Թաթարստանի Հանրապետության գիտությունների ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թաթարստանի Հանրապետության գիտությունների ակադեմիա
Tatarstan Acad Sci.jpg
Տեսակազգային ակադեմիա
Հիմնադրված1991
Գլխադասային գրասենյակԿազան, Ռուսաստան
Կայքantat.ru

Թաթարստանի Հանրապետության Գիտությունների ակադեմիա (ԹՀԳԱ), Թաթարստանի Հանրապետության պետական բարձրագույն գիտական հաստատություն: Ստեղծվել է Թաթարստանի Հանրապետության նախագահ Մինտիմեր Շայմիևի 1991 թվականի սեպտեմբերի 30-ի № УП-138 «հանրապետությունում հիմնարար գիտությունների զարգացման բարձր մակարդակի ապահովման, նյութական և հոգևոր մշակույթի, ժողովրդական տնտեսության հրատապ խնդիրների լուծման, ակադեմիական, ճյուղային ինստիտուտներում և բուհերում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների համակարգման նպատակով»: ԹՀԳԱ-ն իրականացնում է հիմնարար ուսումնասիրություններ, որոնք հիմնված են Թաթարստանի հանրապետությունում գիտական և նորարարական գործունեության զարգացման ռազմավարության վրա: Ակադեմիան ամեն տարի մրցանակներ է հանձնում 11 անվանակարգերում, այդ թվում երկու միջազգային, ֆիզիկայի գծով Ե. Կ. Զավոյսկու անվան, քիմիայի գծով, Ալեքսանդր Արբուզովի անվան, ինչպես նաև Շիգաբուդտին Մարջանի անվան մրցանակ (հումանիտար գիտությունների բնագավառում), Գիլմ Կամայի անվան (քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ), Վլադմիրի Էնգելգարդտի անվան (կենսաբանություն), Ա. Գ. Տերեգուլովի անվան (բժշկություն և առողջապահություն), Համիդ Մուշտարի անվան (մաթեմատիկա, մեխանիկա և տեխնիկական գիտություններ), Կ. Գ. Բոլի անվան (անասնաբուժություն), Վ. Պ. Մոսոլովի անվան (գյուղատնտեսություն), Անդրեյ Ադոյի անվան (ալլերգոլոգիա, իմունոլոգիա և ընդհանուր ախտաբանություն):

ԹՀԳԱ-ի առաջին նախագահը եղել է Մանսուր Հասանովը: Մինչև 2014 թվականի մայիսը ԹՀԳԱ-ի նախագահ է եղել Ա. Մ. Մազգարովը, որին այդ պաշտոնում փոխարինել է Մ. Խ. Սալահովը[1]:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր մասնաշենք, 2012

Թաթարստանի Հանրապետության Գիտությունների ակադեմիան հանրապետությունում իրականացնում է գիտահետազոտական աշխատանքների համակարգման գործառույթ: Գիտությունների ակադեմիայի կառուցվածքում ընդգրկված են 6 գիտահետազոտական համալսարաններ, 7 գիտական կենտրոններ և լաբորատորիաներ, ինչպես նաև Գիտնականների տունը:

Թաթարստանի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի կազմի մեջ են մտնում գիտության տարբեր ուղղությունների յոթ բաժանմունքներ և Ուլյանովսկի տարածաշրջանային բաժանմունքը:

  1. Հումանիտար գիտությունների բաժին
  2. Սոցիալ-տնտեսական գիտությունների բաժին,
    • Հեռանկարային տնտեսական ուսումնասիրությունների կենտրոն
    • «Կիրառական սեմիոտիկա» գիտահետազոտական ինստիտուտ
    • Ընտանիքի և ժողովրդագրության գիտահետազոտական կենտրոն
  3. Բժշկական և կենսաբանական գիտությունների բաժին
  4. Գյուղատնտեսական գիտությունների բաժին
  5. Մեխանիկայի, մաթեմատիկայի և մեքենագիտության բաժին
  6. Ֆիզիկայի, էներգետիկայի և երկրագիտության բաժին
  7. Քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների բաժին
  8. Ուլյանովսկի տարածաշրջանային բաժին

Ակադեմիան իր կազմում ունի հետևյալ ինստիտուտներն ու կենտրոնները

  • Գ. Իբրահիմովի անվան լեզվի, գրականության և արվեստի բաժին
  • Շ. Մարջանի անվան պատմության ինստիտուտ
  • Թաթարական հանրագիտարանի ինստիտուտ
  • «Պրոմեթևս» փորձարարական գեղագիտության ինստիտուտ (Ա. Ն. Տուպոլևի անվան ԿՊՏՀ-ի հետ համատեղ)
  • Էկոլոգիայի և ընդերքօգտագործման ինստիտուտ
  • Թաթարստանի «Վերականգնողական վնասվածքաբանության և օրթոպեդիայի» գիտահետազոտական կենտրոն
  • Տեղեկատվական պրոբլեմների ինստիտուտ
  • «Մշակութային ժառանգություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ» գիտահետազոտական կենտրոն (ԿՊՀ-ի հետ համատեղ)
  • «Քվանտայի տեղեկատվություն» գիտահետազոտական կենտրոն (ԿՊՀ-ի հետ համատեղ)
  • Էկոլոգիայի և ընդերքօգտագործման պրոբլեմների ինստիտուտ
  • Ձգողականության-ալիքային հետազոտությունների «Դուլկին» գիտական կենտրոն
  • Նավթարդյունաբերության զարգացման մեթոդների կատարելագործման կենտրոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Академия наук Республики Татарстан: Справочник / Составители: А. И. Афанасьев, Н. М. Валитова, В. П. Мережин, И. Р. Каримов: Пер. на татарск. Р. А. Сагъдиева; пер. на англ. А. Г. Ахметовой. — Казань: Фэн (Наука), 2002. — 520 с. — 2 000 экз. — ISBN 5-7544-0171-X

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]