Թամամշյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թամամշյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Թամամշյաններ, հայ բուրժուական ընտանիք, Թիֆլիսի մոքալաքներից, վաճառականներ։

Հիշատակվում են XVIII դարից։ Քաղաքի հասարակական կյանքում կարևոր դեր են խաղացել որպես ընտրովի քեթխուդաներ (իշխանավորներ)։ Թիֆլիսում ունեին իջևանատուն։ Հայտնի էին Հովհաննես, Դավիթ (եղել է Ներսես Աշտարակեցու հավատարմատար գործակալը՝ վեքիլը), Ավետիք Թամամշյանները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 132