Ընտրական շրջաններ (Բուլղարիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բուլղարիայի մեծագույն քաղաքները՝ Սոֆիա և Պլովդիվ , համապատասխանաբար՝ հյուսիս-արևմուտքում՝ 23,24,25 ընտրատարածքներ (Սոֆիա), հարավում՝ 16 ընտրատարք (Պլովդիվ)

Բուլղարիայի ընտրական շրջաններ կամ ընտրածարածքներ (բուլղար․՝ Избирателни райони , իզբերատելնի ռայոնի)։ Բուլղարիայի տարածքը բաժանված է 31 ընտրական շրջանի, որոնք մոտավորապես համապատասխանում են Բուլղարիայի 28 պրովինցիաներին (բուլղար․՝ Области, օբլաստի)։

Ազգային ժողովի պատգամավորական աթոռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայում յուրաքանչյուր ընտրական շրջան առաջադրում է Ազգային ժողովում իրեն հատկացված տեղերի թվով թեկնածուներ, որոնց թիվը որոշվում է յուրաքանչյուր շրջանի բնակչության մարդահամարի տվյալներից ելնելով։ 1991 թվականից ի վեր օգտագործվել է համամասնական ընտրակարգ, բացառությամբ 2009 թվականի խորհրդարանական ընտրությունների։ 2013 թվականի խորհրդարանական ընտրությունների համար վերականգնվել է նախկին համամասնական ընտրակարգը։

2009 թվականին ներդրվել է խառը համակարգ ինչպես պարզ մեծամասնությամբ, այնպես էլ համամասնական բաշխմամբ։ Յուրաքանչյուր մեկտեղանոց շրջան համապատասխանում է ավանդական բազմատեղ մարզերին։ Մարզերի միջև բնակչության մեծ բազմազանության պատճառով այս մեկ տեղանոց բաշխումը հակասության մեջ մտավ Բուլղարիայի Սահմանադրության 10-րդ հոդվածի այն մասին, որ ընտրությունները պետք է անցկացվեն հավասար ընտրական իրավունքով։ Այս հակասության բողոքարկումը բերվեց Բուլղարիայի Սահմանադրական դատարան, որը չկարողացավ որոշում կայացնել՝ քվեարկելով 6 կողմ և 6 դեմ։ Յուրաքանչյուր ընտրական շրջանի համար համամասնական տեղերի քանակը մեկով պետք է կրճատվեր՝ թույլ տալով ավելացնել 31 պարզ մեծամասնության տեղեր՝ տեղերի ընդհանուր քանակը մինչև 240 պահելով։ Սա հանգեցրեց մեկ այլ հակասության, քանի որ որոշ շրջանների տեղերը կրճատվեցին 1-ով, մյուսները՝ 2-ով և ոմանք նույն քանակի տեղեր պահպանեցին՝ փաստորեն ավելացնելով շրջանի տեղերի ընդհանուր քանակը, ներառյալ պարզ մեծամասնականով տեղը։

Ընտրական շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրական շրջանների մեծ մասը համապատասխանում է Բուլղարիայի 28 մարզերին (պրովինցիաներ), բացառությամբ ամենախիտ բնակեցված երկու նահանգների, որոնք իրենց հերթին բաժանվում են առանձին ընտրական շրջանների։ Պլովդիվի մարզը կազմված է թիվ 16 ընտրական շրջանից, որը համապատասխանում է Պլովդիվի քաղաքապետարանին և թիվ 17 ընտրական շրջանից, որն ընդգրկում է բոլոր մյուս համայնքապետարանները։ Սոֆիա քաղաքը բաժանված է թիվ 23, 24 և 25 ընտրական շրջանների։ Սոֆիա քաղաքից տարբերվող Սոֆիայի մարզը ներկայացված է 26 ընտրատարածքներով։

# Պրովինցիաներ Ընտրատարածքներ 2005 տեղեր[1] 2009 տեղեր[2] 2013-2017 տեղեր[3][4][5]
1 Բլագոևգրադ (Благоевград) Բլագոևգրադի մարզ 10 9+1 11
2 Բուրգաս (Бургас) Բուրգասի մարզ 13 11+1 14
3 Վառնա (Варна) Վառնայի մարզ 14 12+1 15
4 Վելիկո Տիռնովո (Велико Търново) Վելիկո Տիռնովոյի մարզ 9 8+1 8
5 Վիդին (Видин) Վիդինի մարզ 4 3+1 4
6 Վրացա (Враца) Վրացայի մարզ 7 6+1 6
7 Գաբրովո (Габрово) Գաբրովոյի մարզ 4 4+1 4
8 Դոբրիչ (Добрич) Դոբրիչի մարզ 7 6+1 6
9 Կարջալի (Кърджали) Կարջալիի մարզ 5 4+1 5
10 Կյուստենդիլ (Кюстендил) Կյուստենդիլի մարզ 5 4+1 4
11 Լովեչ (Ловеч) Լովեչի մարզ 5 4+1 5
12 Մոնտանա (Монтана) Մոնտանայի մարզ 6 5+1 5
13 Ռազարջիկ (Пазарджик) Պազարջիկի մարզ 9 8+1 9
14 Պեռնիկ (Перник) Պեռնիկի մարզ 5 4+1 4
15 Պլևեն Պլևենի մարզ 10 9+1 9
16 Պլովդիվ (Пловдив) Պլովդիվի մարզ 10 9+1 11
17 Պլովդիվ (Пловдив) Պլովդիվի մարզ, առանց Պլովդիվի 11 10+1 11
18 Ռազգրադ (Разград) Ռազգրադի մարզ 5 4+1 4
19 Ռուսե(Русе) Ռուսեի մարզ 8 7+1 8
20 Սիլիստրա (Силистра) Սիլիստրայի մարզ 4 4+1 4
21 Սլիվեն (Сливен) Սլիվենի մարզ 7 6+1 6
22 Սմոլյան (Смолян) Սմոլյանի մարզ 4 4+1 4
23 Սոֆիա (София) Վիտոշա, Սոֆիա

Իզգրև, Սոֆիա
Կրասնո սելո, Սոֆիա
Լոզենտես, Սոֆիա
Մլադովստ, Սոֆիա
Պանչարևո, Սոֆիա
Ստուդենտսկի գրադ, Սոֆիա
Տրիադիցա, Սոֆիա

13 11+1 16
24 Սոֆիա (София) Վազրաժդանե, Սոֆիա

Իսկար, Սոֆիա
Կրեմիկովցի, Սոֆիա
Օբորիշտե, Սոֆիա
Պոդույանե, Սոֆիա
Սերդիկա, Սոֆիա
Սլատինա, Սոֆիա
Սրեդեց, Սոֆիա

11 10+1 12
25 Սոֆիա (София) Բանկյա, Սոֆիա

Վրադնիցա, Սոֆիա
Իլինդեն, Սոֆիա
Կռասնա Պոլյանա, Սոֆիա
Լյուլին, Սոֆիա
Նադեժդա, Սոֆիա
Նովի Իսկար, Սոֆիա
Օվչա կուպել, Սոֆիա

12 10+1 14
26 Սոֆիա (София) Սոֆիայի մարզ 8 7+1 8
27 Ստարա Զագորայի (Стара Загора) Ստարա Զագորայի մարզ 11 10+1 11
28 Տարգոիշտեի (Търговище) Տարգովիշտեի մարզ 4 4+1 4
29 Հասկովո (Хасково) Հասկովոյի մարզ 8 7+1 8
30 Շումեն (Шумен) Շումենի մարզ 6 5+1 6
31 Յամբոլ (Ямбол) Յամբոլի մարզ 5 4+1 4

Սոֆիայի վարչական շրջաններն ըստ ընտրատարածքների[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆիա քաղաքը բաժանված է 24 վարչական շրջանների։ 23, 24 և 25 ընտրատարածքներն ընդգրկում են 8-ական վարչական շրջաններ։

Սոֆիայի ընտրատարածքներ     ընտրատարածք 23      ընտրատարածք 24      ընտրատարածք 25
# Վարչական շրջան Ընտրատարածք
1 Բանկյա (Банкя) 25
2 Վիտոշա (Витоша) 23
3 Վարաբնիցա (Връбница) 25
4 Վազրաժդենիե (Възраждане) 24
5 Իզգրև (Изгрев) 23
6 Իլինդեն (Илинден) 25
7 Իսկար (Искър) 24
8 Կռասնա պոլյանա (Красна поляна) 25
9 Կռասնո սելո (Красно село) 23
10 Կրեմիկովցի (Кремиковци) 24
11 Լոզենեց (Лозенец) 23
12 Լյուլին (Люлин) 25
13 Մլադոստ (Младост) 23
14 Նադեժդա (Надежда) 25
15 Նովի Իսկար (Нови Искър) 25
16 Օվչա կուպել (Овча купел) 25
17 Օբորիշչե (Оборище) 24
18 Պանչարևո (Панчарево) 23
19 Պոդույանե (Подуяне) 24
20 Սերդիկա (Сердика) 24
21 Սլատինա (Слатина) 24
22 Ստուդենտսկ (Студентски) 23
23 Սրեդեց (Средец) 24
24 Տրիադիցա (Триадица) 23

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]