Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թադեոս Թոռնյան (հոկտեմբերի 3 , 1843 (1843-10-03 ) [ 1] , Իզմիր , Այդին , Օսմանյան կայսրություն [ 1] - հունվարի 5 , 1928 (1928-01-05 ) [ 1] , Վիեննա , Առաջին Ավստրիական Հանրապետություն [ 1] ), բանասեր, աստվածաբան, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1859 թվականից)։ Տիրապետել է հունարենին (հին և նոր), լատիներենին , իտալերենին , ֆրանսերենին , գերմաներենին և այլ լեզուների։ «Հատընտիր ընթերցվածք ի մատենագրությանց նախնյաց»-ում զետեղել է գրաբար մատենագրությունից ընտրված հատվածներ, դրանք համեմատել բնագրերի հետ, ուղղել բազմաթիվ աղավաղումներ։
↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան , Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 2000.
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 200 )։