Ը-ի ուղղագրություն և ուղղախոսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Human-user-trash.svg    Առաջարկվել է այս հոդվածը ջնջել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը ջնջել։ Մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև Ձեր տեսակետը հայտնելու համար այցելեք Ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջը։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։ Եթե համաձայն չեք առաջարկված ջնջմանը, կարող եք քննարկմանը զուգահեռ ուղղել և բարելավել այս հոդվածը՝ այդպիսով նպաստելով, որ այն պահպանվի։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք ջնջման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Ջնջման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով ջնջման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։ Եթե հոդվածը ենթակա է անմիջապես հեռացման, ապա օգտագործեք {{արագ ջնջում}} կաղապարը։
Ծանոթացեք նաև Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգին։

Ջնջման ներկայացնողին՝ Խնդրում ենք տեղադրել այս {{subst:Ծանուցում/Ջնջման առաջարկ|Ը-ի ուղղագրություն և ուղղախոսություն|{{{1}}}}}-- ~~~~ հաղորդագրությունը հոդված ստեղծողի կամ հոդվածի վրա առավել շատ աշխատանք կատարած մասնակցի քննարկման էջում։

Ը-ի ուղղագրություն և ուղղախոսություն - ը-ն ժամանակակից հայերենի ուղղագրական և ուղղախոսական դժվարություն ներկայացնող ձայնավորներից մեկն է։

Ը ձայնավոր (արտասանություն և ուղղագրություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառասկզբում արտասանվող ը հնչյունը գրվում է միայն ղ, մ, ն բաղաձայններից առաջ [1] (օրինակ՝ ընկեր, ըղձալի, ըմպանակ, ընտանիք, ընդունակ), ինչպես նաև ըստ բառում[2]։

Սկ, ստ, սպ, շտ, զգ, զբ, սփ և նման հնչյուններից առաջ թույլ կամ ուժեղ հնչող ը-ն չի գրվում (օրինակ՝ սկսել, ստեղծել, սպասել, շտապել, զգուշանալ, զբաղվել, սփոփել)։ Սակայն եթե շտ, զտ, սպ, սկ և նման կապակցությունները ստացվել են նրանց միջև եղած ի կամ ու ձայնավորների հնչյունափոխությունից, ապա ը հնչյունը արտասանվում է ս, զ, շ հնչյուններից հետո (օրինակ՝ սուտ-ս(ը)տել, շիտակ-շ(ը)տկել, զուտ-զ(ը)տել)։

Ը-ով սկսվող բառերի ուղղագրությունը նույնությամբ պահպանվում է բաղադրյալ կազմության մեջ՝ անընդունակ, պարընկեր, գործընկեր, ինքնըստինքյան, արագընթաց։

Ը-ն բառամիջում գրվում է նաև այն դեպքում, երբ արմատի սկզբնատառ չէ, սակայն այդ բառում ուրիշ ձայնավորներ չկան, օրինակ` շը՛խկ, խը՜շշ։ Եթե բառի մեջ կան մեկից ավելի ձայնավորներ, և բոլորը` ը, ապա գրվում է միայն վերջինը, օրինակ` շրը՛խկ (արտասանվում է շըրը՛խ

Բառավերջում ը հնչյունը գրվում է, երբ արտասանվում է՝ Հակոբը, գիրքը, ինը, տասը, սառը, դառը, ինքը, ոչ մեկը, ամենքը, ընդհակառակը, ընդամենը։[3]:

Ճիշտ չէ որոշ քանակական թվականների ավելորդ տ-ով արտասնությունը, այսպես ոչ թե հինգը, վեցը, յոթը, ութը կամ տասնըերեք, քսանըերկու, հիսունըհինգ, քառասունըչորս, այլ հինգ, վեց, յոթ, ութ, կամ՝ տասներեք, քսաներկու, հիսունհինգ, քառասոընչորս և այլն[4]:

Հնչող, բայց չգրվող ը-ն գրվում է միայն բառի վանկատման և տողդարձի ժամանակ (օրինակ՝ մկրատ-մըկ-րատ, սկսել-ըս-կը-սել)

Չափածո ստեղծագործություններում երբեմն ը-ն գրվում է տաղաչափական նպատակներով. օրինակ՝

Մի հավք զարկի ես մի օր.
Թըռա՜վ, գնաց վիրավոր:
Թըռչում է միշը իմ մըտքում
Թևը արնոտ ու մոլոր: (Հովհ. Թումանյան)

Գաղտնավանկի ը-ն երբեմն գրվում է ավանդական հայկական կամ օտար արտասանությունը ապահովելու նպատակով, օրինակ՝ Այտընյան, Հաճըն, Բրայըն[5]:

Գաղտնավանիկի ը-ն որոշ բառերում կարող է ոչ ճիշտ տեղում հնչել (օրինակ՝ ձեռնըբաց՝ փոխանակ ձեռընբաց):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdproc.am/p/mayreni/5-dasaran/ughghakhvosutyun-ughghagrutyun-15876/y-i-artasanutyuny-ughghagrutyuny-15881/re-63fa8da0-2d3c-4b35-9853-32de70468c51
  2. http://www.imdproc.am/p/khoracvats-hayoc-lezu/10-12-dasaranner/ughghagrutyun-17322/y-i-ughghagrutyun-17351/re-d996d726-9a28-4e0c-9756-391f5bf986cf
  3. Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան Հնչյունաբանություն Ուղղախոսություն, Ուղղագրություն, էջ 10
  4. Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան «Հնչյունաբանություն Ուղղախոսություն, Ուղղագրություն», էջ 10
  5. Յու.Ավետիսյան, Հ. Զաքարյան «Հնչյուաբանություն, Ուղղախոսություն, Ուղղագրություն», էջ 11