Թամարա Աղայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թամարա Աղայան
Դիմանկար
Ծնվել է1915
Մահացել է2001
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1941) և Մոսկվայի պետական համալսարան (1946)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունգիտնական
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի ռազմածովային ինստիտուտ, Մոսկվայի արևելագիտության ինստիտուտ և Ռուսաստանի Գուբկինի անվան նավթագազային համալսարան

Թամարա Լևոնի Աղայան (1915 - 2001, Մոսկվա, Ռուսաստան), մանկավարժ, Բանասիրական գիտությունների թեկնածու (1948), դոցենտ (1963)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին ավարտել է Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտը, 1946 թվականին՝ Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1939-1944 թվականներին դասավանդել է Մ. Վ. Ֆրունզեի անվան Բարձրագույն ռազմածովային ուսումնարանում։ 1946-1949 թվականներին եղել է ԽՍՀՄ Մոսկվայի ռազմական օկրուգի ավագ տեսուչ, 1949-1954 թվականներին՝ Մոսկվայի արևելագիտության ինստիտուտի ավագ դասախոս, 1954-1955 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության ՄՄՀՊԻ-ի ավագ դասախոս, 1955-1981 թվականներին Ռուսաստանի Ի․ Մ․ Գուբկինի անվան նավթագազային պետական համալսարանում աշխատել է որպես ֆրանսերենի դասախոս, ավագ դասախոս, ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ, 1981-1997 թվականներին՝ օտար լեզուների ամբիոնի դոցենտ[1]։

Գիտաարտադրական և հասարակական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության հիմնախնդիրների վերաբերյալ 59 հրատարակությունների հեղինակ է, այդ թվում՝ 8 դասագիրք խոսքի գիտական ոճի, օտարերկրյա ուսանողների խոսքի զարգացման մասին, նավթագազային ֆակուլտետի օտարերկրյա ուսանողների գիտատեխնիկական խոսքի շարահյուսության վերաբերյալ՝ ֆրանսերեն լեզվով, ոչ լեզվաբանական բուհերի ուսանողների համար նավթահանքային բիզնեսի վերաբերյալ ֆրանս-ռուսերեն և ռուս-ֆրանսերեն տերմինաբանական բառարան և այլն։

Հասարակական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գիտելիք» ընկերության անդամ
  • «ԽՍՀՄ-Ալժիր» Բարեկամության ընկերության վարչության անդամ

Գիտական աստիճաններ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բանասիրական գիտությունների թեկնածու (1948),
  • Դոցենտ (1963)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է հետևյալ մեդալներով՝

  • «Անձնվեր աշխատանքի համար Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի առթիվ»,
  • «Նավթային արդյունաբերության 100-ամյակի առթիվ»,
  • Ճյուղային մրցանակներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Языки и нефть, личность и культура : биографический очерк о Т. Л. Агаян / сост.: Л. И. Григорьев, Е. Ю. Симакова. — Москва: Недра, 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]