալետի անվանի հրահանգիչ Օլգա Պրոբրաշենսկայի հետ։ 1931-ին, դեռ երիտասարդ տարիքում, նա շրջագայում է Ալժիրում և Մարոկկոյում, որտեղ նա ներկայացվում է որպես «աշխարհի ամենափոքր բալերինան»։ 1932-ին նա ելույթ է ունենում Ռումինիայում, այդ թվում` հայրենիքում։ Հռոմի երաժիշտները ուղեկցում էին շրջագայությանը, իսկ Չինարովան սովորում էր գնչուների բարդ պարեր, որոնք նա հետագայում օգտագործում էր պետրուշկայում [2][3] և այլ պարերում։

Փարիզում պարուսույց Ջորջ Բալանչինը նկատում է Չինարովային և նրա դասընկերներին և ընտրում նրանց պարային ներկայացումների համար՝ իրենց սենյակի օպերային ներկայացման մեջ՝ «Օրփեոսը դժոխքում»։ 1932-ին նա միանում է «Իրական ռուսական բալետին»-ին և արագ ձեռք բերում հայտնիություն։ Չինարովան և դասընկերներ՝ Իրինա Բարոնովան, Տատյանա Ռիաբուչինսկան և Թամարա Տումանովան փոխարինող կրկնփորդիչ են եղել Բալանչինի «Փոքրիկ բալերինաներ» և «Ռուսներ, ովքեր երբեք չեն պարել Ռուսաստանում»[2]։

1936 թվականին նա շրջագայել է Ավստրալիայում և երկու տարի անց վերադարձել «Իրական ռուսական բալետ»-ի հետ։ Ավստրալիայում այդ առաջին երկու շրջագայությունների ընթացքում նա ուժեղ տպավորություն թողեց, որպես գործող կերպար՝ Լեոնիդ Մասինի առաջին սիմֆոնիկ «Նախանշաններ» բալետում։ Նա հիացած էր նաև Միշել Ֆոկինի Թամար վրացական թագուհու «Թամար» դրամատիկական բալետում նրա դերով, ինչպես նաև բարձր գնահատվեց նրանով, որ պարել է փոքրիկ դերերով այնպիսի բալետներում, ինչպիսիք են «Գեղեցիկ կապույտ Դանուբ»-ը։

1939-ին, «Քոնվենթ գարդեն»-ի ռուսական բալետային շրջագայության ավարտին, իր մի շարք գործընկերների հետ միասին, Չինարովան որոշում է մնալ Ավստրալիայում։ Նա առանձնահատուկ նշանակալի ներդրում է ունենում 1940-ական թվականներին ավստրալական նոր զարգացող ընկերությունների մեջ, որոնք ընդգրկում էին Կիրսովա բալետը, լեհ-ավստրալական բալետը և Բորովանսկու բալետը։ «Կիրսովա» բալետի հետ միասին նա ստեղծել է մի շարք դերեր, այդ թվում Սատանայի դերակատարումը Կիրսովայի երեք տեսարանից բաղկացած բալետում՝ «Ֆաուստ»-ում, որն իր պրեմիերան ներկայացրել է 1941-ի նոյեմբերին։ Նա«Բորովանսկի» բալետի գլխավոր պարուհին էր 1940-ականների կեսերին և աշխատում էր Էդուարդ Բորովանսկիի հետ, որպեսզի վերաբեմադրել բալետները Ռուսական բալետի երգացանկից[3]։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1943-ին նա ամուսնացել է դերասան Փիթեր Ֆինչի հետ և նրա հետ աշխատել մի շարք կինոնկարների վրա։ Նրանք ունեին դուստր՝ Անիտան, որը ծնվել է 1949 թվականին։ Չինարովան և Ֆինչը տեղափոխվել էին Լոնդոն, որտեղ ապրել են մինչև 2004 թվականը, երբ տեղափոխվոլ էն Իսպանիա՝ ընտանիքի հետ լինելու համար[7]։ Նրանք ամուսնալուծվել են 1959 թվականին, այն բանից հետո, երբ Չինարովան հայտնաբերել է ամուսնու սիրային կապը դերասանուհի՝ Վիվիեն Լիի հետ Կալիֆոռնիայում[2][8]։

Պարից հրաժարվելուց հետո, Թամարա Ֆինչը հանդես եկավ որպես ռուս թարգմանիչ շատ անգլիախոս պարային ընկերությունների համար, այդ թվում՝ Ավստրալիայի բալետը՝ Ռուսաստանում շրջագայության ընթացքում, և ռուսական տուրիստական ընկերությունների համար արևմուտքում շրջագայության ընթացքում։ Նա նաև զբաղվել է պարային բեմադրությամբ և տպագրվել է մի շարք պարային ամսագրերում, մասնավորապես «Դենսինգ Թայմսում»։ 1958-ին նա Հեկտոր Քեմերոնի հետ համահեղինակ է եղել փոքրիկների համար նախատեսված ռուսական հեքիաթների ժողովածուում՝ «Փոքրիկ արքան. Քսան և մեկ գիշերվա գիրքը» անվամբ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Artsvi Bakhchinyan (2012)։ Внучка армянского помещика, соперница Вивьен Ли, переводчица балетных звезд [Granddaughter of an Armenian landowner; rival of Vivien Leigh, interpreter to ballet stars]։ Inie Berega (ռուսերեն)։ Վերցված է մարտի 21, 2015 
  3. 3,0 3,1 3,2 Renee Renouf։ «Ballet Magazine Review»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-25-ին 
  4. 4,0 4,1 Рекемчук Александр Евсевиевич [Rekemchuk, Alexander Yevsevievich] (ռուսերեն)։ Russian Literature Institute։ Վերցված է մարտի 21, 2015 
  5. Autobiographical article, Dance Chronicle, January 2004
  6. «Australia Dancing in the World by Michelle Potter» 
  7. «National Library of Australia»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին։ Վերցված է 2020-02-25 
  8. Paul Donnelley (2003)։ Fade to Black: A Book of Movie Obituaries։ Music Sales Group։ էջ 240։ ISBN 978-1-84938-246-5 
  9. Finch, Tamara and Cameron, Hector. (1958) The Little King: The book of twenty nights and one night, Sydney: Angus & Robertson.