Թամարա Խանում
Թամարա Խանում | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | մարտի 29, 1906 Ֆերգանա, Ուզբեկստան[1] |
Երկիր | ![]() |
Մահացել է | հունիսի 30, 1991 (85 տարեկան) Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Չիգատոյի գերեզմանոց |
Մասնագիտություն | երգչուհի, բալետմայստեր, բալետի պարող, դերասանուհի և պարուսույց |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Պարգևներ | |
![]() |
Թամարա Խանում (իսկական անունը Թամարա Արտեմի Պետրոսյան, մարտի 29, 1906, Ֆերգանա, Ուզբեկստան[1] - հունիսի 30, 1991, Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի պարուհի, երգչուհի, բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Ուզբեկստանի երաժշտադրամատիկական թատրոնի բալետային ստուդիայի հիմնադիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ բեմ բարձրացել է 12 տարեկանում։ 1921 թ. ընդունվել է Տաշքենդի ռուսական բալետի դպրոցը։ 1925 թ. ավարտել է Մոսկվայի թատերական ուսումնարանը։ 1926-1928 թթ. պարել է Տաշքենդի երաժշտական-էթնոգրաֆիկ անսամբլում։ 1928-1934 թթ. մասնակցել է Ուզբեկստանի մի քանի քաղաքներում երաժշտական դրամատիկական թատրոնների հիմնադրմանը։ 1935 թ. մասնակցել է Լոնդոնում անցկացվող ազգային պարերի առաջին միջազգային փառատոնին՝ արժանանալով պատավավոր առաջին մրցանակին և անձամբ Մեծ Բրիտանիայի թագուհու ձեռքով պարգևատրվել ոսկե մեդալով։ Նույնիսկ Մեծ Հայրենականի տարիներին Թամարան չի դադարեցրել իր ստեղծագործական գործունեությունը՝ մարտական ոգի ներշնչելով ճակատում կռվող մարտիկներն։ Պատերազմից հետո շարունակել է համերգաշարերով հանդես գալ աշխարհի տարբեր մայրցամաքներում։ Նրա պարային համարները ուղեկցվում էին իր իսկ գրած երաժշտությամբ և սեփական կատարումներով։
1986 թ. նրա կենդանության օրոք Տաշքենդում բացվել է Թամարա Խանումի տուն-թանգարանը, որտեղ ցուցադրվել և այժմ էլ ցուցադրվում են պարուհու բեմական հագուստները, լուսանկարները, չհրատարակված հուշերը, կարելի է լսել նաև հայ արտիստուհու երգերը։
Թամարա Խանումը մահացել է 1991 թվականին։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շքանշաններ
- Լենինի շքանշան (1976)
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան (1985)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (5) (1937, 1950, 1951, 03/18/1959, 1967)
- «Պատվո նշան» շքանշան (1939)
- «Հանուն վաստակի» շքանշան (Ուզբեկստան) (2003, հետմահու)
Մեդալներ
- Լոնդոնում համաշխարհային պարերի փառատոնի մեդալ (1935, Կամիլովի հետ միասին)
- «Հանուն վաստակավոր աշխատանքի» մեդալ
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ հաղթանակի» մեդալ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի» մեդալ
- «Աշխատանքի վետերան» մեդալ
Կոչումներ
- Ուզբեկստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1932)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, (1956)
Մրցանակներ
- Ստալինի 2-րդ աստիճանի մրցանակ (1941)
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թամարայի երգերը (վավերագրական)՝ գլխավոր դեր, 1962
- «Երգում է Թամարա Խանումը» (վավերագրական), 1964
- «Թամարա Խանում» (վավերագրական), 1982
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Тамара Ханум (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 135)։ ![]() |
- Մարտի 29 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Ուզբեկստանում ծնվածներ
- Հունիսի 30 մահեր
- 1991 մահեր
- Տաշքենդ քաղաքում մահացածներ
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ երգչուհիներ
- Հայ պարուհիներ
- Խորհրդային երգչուհիներ
- Խորհրդային դերասանուհիներ
- Հայ բալետմայստերներ