Թամարա Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թամարա Դանիելյան
Ծնվել է1968
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանՀայկական ԽՍՀ վաստակավոր բժիշկ (1968)

Թամարա Հմայակի Դանիելյան, (1968, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ) հայ բժիշկ, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դոնի Ռոստովում, ծառայողի ընտանիքում։ Միջնակարգ և բարձրագույն կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1941 թվականին ավարտել է բժշկական ինստիտուտը և մեկ տարի աշխատել որպես մանկական կոնսուլտացիայի վարիչ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին, սկսած 1942 թվականից, աշխատել է մի քանի էվակուհոսպիտալներում վիրաբուժության բաժանմունքի պետի պաշտոնով։ Պատերազմից հետո մասնագիտանում է թոքերի հիվանդությունների բուժման բնագավառում և որակավորվում Խարկովի տուբերկուլյոզի ինստիտուտում։

1947-1959 թվականներին որպես առողջարանի բժիշկ աշխատելուց հետո դառնում է թոքային բաժանմունքի վարիչ, իսկ մի փոքր ուշ՝ առողջարանի գլխավոր բժիշկ՝ բուժգծով տեղակալ։ Այս ժամանակ էլ պարգևատրվում է «Առողջապահության գերազանցիկի» կրծքանշանով։

1959 թվականին տեղափոխվում է Հայաստան։ Նշանակվել է Կիրովականի տուբերկուլյոզային հիվանդանոցի բաժանմունքի վարիչ, իսկ մեկ տարի անց՝ հիվանդանոցի գլխավոր բժիշկ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 75-76։