Թակիր իմ դուռը (հեռուստասերիալ)
Թակիր իմ դուռը թուրքերեն՝ Sen Çal Kapımı | |
|---|---|
| Ժանր | սիրային կատակերգություն |
| Թեմա | սեր, ղեկավար-ենթակա հարաբերություններ |
| Երկիր | |
| Լեզու | թուրքերեն |
| Ռեժիսոր | Յուսուֆ Փիրհասան (1) Էնդեր Մըհլար (1) Ալթան Դյոնմեզ (2-) |
| Գլխավոր դերերում | Քերեմ Բյուրսին Հանդե Էրչել |
| Պրոդյուսեր | Ասենա Բյուլբյուլօղլու |
| Սցենարիստ | Այշե Յուներ Քութլու |
| Երաժշտություն | Aytekin Ataş? |
| Նկարահանման վայր | Ստամբուլ |
| Եթերաշրջանների քանակ | 2 |
| Սերիաների քանակ | 52 |
| Էկրաններին է | 2020 թվականի հուլիսի 8-ից 2021 թվականի սեպտեմբերի 8-ը |
| Հեռուստաալիք | FOX |
| Ընկերություն | MF Yapım |
| Պատկերի ձևաչափ | 576i (16:9 SDTV) 1080i (HDTV) |
| Ձայնի ձևաչափ | Stereo |
| Պարգևներ | |
| Պաշտոնական կայքէջ | |
Թակիր իմ դուռը (թուրքերեն՝ Sen Çal Kapımı), թուրքական հեռուստասերիալ, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Քերեմ Բյուրսինը և Հանդե Էրչելը[1]։ Հեռուստասերիալն արտադրվել է «MF Yapım» ընկերության կողմից և ցուցադրվել է FOX հեռուստաընկերությամբ։ Հեռուստասերիալի ռեժիսորն Ալթան Դյոնմեզն է, իսկ պրոդյուսերը՝ Ասենա Բյուլբյուլօղլուն։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդա Յըլդըզը միշտ երազել է արտասահմանում սովորելու մասին։ Գլխավոր հերոսուհին հավատում է, որ կարող է հարթել բոլոր խնդիրները և կրթություն ստանալուց հետո կկարողանա օգնել իր մորաքրոջը։ Ճակատագիրը խառնում է Էդայի բոլոր պլանները։ Սերքան Բոլաթը Ստամբուլի ամենահայտնի ճարտարագետներից մեկն է, որի ղեկավարած ընկերությունը պետք է վճարեր Էդայի ուսման ծախսերը։ Սակայն ընկերությունը որոշում է հրաժարվել ուսման ծախսերի փոխհատուցումից, իսկ Էդան իր հերթին ցանկանում վրեժ լուծել։ Նրա մեղքով Սերքանը հայտնվում է վատ դրության մեջ։ Իրավիճակը հարթելու համար՝ Էդան որոշում է օգնել Սերքանին։ Նրանք կնքում են պայմանագիր, համաձայն որի Էդան երկու ամիս շարունակ պետք է լինի Սերքանի սիրեցյալը, փոխարենը Էդան կստանա արտասահմանում սովորելու հնարավորություն։ Միմյանց ատող Սերքանը և Էդան աստիճանաբար սիրահարվում են իրար[2]։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Կերպար |
|---|---|
| Քերեմ Բյուրսին | Սերքան Բոլաթ |
| Հանդե Էրչել | Էդա Յըլդըզ |
| Էլչին Աֆաջան | Մելեք Յուջել |
| Մելիսա Դյոնգել | Ջերեն Բաշար |
| Սիթարե Աքբաշ | Ֆիգեն Յըլդըրըմ |
| Անըլ Իլթեր | Էնգին Սեզգին |
| Էվրիմ Դողան | Այֆեր Յըլդըզ |
| Իսմայիլ Էգե Շաշմազ | Քաան Քարադաղ |
| Նեսլիհան Յելդան | Այդան Բոլաթ |
| Բիգե Օնալ | Սելին Աթաքան |
| Չաղրը Չըթանաք | Ֆերիթ Շիմշեք |
| Ալիջան Այթեքին | Սեյֆի Չիչեք |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Sen Çal Kapımı dizisi 'merhaba' diyecek! Sen Çal Kapımı oyuncuları kim?». www.sozcu.com.tr (թուրքերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Сериал Постучись в мою дверь Sen Cal Kapimi смотреть онлайн бесплатно!». SeasonVar. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fox Türkiye'nin resmî sitesinde Sen Çal Kapımı Արխիվացված 2020-07-12 Wayback Machine
- Թակիր իմ դուռը (հեռուստասերիալ) Թվիթթերում
- Թակիր իմ դուռը (հեռուստասերիալ) Ինստագրամում
- Թակիր իմ դուռը (հեռուստասերիալ) Ֆեյսբուքում
- YouTube'da Sen Çal Kapımı
| ||||||||||