Թաղակապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թաղակապ, ավանդական հայկական ազգային կացարան։ Ի տարբերություն գլխատան՝ պատմական Հայաստանում ավելի քիչ տարածված կառույց էր։ Այն քարե բնակարան է` կամարակապ թունելանման առաստաղով։ Կառույցի լայնությունը չէր գերազանցում 2,5-3 մետրը, այդ իսկ պատճառով այսպիսի տունը հարմար էր միայն փոքր ընտանիքների համար, բայց ոչ բազմանդամ համայնքի համար։ Բնակարանի չափերից ելնելով՝ կենցաղային իրերը գտնվում էին բնակելի հատվածից դուրս, հաճախ` առանձին շինությունում։ Թաղակապը կառուցվում էր անապատային` աղքատ փայտանյութերի և հարուստ քարերի վայրերում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. А.Факторович, Т.Горбулич, И.Кузнецов // Армяне северного Кавказа // Студия Понтокаукасика (Том 2). Понтийско-кавказские исследования (Том 2) // Изд-во «Скифская галерея», 1995 г. — стр-ца 37 (224)