Թադևոս Մանդալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թադևոս Մանդալյան (5.7.1901, Ալեքսանդրապոլ-1938), կուսակցական և պետական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։

Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Ուսման տարիներին աշխատակցել է «Նոր սերունդ» ինտերնացիոնալիստական աշակերտական շաբաթաթերթին, եղել Թիֆլիսի «Սպարտակ» կազմակերպության հիմնադիրներից։ 1918 թվականին Հյուսիսային Կովկասում կռվել է դենիկինյան զորքերի դեմ։ 1919-1920 թվականներին ընդհատակյա կուսակցական աշխատանք է տարել Թիֆլիսում, որի համար արտաքսվել է Հայաստան։ 1926—1927 թվականներին Չինաստանում կռվել է Շանհայի ապստամբների շարքերում։ 1928 թվականին ընտրվել է Հայաստանի Արհեստակցական միությունների խորհրդի նախագահ։ 1928-1936 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Բանգյուղտեսչության ժողկոմ, ՀԿԿ Կենտկոմի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալ։ 1936-1938 թվականներին Մանդալյանը մասնակցել է Իսպանիայում մղված քաղաքացիական պատերազմին՝ հանրապետականների շարքերում։ Եղել է ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամ (1929-1931)։ Հեղինակ է միջազգային բանվորական և ազգային-ազատագրական շարժումներին նվիրված մի շարք գիտական աշխատությունների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 217 CC-BY-SA-icon-80x15.png