Թադևոս Ավդալբեգյան փողոց (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թադևոս Ավդալբեգյան
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
Երկարություն242
ՍկիզբՇարա Տալյան փողոց
ԱվարտՖիզկուլտուրնիկների փողոց

Թադևոս Ավդալբեգյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասում։ Անվանումն ստացել է հայ տնտեսագետ, հայագետ, հրապարակախոս, գրականագետ, պատմաբան և բառարանագիր Թադևոս Ավդալբեգյանի պատվին։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսվում է Շարա Տալյան փողոցի թիվ 2 և 4 շենքերի մոտից, ձգվում դեպի հարավ-արևմուտք՝ հասնելով Ֆիզկուլտուրնիկների փողոց[1]։

Նախկինում կոչվել է Այգեստանի 4-րդ փողոց։ Ներկայիս անվանումն ստացել է Երևանի ավագանու 2022 թվականի մարտի 15-ի որոշմամբ, որով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասի մի շարք փողոցներ անվանակոչվել են մեծանուն համալսարանականների անուններով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջ 373, Երևան քաղաքի փողոցների անվանումները
  2. «Երևանի Այգեստանի 8 փողոցներ նոր անուններ կունենան՝ Մանուկ Աբեղյան, Նիկոլ Աղբալյան, Սերգեյ Մերգելյան, Գևորգ Ջահուկյան». news.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 29-ին.