Թալերհոֆի զոհերի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թալերհոֆի զոհերի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1934
Երկիր Ուկրաինա
ԲնակավայրԼվով
 Talerhof monument in Lviv Վիքիպահեստում

Թալերհոֆի զոհերի հուշարձան (ռուս.՝ Жертвамъ Талергофа 1914-1918 Галицкая Русь), հուշարձան` նվիրված գալիցիական ռուսասերներին, ավստրո-հունգարական Թալերհոֆ համակենտրոնացման ճամբարի գերյալներին։ Գտնվում է Լվովում` Լիչակովսկի գերեզմանոց պատմահուշահամալիրային թանգարան-արգելոցի տարածքում։ Ձևավորվել է 1934 թվականին լվովցի քանդակագործ Լյուդվիկ Տիրովիչի նախագծով։ ՃարտարապետըՕլեգ Լուցիկն է։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Արևելյան Գալիցիայի տարածքները հայտնվեցին Լեհական հանրապետության կազմում։ Գալիցիայի ռուսամետ գործիչները պատերազմի ավարտից անմիջապես հետո ձեռնամուխ եղան Թալերհոֆ համակենտրոնացման ճամբարի զոհերի հիշատակը հավերժացնելու գործին, ինչի համար նրանք հիմնադրում են Թալերհոֆի կոմիտեն։ 1924-1932 թվականներին Ստավրոպիգյան եղբայրության լվովյան հրատարակչությունում կոմիտեն հրատարակում է ավստրիական իշխանությունների կողմից պատերազմական տարիներին խաղաղ ռուսասերների սպանությունների վավերագրական վկայությունները։ 1928 թվականին ռուսասերները կազմակերպում են Թալերհոֆյան առաջին համագումարը, ինչից հետո հաստատվում է զոհերի հիշատակին ամենամյա արարողությունների կազմակերպումը[1]։

Թալերհոֆյան երկրորդ համագումար և հուշարձանի բացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականին կայանում է Գալիցիայի ռուսասերների թալերհոֆյան երկրորդ համագումարը, ինչի ժամանակ որոշում է ընդունվում Լվովում կանգնեցնել հուշարձան` նվիրված ճամբարի զոհերի հիշատակին։ Հուշարձանի համար ընտրվում է տեղ քաղաքի Լիչակովսկի գերեզմանոցում` հուղարկավորություններից ազատ տարածքում։ Հուշարձանի ճարտարապետը դառնում է Օլեգ Լուցիկը, իսկ կառուցման աշխատանքները հանձնարարվում է ինժեներ Լյուդվիկ Տուրովիչին, ով նաև ծրագրի հեղինակն էր[1][2]։ Հուշարձանը կառուցվում է Տիրովիչների արվեստանոցում[2]։ Մեծ թվով ռուսասերների ներկայությամբ (մոտ 15.000 մարդ) հուշարձանը բացվում է։ Բացումն ուղեկցվում է խաչաձև երթով[1]։

Հուշահամալիրի բացումից հետո ձևավորվում է ավանդույթ` Ֆոմինի կիրակին անցկացնել հուշարձանի մոտ, հոգեհանգիստ կազմակերպել «Առաջին համաշխարհային պատերազմում Թալերհոֆում, Տերեզինում և այլ տեղերում տանջվածների, տառապածների ու անմեղ զոհերի հիշատակին»[3]։

Խորհրդային շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լվովի` ԽՍՀՄ կազմի մեջ մտնելուց հետո, չնայած այն բանին, որ խորհրդային իշխանությունները կողմից փակվել են Լվովի ռուսասերների շատ կազմակերպություններ, հաջողվել է պահպանել հուշարձանի մոտ թալերհոֆյան հոգեհանգիստ կազմակերպելու ավանդույթը։ Պայմանավորված այն բանով, որ կենդանի վկաներն ու իրադարձության ժամանակակիցները ծերանում էին ու մահանում, գալիցիացիների նոր սերունդը դաստիարակվում էր աթեզմի ոգով և ռուսական ավանդույթների փոխարեն ընդունում էր ուկրաինական ազգային դրսևորումները, հուշարձանի այցելուների թիվը կրճատվում է, և նրա մոտ հանդիպումներն ավելի ու ավելի սակավամարդ էին դառնում[3]։

1964 թվականին՝ Թալերհոֆի 50-ամյա հիշատակին, հուշարձանի մոտ ձևավորում են կենտրոնական ծաղկանոց և կառուցում են բետոնե եզրապատնեշներ։ 1972 թվականին հուշարձանի մոտ կազմակերպվում է Թալերհոֆի նախկին գերյալ Մաքսիմ Կարպյակի (1891—1972) հուղարկավորությունը։ 1974 թվականին թալերհոֆյան դեպքերի 60-ամյակի առթիվ հուշարձանի մոտ կառուցում են բետոնե բլոկներ` քարե աղյուսակներով, և լրացուցիչ անկյունային ծաղկանոցներ։ Տեղադրվում են ռուսերենով ու ուկրաիներենով հորիզոնական լրացուցիչ պղնձե աղյուսակներ` Կարլպյակի հուղարկավորության տեղեկատվությամբ` ի հիշատակ բոլոր համակենտրոնացման ճամբարների գերյալների և «Մերձկարպատների` Մեծ Ռուսիային միավորման կողմնակիցների համար»[4]։

Արդի ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ի անկումից հետո թալերհոֆյան բազմամարդ արարողություններ կազմակերպելու ավանդույթը վերականգնվել է։ Նրա ժամանակակից այցելուները Լվովի գլխավոր ուղղափառ եկեղեցու` Սուրբ Գևորգի եկեղեցու հետևորդներն են, ինչպես նաև Թալերհոֆի գերյալների սերունդները[3]։

2009 թվականի սեպտեմբերին և 2010 թվականի ապրիլին Լվովի Պուշկինի անվան ռուսական ընկերության հրամանով հուշահամալիրում կազմակերպվում են վերականգնողական աշխատանքներ, ինչի արդյունքում հուշահամալիրում վերակազմավորումներ են կատարվում։ Վերականգնողական աշխատանքների գիտական խորհրդատուները Լվովի արվեստի ազգային ակադեմիայի արվեստի գործերի վերականգնման ամբիոնի ղեկավար Յու. Օստրովսկին էր և Ուկրաինայի նկարիչների միության անդամ, քանդակագործ-վերականգնող Ս. Յակունինը։ Կատարողական աշխատանքները ղեկավարում էր Ուկրաինայի դիազայներների միության շրջանային բաժանմունքի քարտուղար Ս. Իշչենկոն[4][5]։

2009-2010 թվականների վերականգնողական աշխատանքներից հետո ի հայտ եկած աղյուսակներ

Աղյուսակը ձախից

Աղյուսակը աջից

Հուշարձանի վերականգնումն արժանացել է Թալերհոֆի գերյալների որոշ հետնորդների քննադատությանը։

Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշահամալիրը սև մարմարից ստելա է, որի վրա սպիտակ մարմարից ութեզր խաչ է[1]։ Ստելայի ներքին հատվածում կա մակագրություն. «Թալերհոֆի զոհերին, 1914-1918, Գալիցիական Ռուսաստան»։ Մակագրությունը փորված է մարմարին, իսկ նրա տառերը ոսկեզօծված են[4]։ Մակագրության շուրջ եզրազարդված փշե պսակ է, որը պատրաստված է ձուլածո մետաղից և հատումով ամրացված է հիմքին[1][4]։

Ստելայի առաջ 1974 թվականին կառուցակցել են եզրային բլոկներ` մինչռեֆորմյան ռուսերենով քարե աղյուսակներով, որոնք 2010 թվականին փոխարինվել են պղնձե աղյուսակներով` ռուսերեն ու ուկրաիներեն մակագրություններով։ Ձախ սալիկկին գրված է. «Այստեղ հանգչում է Թալերհոֆի համակենտրոնացման ճամբարի գերյալ, գերմանական օկուպանտների դեմ ընդհատակյա պայքար մղած Մաքսիմ Իվանի Կարպյակի աճյունը 1891-1972» (ուկրաիներեն՝ Тут спочиває в'язень Талергофу, борець з німецькими окупантами, який народився на Лемківщині, Максим Іванович Карпяк): Աջ սալիկին կադում ենք. «Հավերժ փառք Թալերհոֆի, Տերեզինի ճամբարների տառապյալներին, Մեծ Ռուսաստանի հետ միավորվելու կողմնակիցներին» (ուկրաիներեն՝ вічна слава мученикам Талергофу, Терезина та інших концтаборів — борцям за воз'єднання з Великою Руссю)[4]:

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յու Օստրովսկին և Ս. Յակունինը, բնորոշելով համալիրը մինչ վերականգնողական աշխատանքները, 2009 թվականի սեպտեմբերի 30-ին նշել են.

Կոմպոզիցիոն ամբողջությունը խմբավորված ստելաներից ունի կոնստրուկտիվ-կուբիստական ոճավորում և առանձնանում է միավորների ընդգծված ուղղահայաց ուղղվածությամբ, ճշգրիտ համաչափությամբ, համամասնությունների համոզիչ հնչումով և հիմնական զանգվածի տարրերի պլաստիկությամբ` այն ընկալելու հիմնական կետերի հաշվարկով։

Ավելի ուշ շրջանի վերակառուցումները համահարթեցնում են հեղինակի սկզբնական գաղափարի մաքրությունը և մարմնավորումը, խաթարում են հուշահամալիրի ամբողջականությունը և ավարտուն լինելու զգայական ընկալումը[4]։

Թալերհոֆի գերյալների հետնորդերի շրջանում կան քննադատական գնահատականներ` կապված 2009-2010 թվականներին անցկացված վերականգնողական աշխատանքների հետ։ Նրանք արտահայտում են կարծիք, որ հուշարձանն էապես աղավաղվել է վերակառուցումից հետո, ընդ որում, կա նաև կարծիք, որ վերականգնումը վանդալիզմի դրսևորում է[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Пашаева, Нина Михайловна Очерки истории русского движения в Галичине XIX—XX вв.. — Москва: Гос. публ. ист. б-ка России., 2001. — С. 170. — 201 с. — ISBN 5-85209-100-6
  2. 2,0 2,1 Сокуров-Величко Сергей Память Талергофа(ռուս.) // Единое отечество : информационный портал. — 2010, 6 июня.
  3. 3,0 3,1 3,2 Замятин Игорь. (2008 թ․ մայիսի 8). «Во Львове помянули жертвы Талергофа. Православные львовяне во главе с Архиепископом Августином молились у обелиска погибшим русофилам Галиции» (ռուսերեն). Русская линия. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Сокуров-Величко Сергей Память Талергофа. Богоугодное дело(ռուս.) // Институт Русского зарубежья. Сетевой центр русского зарубежья : электронное издание. —Москва, 2010, 9 июня.
  5. О. Лютиков. «Информация о наиболее значимых мероприятиях Русского общества им. А. Пушкина, которые проведены в 2010 г.». Русское общество им. А. Пушкина. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 2-ին.
  6. Крушинский Владимир. (2010 թ․ ապրիլի 7). «Вандализм совков на Талергофском памятнике во Львове на Лычакове» (ռուսերեն). my.opera.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.