Թաղումը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Թաղումը
Entombment Michelangelo.jpg
տեսակգեղանկար[1] և unfinished creative work?
նկարիչՄիքելանջելո
տարի1500
բարձրություն161,7 սանտիմետր
լայնություն149,9 սանտիմետր
ուղղությունԲարձր վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և գեղանկարչության տախտակ
գտնվում էԼոնդոնի ազգային պատկերասրահ[1]
հավաքածուԼոնդոնի ազգային պատկերասրահ[1]
հիմնական թեմաentombment of Christ?
կայք

Թաղումը, անավարտ կտավ, որը պատկերում է Հիսուսի մարմինը գերեզմանում տեղադրելը և վերագրվում է իտալական Վերածննդի վարպետ Միքելանջելո Բոունարոտիին և թվագրվում է 1500 կամ 1501 թվականներով։ Այն գտնվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում, որը 1868 թվականին ձեռք է բերել կտավը Հռոմում՝ Շոտլանդիայի պաշտոնական դիվանատան լուսանկարիչ Ռոբերտ Մըքֆըրսոնից[2], ով էլ, ըստ տարբեր հակասական հաշվետվությունների, կտավը ձեռք է բերել մոտ 20 տարի առաջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կտավի ժամանագրական թվագրումը եղել է որոշակի վեճերի աղբյուր, թեև, ընդհանուր առմամբ, համարվում է վաղ շրջանի աշխատանք[3]։ Որոշ հեղինակավոր հեղինակներ հավատում են, թե հնարավոր է այն ձևափոխվել է Միքելանջելոյի աշակերտներից մեկի կողմից՝ կրկնօրինակելով վարպետին կամ էլ այն գործի անմիջական կրկնօրինակն է[4]։

1981 թվականին գտնված փաստաթղթերի համաձայն[5], Միքելանջելոյին հանձնարարվել է նկարազարդել Հռոմի Սուրբ Ավգուստինի եկեղեցին, բայց ավարտին հետ է վերադարձրել ամբողջ գումարը։ Հավանական է, որ այդ գործը Թաղումն էր, որն էլ անավարտ է մնացել Միքելանջելոյի Ֆլորենցիա վերադառնալու պատճառով։

Հայտնի է մի միջադեպ, համաձայն որի Միքելանջելոն նամակ է ստացել իր հորից, որտեղ ասվում է, թե պետք է թողնի այն ամենը, ինչ նա անում է, որովհետև տեղ էր հասել մարմարի մեծ կտորը, որով դառնար Դավթի արձանը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավի կենտրոնական հատվածում պատկերված է Հիսուսը, ում տանում էին գերեզմանատուն։ Նախատեսված էր գերեզմանատունը նկարել կտավի վերևի աջ մասի դատարկ հատվածում։ Հիսուսի ետևի մասում գտնվող տարիքով մորուքավոր տղամարդը, ամենայն հավանականությամբ, Հովսեփ Արիթմանեցին է, ով տվել է իր գերեզմանը՝ Քրիստոսի դամբարան օգտագործելու համար։ Ձախից երկար մազերով ու երկար կարմիր կարմրանարնջագույն թիկնոցովը հավանաբար Սուրբ Հովհաննեսն Ավետարանիչն է՝ Մարիամներից մեկի հետ (հավանաբար Մարիամ Մագդաղենացին է), ով ծնկել է նրա ոտքերի մոտ։

Իրականում աջ կողմի երկու կերպարների ինքնությունը անհայտ է։ Ենթադրվում է, որ Նիկոդեմոսից ներքև գտնվող շարքի այս կերպարներից մեկը Մարիամներից մեկն է[6], մինչդեռ հեռավոր աջակողմյան կերպարը հնարավոր է Մարիամ Սալոմեն է։ Ներքևի աջակողմյան երկար անավարտ հատվածը նախատեսված էր ծնկած դիրքով պատկերել Կույս Մարիամ Աստվածածնին։

Որոշ կերպարների լողացող տեսքը մասամբ կարող է բացատրվել այն փաստով, որ կտավը նախատեսված էր դիտել ներքևից[7] և որն անավարտ է։ Այնուամենայնիվ, ակնհայտ է աճյունը կրողի դիրքի անհամապատասխանությունը, ինչն էլ աջ կողմում մնում է խնդրահարույց[8]։

Կտավի շատ անավարտ մասերը, ինչպես օրինակ բացակա Տիրամոր թիկնոցը, թանկարժեք լաջվարդ կապույտի անհրաժեշտությունը ունեին։ Կարճ ասած, այդպիսով կարելի էր ավարտել նկարը։ Այն թույլ կտար բացատրել, թե ինչու է այն անավարտ[9]։ Այնուամենայնիվ, եթե անգամ դա այդպես է, չի բացատրում, թե ինչու վարպետը չի ավարտել կտավի շատ հատվածներ, որոնք չեն պահանջում որևէ կապույտ գույն[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.nationalgallery.org.uk/paintings/michelangelo-the-entombment
  2. Michael Hirst and Jill Dunkerton, Making and Meaning: the Young Michelangelo, National Gallery Publications, London, 1994 at 131, endnote 11.
  3. Hirst and Dunkerton, op cit at 60.
  4. Sepoltura di Cristo: La tela incompiuta di Michelangelo (in Italian)
  5. Michael Hirst, 1981. Michelangelo in Rome: an altar-piece and the'Bacchus', The Burlington Magazine, October 1981:581ff.
  6. Hirst and Dunkerton, op cit at 67.
  7. Andrew Graham-Dixon, “Anatomy of a Genius”, The Independent, 25 October 1994, http://www.andrewgrahamdixon.com/archive/readArticle/891
  8. Hirst and Dunkerton, op cit at 69.
  9. Hirst and Dunkerton, op cit at 70, 123
  10. Philip McCouat, "Michelangelo's disputed Entombment", http://www.artinsociety.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]