Թագադրում փշե պսակով (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Տիցիան |
տարի | 1576 |
բարձրություն | 280 սանտիմետր[1] |
լայնություն | 182 սանտիմետր[1] |
ուղղություն | Վենետիկի գեղարվեստի դպրոց |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Հին պինակոտեկ |
հավաքածու | Բավարիայի պետական գեղանկարչական հավաքածու |
հիմնական թեմա | Crowning with Thorns? |
https://www.wga.hu/html/t/tiziano/07_1570s/08crowni.html կայք | |
The Crowning with Thorns by Titian (Alte Pinakothek) Վիքիպահեստում |
«Թագադրում փշե պսակով» (իտալ.՝ Incoronazione di spine), Վերածննդի Իտալիայի 16-րդ դարի վենետիկյան դպրոցի վաղ շրջանի ներկայացուցիչ, Իտալական բարձր վերածննդի գլխավոր ներկայացուցիչ Տիցիանի նկարներից[2]: Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1572-ից 1576 թվականներն ընկած ժամանակահատվածում: Յուղաներկով կտավի չափերն են 280 × 182 սմ[3]: «Թագադրում փշե պսակով» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Հին պինակոտեկում (Մյունխեն, Գերմանիա):
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Թագադրում փշե պսակով» նկարը Տիցիանն ավարտին է հասցրել 1576 թվականին: Այն դասվում է հեղինակի ուշ շրջանի կտավների թվին: Կտավը երկար տարիներ մնացել է հեղինակի տանը: Տիցիանի մահից հետո ժառանգներից այն ձեռք է բերում Տինտորետտոն: Վերջինիս մահից հետո՝ 1594 թվականին որդին՝ Դոմենիկը կտավը հանձնում է բավարական կուրֆյուրստին:
Նկարի սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
«Թագադրում փշե պսակով» ստեղծագործությունում Տիցիանը նկարին տվել է առավել ողբերգական խորություն, քան նույն վերնագրով այլ նկարում, որն ավելի վաղ էր նկարվել ու այժմ Լուվրի թանգարանում է պահպանվում: Կտավն աչքի է ընկնում նուրբ լուսավորվածությամբ, որի գլխավոր աղբյուրը պորտալից կախված մեծ ջահն է: Այդ լույսի շնորհիվ ֆիգուրներըն առավել կենդանի են թվում: Երկու դահիճների ֆիգուրները նկարում կարծես շարժվեն: Կտավի կոմպոզիցիայի կենտրոնում պատկերված է Հիսուս Քրիստոսը՝ հանգիստ և վեհ: Փրկիչը հոգնատանջ է: Ողբագին աչքերը դեպի ներքև են հակված:
Տիցիանը «Թագադրում փշե պսակով» կտավում նոր գեղեցկություն է ցուցադրում՝ գիտակցված տառապանքի գեղեցկությունը և անկոտրում մարդկային հոգին:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թագադրում փշե պսակով (նկար) կատեգորիայում։ |