Թալերհոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ճամբարի տեսքը թռչնի թռիչքի բարձրությունից
Վայրը, որտեղ անցկացվել են գլխատումները և մահապատիճները

Թալերգոֆ (գերմ.՝ Interniertenlager Thalerhof), համակենտրոնացման ճամբար, որ ստեղծել է Ավստրո-Հունգարական կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի առաջին օրերին: Գտնվել է Ալպերի ստորոտի հովիտներից մեկում` Շտիրիա նահանգի գլխավոր քաղաքի` Գրացի մոտ: Թալերգոֆը 20-րդ դարի համաշխարհային պատմության մեջ համակենտրոնացման ճամբարներից առաջիններից մեկն է և առաջինը Եվրոպայում[1]:

Այստեղ են բնակեցվել Գալիցիայից և Բուկովինայից տեղահանված բնակիչներ` ռուսիններ, որոնք եղել են Ռուսական կայսրության կողմնակիցները և տեղահանվել են լեհերի և ուկրաինամետների պահանջով[2][3]: Ռուսամետների մյուս խոշոր համակենտրոնացման ճամբարը եղել է Թերեզինը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալիցիայի և Բուկովինայի ռուսամետների առաջին խումբը Թալերգոֆ է բերվել 1914 թվականի սեպտեմբերի 4-ին:

Մինչև 1915 թվականի ձմեռըԹալերգոֆում բարաքներ չեն եղել: Մարդիկ բաց երկնքի տակ պառկել են հողին թե՛ անձրևին, թե՛ ցրտին[2][4]:

ԱՄՆ-ի կոնգրեսական Ժոզեֆ. Մակորմիկի վկայությամբ տարհանվածներին ենթարկել են ծեծի ու կտտանքի[3]:

1914 թվականի` Շլեերի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ Թելերգոֆում այդ ժամանակ գտնվել է 5.700 մարդ: Նրանցից 1915-ը եղել են Լեմկովշչինայի բնակիչներ[5]:

1914 թվականի սեպտեմբերի 4-ից 1917 թվականի մայիսի 10-ը Թալերգոֆում բանտարկվել են 20.000 ռուսամետներ, միայն առաջին մեկուկես տարվա ընթացքում մահացել է ավելի քան 3.000 բանտարկյալ[2][4]: Գալիցիացի քաղաքական գործիչ Դմիտրի Մարկովի տվյալներով 1915 թվականի առաջին կեսին գլխատվել է մոտ 3.800 մարդ[6]:

Ճամբարը փակվել է 1917 թվականի մայիսին Ավստրո-Հունգարիայի վերջին կայսր Կառլ I-ի կարգադրությամբ: Ճամբարի տեղում բարաքները մնացել են մինչև 1936 թվականը: Էքսգումացիայի են ենթարկվել 1767 դիակ, որոնք վերահուղարկավորվել են Ֆելդկիրխեն (անգլ.՝ Feldkirchen) գյուղի մոտ գտնվող ընդհանուր գերեզմանոցում[5]:

Ներկայումս ճամբարի տեղում Գրաց-Թալերգոֆ օդանավակայանն է:

Ականատեսների վկայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թալեգրոֆի օրացույց. Առաջին թողարկում

Ալեքսանդր Մակովսկու վկայությունից[7].

Aquote1.png Ամենափոքր անկարգության համար մահվան դատավճիռ էր իրականացվում: Ամեն օր բարաքների մոտ մի քանի դիակ էր հայտնաբերվում: Հիշում եմ, թե ինչպես մի զինվոր հացի բաժանման ժամանակ մի գյուղացու մեխեց կաթսայի կողքին: Աննկարագրելի հրմշտուք էր: Մարդկային բազմությունը ալիքվում էր: Բանտարկյալներից հսկիչների մոտ գտնվող մեկը ակամա հրեց նրան, ինչի համար փոխհատուցեց կյանքով: Մեկ ուրիշ անգամ բարաքի մոտ ականատես եղա նման միջադեպի. զինվորը շղթայակապ արված բանարկյալին 13 հարված հասցրեց` այնուհետև նրան թողնելով բախտի քմահաճույքին:
Aquote2.png


Ահա ինչ է գրում ճամբարի նախկին բանտարկյալ Վասիլի Վավրիկը[2].

Aquote1.png Սա ամենասարսափելին էր Հաբսբուրգների կայսրության բոլոր բանտերից:

Թալերգոֆում բնական մահ հազվադեպ էր գրանցվում. Թալերգոֆում հաղթականորեն զբոսնում էր բռնի մահը: Որևէ խոսք չէր կարող լինել հիվանդներին բուժելու մասին: Բանտարկյալների նկատմամբ թշնամանքով էին լցված նույնիսկ բժիշկները:

Առողջ սննդի մասին մտածելն անգամ ավելորդ էր. ամենացածր տեսակի ալյուրից պատրաստված կպչուն հարդաշաղախ խմորագունդը, շաբաթվա մեջ երկու անգամ ոչ թարմ ձիու միսը փոքր կտորով, գրեթե սև գույնի ջուրը, նեխած կարտոֆիլն ու բազուկը հազարավոր երիտասարդ, առողջ մարդկանց վարակի պատճառ էին դառնում:

Մարդկանց վախեցնելու համար, իրենց ուժը ցույց տալու նպատակով բանտային իշխանությունները հրապարակում կանգնեցրել էին սյուներ, որոնց վրա հաճախ կախաղան էին բարձրացնում առանց այն էլ հյուծված բանտարկյալները:
-
Aquote2.png


Նշանավոր բանտարկյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխատվածները Թալերգոֆում, 1916 թվական
  • Յարոսլավ Կաչմարչիկ (1885-1944) - լեմկիների Ռուսական ժողովրդական հանրապետության նախագահ[8][9]
  • Նիկոլայ Անտոնևիչ - պատմաբան, հրապարակախոս
  • Վասիլի Վավրիկ - գրող, գրականագետ, պատմաբան
  • Նիկոլայ Գլեբովիցկի - գրող, հասարակական գործիչ
  • Յուրի Դեմյանչիկ - բանասեր
  • Մեֆոդի Տրոխանովսկի - հասարակական գոչծիչ, մանկավարժ[5]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձան Թալերգոֆի զոհերի հիշատակին Լվովում

1934 թվականի Լվովի Լիչակովսկի գերեզմանոցում կանգնեցվել էհուշարձան` նվիրված Թալերգոֆի զոհերի հիշատակին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]