Ընտանի ոչխարի խառնածին նոր պոպուլացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ընտանի ոչխարի խառնածին նոր պոպուլացիա, Հայաստանում առաջին անգամ 1980 թվականի վերջերին հայկական մուֆլոնի և ընտանի կորրիդել տիպի ոչխարի խաչասերումից ստացվել են խառնածին ոչխարներ (հեղինակ՝ Ա. Անտոնյան)։ Ներկայումս առկա է 60 գլուխ, որոնք պահպանվում են ՀՀ ԳԱՍ Կենդանաբանության և ՌԳԱ Մակաբուծաբանության ինստիտուտների համատեղ գիտափորձար. կենտրոնում (Երևան)։ Խառնածինները մուֆլոնից (հայրական ձև) ժառանգել են ակտիվ վարքը, գլխի դիրքը, ոտքերի բարձր դրվածքը, սլացիկ իրանը, բնակլիմ. պայմաններին հարմարվածության կայուն ճկունությունը։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոյերի իրանի երկարությունը 85-100 սմ է, մաքիներինը՝ 75- 90 սմ, մնդավի բարձր, համապատասխանաբար՝ 80-95 սմ է 70-85 սմ։ Խոյերի կենդանի զանգվածը 70-100 կգ է, մւսքիներինը՝ 50-55 կգ։ Միջին բրդատվությունը 2-2,5 կգ է, կաթնատվությունը՝ 40-60 կգ Կաթը հարուստ է ճարպով, սպիտակուցով և կաթնաշաքարով։ Օրական միջին քաշաճով (մինչև 1 տարեկան) խառնածինների կենդանի զանգվածը գերակշռել է հայրական ձևին 80-85 %-ով, մայրականին (ընտանի ոչխար)՝ 20-25 %-ով։ Մաքուր ցեղերի դառների մսի մաքուր ելունքը (միսոսկրային հարաբերություն) 8 ամսականում կազմել է 78,3-79,5%, խառնածիններինը՝ 81,6 %։ խառնածիններն ունեն նուրբ, մուգ վարդագույն, սպիտակուցներով հարուստ, ճարպի ցածր պարունակությամբ, դյուրամարս և համեղ միս։ Օժտված են կերհատուցման բարձր ունակությամբ, կայուն ընտրասերման հատկանիշներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png