Jump to content

Թաղման ուղեծիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիմացվող պատկեր, որը ցույց է տալիս Երկրի շուրջ միջին բարձրության ուղեծրերը[1], սկսած ցածր մերձերկրյաից մինչև բարձր մերձերկրյա ուղեծիրը (գեոհաստատուն ուղեծիր և իր թաղման ուղեծիրը, մոտավորապես մինչև Լուսինը ընկած տարածության մեկ իններորդում)[2], պատկերվում է նաև Վան Ալլենի ճառագայթային գոտին և Երկիրը համեմատության համար

Թաղման ուղեծիր, կոչվում է նաև աղբի ուղեծիր կամ դեն նետման ուղեծիր, ուղեծիր է, որը գտնվում է սովորական կիրառվող ուղեծրերից հեռու: Թաղման ուղեծրերից մեկը գերգեոսինքրոն ուղեծիրն է, որը շատ հեռու է գտնվում գեոսինքրոն ուղեծրից: Որոշ արբանյակներ տեղափոխվում են նման ուղեծրեր իրենց գործառնական կյանքի ավարտին՝ ակտիվ տիեզերանավի հետ բախվելու և տիեզերական աղբ առաջացնելու հավանականությունը նվազեցնելու համար։

Ընդհանուր նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաղման ուղեծիրն օգտագործվում է, երբ ուղեծրից իջեցնելու համար անհրաժեշտ արագության փոփոխությունը չափազանց մեծ է: Գեոհաստատուն արբանյակի ուղեծրից իջեցնելու համար անհրաժեշտ է մոտ 1500 մետր վայրկյանում արագություն, մինչդեռ այն թաղման ուղեծիր տեղակայելու համար անհրաժեշտ է ընդամենը մոտ 11 մետր վայրկյանումարագություն[3]:

Գեոհաստատուն և գեոսինքրոն ուղեծրերում գտնվող արբանյակների համար թաղման ուղեծիրը գտնվում է գործառնական ուղեծրից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Գեոհաստատուն ուղեծրին մոտ գտնվող թաղման ուղեծիր տեղափոխելու համար անհրաժեշտ է նույն քանակությամբ վառելիք, որքան արբանյակին անհրաժեշտ է մոտ երեք ամիս իր ուղեծրի և դիրքի ապահովման համար: Այս ուղեծրի տեղափոխման մանևրի ընթացքում պահանջվում է հուսալի և ճշգրիտ կառավարում: Չնայած այն հանգամանքին, որ արբանյակային օպերատորների մեծ մասը պլանավորում է նման մանևր կատարել իրենց արբանյակների շահագործման ժամկետի ավարտին, մինչև 2005 թվականը միայն մոտ մեկ երրորդն է հաջողության հասել[4]: Հաշվի առնելով գեոսինքրոն ուղեծրի բարձրության վրա դիրքերի պահպանման տնտեսական արժեքը արբանյակները տեղափոխվում են գերեզմանային ուղեծիր՝ շահագործումից հանելուց առաջ, եթե սարքի խափանումը չի խոչընդոտում դրան[5][6]:

Միջգերատեսչական տիեզերական աղբի համակարգման կոմիտեի համաձայն՝ գեոհաստատուն ուղեծրից այն կողմ պերիգեի նվազագույն առաջարկվող բարձրությունը՝ , կազմում է[7]`

որտեղ

-ը արբանյակի արեգակնային ճառագայթման ճնշման գործակիցն է, որի արժեքը տատանվում է 1-ի (կլանման համար) և 2-ի (անդրադարձման համար) միջև,
նրա ասպեկտային մակերեսն է,
-ը զանգվածը:

Այս բանաձևը ներառում է 200 կիլոմետր պաշտպանված գոտի գեոսինքրոն ուղեծրի համար, որպեսզի հնարավորություն տրվի նաև գեոսինքրոն ուղեծրում ուղեծրային մանևրներ կատարել առանց «թաղման» ուղեծիր մտնելու: Եվս 35 կիլոմետր միջակայք է ավելացվում գրավիտացիոն խանթարումների (հիմնականում արեգակնային և լուսնային) ազդեցության կոմպենսացման համար: Հավասարման մնացած մասը հաշվի է առնում արեգակնային ճառագայթման ճնշման ազդեցությունը, որը կախված է արբանյակի ֆիզիկական պարամետրերից։

Միացյալ Նահանգներում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցելու լիցենզիա ստանալու համար Դաշնային հաղորդակցությունների հանձնաժողովը (ԴՀՀ) պահանջում է, որ 2002 թվականի մարտի 18-ից հետո արձակված բոլոր գեոհաստատուն արբանյակների օպերատորները պարտավորվեն շահագործման ժամկետի ավարտին տեղափոխել արբանյակը «թաղման» ուղեծիր[8]: ԱՄՆ կառավարության կանոնակարգերը պահանջում են մոտ 300 կմ բարձրության փոփոխության պաշար[9]: 2023 թվականին DISH-ը ստացավ ԴՀՀ-ի կողմից առաջին տուգանքը՝ իր Էկոսթար VII արբանյակը լիցենզիայի պայմաններին համապատասխան ուղեծրից դուրս չբերելու համար[10]:

«Թաղման» ուղեծիր տեղափոխված սարքը սովորաբար պասիվացվում է:

Հեռացման ուղեծիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչդեռ ստանդարտ գեոսինքրոն արբանյակային թաղման ուղեծիրը ապահովում է միլիոնավոր տարիների ուղեծրային կյանքի սպասվող տևողության, արբանյակների թվի աճը, միկրոարբանյակների արձակումը և մինչև 2022 թվականը հազարավոր արբանյակներից բաղկացած մեծ խմբաքանակների պլանները անհրաժեշտություն առաջացրեցին ուղեծրից դուրս գալու նոր մոտեցումների ապահովման համար: Ի տարբերություն դեոսինքրոն թաղման ուղեծրերի, որոնց հասնելու համար անհրաժեշտ է երեք ամսվա վառելիք, ցածր մերձերկրյա ուղեծրում գտնվող մեծ արբանյակային ցանցերը պահանջում են ուղեծրեր, որոնք պասիվորեն քայքայվում են Երկրի մթնոլորտում: Օրինակ, OneWeb-ը և SpaceX-ը կարգավորող մարմինների առջև պարտավորություն են ստանձնել, որ շահագործումից դուրս եկած արբանյակները կիջներն ավելի ցածր ուղեծիր՝ հեռացման ուղեծիր, որտեղ արբանյակի ուղեծրի բարձրությունը կնվազի մթնոլորտային դիմադրության պատճառով, ապա բնականաբար կմտնի մթնոլորտ և կայրվի կյանքի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում[11]:

Տիեզերանավերի գերեզման

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ուղեծրերի պարբերությունները և արագությունները հաշվարկվում են հետևյալ բանաձևերով՝ 4π2R3 = T2GM և V2R = GM, որտեղ R-ը ուղեծրի շառավիղն է մետրերով, T-ն ուղեծրի պարբերությունն է վայրկյաններով, V-ն ուղեծրային արագությունն է մ/վ-ով, G-ն գրավիտացիոն հաստատունը, մոտ 6.673×10−11 Նմ2/կգ2, և M-ը Երկրի զանգվածն է, մոտ 5.98×1024 kg (1.318×1025 lb).
  2. Մոտ 8,6 անգամ երբ Լուսինը ամենամոտ դիրքում է (որը կազմում է, 363,104 km42,164 km), և 9,6 անգամ երբ Լուսինը ամենահեռու դիրքում է (որը կազմում է, 405,696 km42,164 km)
  3. «Method for re-orbiting a dual-mode propulsion geostationary spacecraft – Patent # 5651515 – PatentGenius». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 28-ին.
  4. «ESA – Space debris mitigation: the case for a code of conduct». www.esa.int.
  5. Jehn, R.; Agapov, V.; Hernández, C. (2005 թ․ ապրիլի 20). «End-of-Life Disposal of Geostationary Satellites». Proceedings of the 4th European Conference on Space Debris (ESA SP-587). ESA/ESOC. 587: 373. Bibcode:2005ESASP.587..373J. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  6. Johnson, Nicholas (2011 թ․ դեկտեմբերի 5). Livingston, David (ed.). «Broadcast 1666 (Special Edition) – Topic: Space debris issues» (podcast). The Space Show. 1:03:05–1:06:20. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  7. «Report of the IADC Activities on Space Debris Mitigation Measures» (PDF). Guideline 5.3.1: Post mission disposal for geosynchronous region. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  8. «FCC Enters Orbital Debris Debate». Space.com. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 8-ին.
  9. «US Government Orbital Debris Standard Practices» (PDF).
  10. Shepardson, David (2023 թ․ հոկտեմբերի 2). «DISH gets first-ever space debris fine over EchoStar-7». Reuters. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  11. Brodkin, Jon (2017 թ․ հոկտեմբերի 4). «SpaceX and OneWeb broadband satellites raise fears about space debris». Ars Technica. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.