Թամարա Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թամարա Ավետիսյան
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունուկրաիներեն՝ Тамара Констянтинівна Аветисян
Ծնվել էապրիլի 18, 1918(1918-04-18)
Տաշքենդ, Թուրքեստան, ՌԽՖՍՀ
Երկիր ԽՍՀՄ և  Ուկրաինա
Մահացել էհունիսի 14, 2012(2012-06-14) (94 տարեկան)
Կիև, Ուկրաինա
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՈւկրաինայի ազգային ֆիլհարմոնիա
ԿրթությունՈւզբեկստանի պետական կոնսերվատորիա, Մոսկվայի կոնսերվատորիա, Մոսկվայի բնապահպանական կառավարման պետական ​​համալսարան և Մոսկվայի պետական ավտոմոբիլային և ճանապարհային տեխնիկական համալսարան
Պարգևներ
Ուկրաինայի վաստակավոր արտիստ

Թամարա Կոնստանտինի Ավետիսյան (ապրիլի 18, 1918(1918-04-18), Տաշքենդ, Թուրքեստան, ՌԽՖՍՀ - հունիսի 14, 2012(2012-06-14), Կիև, Ուկրաինա), հայազգի խորհրդային և ուկրաինական երգչուհի, Ուկրաինայի Ազգային ֆիլհարմոնիայի մենակատարուհի (1947-1987 թթ.)[1]։ Աշխարհի ժողովուրդների երգերի հայտնի կատարող[2], Ուկրաինայի վաստակավոր արտիստուհի (2008 թ.)[3], հրեական մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի Հանրապետության Արվեստների ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս[4]։ Նրան անվանել են ուկրաինական Թամար թագուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամարա Ավետիսյանը ծնվել է Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում` հայկական ընտանիքում։ Նրանց ընտանիքը ծագումով Արցախից էր, մայրը` ծնունդով Հադրութից[5]։ Դպրոցն ավարտելուց հետո Թամարան սովորել է Տաշքենդի և Մոսկվայի կոնսերվատորիաներում, ինչպես նաև Մոսկվայի հիդրոմելիորացիայի և ավտոճանապարհային ինստիտուտներում։ Մոսկվայի կոնսերվատորիայում ընտրել է ժողովրդական երգի ժանրը և հաջողությամբ հյուրախաղերով հանդես եկել, որպես Համամիութենական համերգային միավորման երգչուհի։

1947 թվականին տեղափոխվել է Կիև և հանդես եկել Ուկրաինայի Ազգային ֆիլհարմոնիայի բեմում։ Այնտեղ նա աշխատել է մինչև 1987 թվականը[1]։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում կատարել է բազմաթիվ ազգագրական երգեր` աշխարհի ժողովուրդների ավելի քան 60 լեզուներով[4]։ Անցնելով թոշակի, շուրջ տաս տարի ղեկավարել է գեղարվեստական ինքնագործունեությունը, որից հետո զբաղվել է լրագրությամբ։ Տպագրվել է «Վերածնունդ» և «Ուկրաինական թատրոն» ամսագրերում։ 1998 թվականին, Կիևում լույս է տեսել նրա «Անմոռանալին» գիրքը։ 2007 թվականին «Ուկրաինայի հայերի միություն» հասարակական կազմակերպության հովանավորչությամբ լույս է տեսել նրա երկրորդ` «Իմ ճակատագիրը երգն է» գիրքը[5]։ Թամարա Ավետիսյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Ուկրաինայում հայկական մշակույթը զարգացնելու գործում։ Այդպիսի միջոցառումներից էր հայկական ժողովրդական ստեղծագործությունների «Իմ Հայաստան» համաուկրաինական փառատոնը, որի շրջանակներում նա տաղանդավոր երեխաներ էր ընտրում` Կիևի գալա-համերգին մասնակցելու համար։

2008 թվականին Ուկրաինայի նախագահի ցուցումով Թամարա Ավետիսյանին շնորհվել է «Ուկրաինայի վաստակավոր արտիստ» կոչումը։ Այդ առիթով, իր հարցազրույցներից մեկում նա նշել է, որ վաստակավոր արտիստի կոչում ստանալը նա ընկալում է ոչ թե որպես անձնական իրադարձություն, այլ որպես հայուհի, ում ստեղծագործությունը գնահատվել է Ուկրաինայի կողմից[5]։

Թամարա Ավետիսյանը մահացել է Կիևում, 2012 թվականի հունիսի 14-ին` 94 տարեկանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Тамара Константиновна Аветисян». Биография. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  2. «Скончалась народная артистка Украины Тамара Аветисян». PanARMENIAN. 2012 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  3. «УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАЇНИ № 726/2008». Сайт президента Украины. 2012 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  4. 4,0 4,1 «Творческий вечер заслуженной артистки Украины Тамары Аветисян». Представительство Россотрудничества в Украине. 2012 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  5. 5,0 5,1 5,2 Марат Акопян (2008 թ․ հոկտեմբերի 22). «ТТамара Аветисян: "Я – армянка, чье творчество оценено Украиной"». Аналитика. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.