Jump to content

Ընտանի յակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընտանի յակ
Ընտանի յակ
Ընտանի յակ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Երկսմբակավորներ (Artiodactyla)
Ընտանիք Սնամեջ եղջերավորներ (Bovidae)
Ցեղ Bos
Տեսակ Ընտանի յակ (B. grunniens)
Միջազգային անվանում
Bos grunniens

Ընտանի յակ, նաև հայտնի որպես Թարթարի եզ, մազոտ եղջերավոր անասուն, երկարամազ ընտանի եղջերավոր անասունների տեսակ[1][2]։ Հանդիպում է Հիմալայան Գիլգիթ-Բալտիստան տարածաշրջանում (Քաշմիր, Պակիստան), Նեպալ, Սիկկիմ (Հնդկաստան), Տիբեթյան բարձրավանդակ (Չինաստան), Տաջիկստան, Պամիր լեռներ, Աֆղանստանից մինչև Մոնղոլիա և Սիբիր հեռավորության վրա: Այն սերում է վայրի յակից[3]։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն «yak» բառը ծագել է տիբեթերենից՝ «གཡག»་։ Անգլերենում, ինչպես և շատ այլ լեզուներում, որոնք փոխառել են բառը, յակը սովորաբար օգտագործվում է կենդանու երկու սեռերի համար, ընդ որում ցուլը կամ կովը վերաբերում են յուրաքանչյուր սեռի առանձնյակին:

Յակի բրոնզե արձանիկը Չինաստանի Գանսու նահանգում, Մ.թ.1271-1368 թվականներ

Բոս ցեղին պատկանող յակերը ազգակցական են խոշոր եղջերավոր անասունների հետ: Միտոքոնդրիալ ԴՆԹ-ի անալիզները՝ յակերի էվոլյուցիոն պատմությունը որոշելու համար, անորոշ են եղել:

Յակը սերվել է խոշոր եղջերավոր կենդանիներից՝ հինգ միլիոն տարի առաջ, և կան ենթադրություններ, որ այն կարող է ավելի սերտ կապված լինել բիզոնի հետ, քան իր նշանակված ցեղի մյուս անդամներին[4]: Յակի մյուս ազգականները, ինչպիսին օրինակ հանդիսանում է «Bos baikalensis»–ը, հայտնաբերվել են արևելյան Ռուսաստանում, ինչը հուշում է հնարավոր երթուղին, որով ժամանակակից ամերիկյան բիզոնի յականման նախնիները կարող էին մուտք գործել Ամերիկա[5]:

Տեսակը սկզբնապես անվանվել է որպես «Bos grunniens» (մռնչացող եզ) Կառլ Լիննեյի կողմից 1766 թվականին: Այնուամենայնիվ, այս անվանումն այժմ ընդհանուր առմամբ վերաբերվում է կենդանու միայն ընտելացված ձևին, իսկ «Bos mutus» (համր եզ) անվանումը՝ որպես վայրի տեսակների անվանում։ Թեև որոշ հեղինակներ դեռևս համարում են վայրի յակը ենթատեսակ՝ «Bos grunniens mutus», ICZN-ն պաշտոնապես որոշում է կայացրել 2003 թվականին, որով թույլատրվում է օգտագործել «Bos mutus» անվանումը վայրի յակերի համար, և դա այժմ ավելի տարածված է[5][6][7][8]:

Յակի ճանաչված ենթատեսակ չկա, բացառությամբ այն դեպքում, երբ վայրի յակը համարվում է «Bos grunniens»-ի ենթատեսակ:

Ֆիզիկական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յակ Նեպալի Լանգթանգ հովտում

Յակերը դժվար կառուցվածք ունեցող կենդանիներ են՝ ամուր ոտքերով, կլորացված, բաժանված սմբակներով և չափազանց խիտ, երկար մորթով, որը սովորաբար կախված է որովայնից ցածր: Թեև վայրի յակերը հիմնականում մուգ են՝ սևից մինչև շագանակագույն, տնային զակերը կարող են բավականին փոփոխական լինել՝ հաճախ ունենալով ժանգոտ շագանակագույն և մարմնագույն բծեր: Նրանք ունեն փոքր ականջներ և լայն ճակատ հարթ եղջյուրներով, որոնք հիմնականում մուգ գույնի են։ Արուների (ցուլերի) մոտ եղջյուրները դուրս են գալիս գլխի կողքերից և այնուհետև թեքվում են դեպի հետ, դրանք սովորաբար տատանվում են 48-ից 99 սմ (19-ից 39 դյույմ) երկարությամբ:

Էգ յակերի (կովերի) եղջյուրներն ավելի փոքր են՝ 27-ից 64 սմ (11-ից 25 դյույմ) երկարությամբ և ունեն ավելի ուղղաձիգ ձև: Երկու սեռերն էլ կարճ պարանոց ունեն՝ ուսերի վրայով ընդգծված կուզով, թեև այն ավելի մեծ է և տեսանելի արու յակերի մոտ[5]։ Արուները կշռում են 350-ից 585 կգ (772-ից 1290 ֆունտ), էգերը՝ 225-ից 255 կգ (496-ից 562 ֆունտ): Վայրի յակերը կարող են զգալիորեն ավելի ծանր լինել, ցուլերը հասնում են մինչև 1000 կգ (2200 ֆունտ) քաշի[9]։ Կախված ցեղից՝ ընտանի յակ արուների հասակը 111–138 սմ է (44–54 դյույմ), իսկ էգերինը՝ 105–117 սմ (41–46 դյույմ)[10]։

Երկու սեռերն էլ ունեն երկար, խիտ մազեր՝ կրծքավանդակի, կողքերի և ազդրերի վրա բրդյա մորթի՝ ցրտից պաշտպանելու համար: Հատկապես ցլերի մոտ դա կարող է ձևավորել երկար «փեշ», որը կարող է հասնել հատակին: Պոչը երկար է և ձիաձև, ոչ թե տավարի կամ բիզոնի պոչի պես փունջավոր: Ընտանի յակերը մորթու գույների լայն տեսականի ունեն, որոնցից որոշ առանձնյակներ լինում են սպիտակ, մոխրագույն կամ շագանակագույն: Էգերի մեջ կուրծքը, իսկ արուների մոտ՝ ողնաշարը համեմատաբար փոքր են և մազոտ, որպես պաշտպանություն ցրտից: Էգերն ունեն չորս կուրծք[5]:

Յակերը հայտնի չեն տավարներին բնորոշ ցածրաձայն (մունջ) ձայնով, սակայն ինչպես վայրի, այնպես էլ ընտանի յակները մռնչում են, ինչից էլ հենց առաջացել է տնային յակերի տարբերակի գիտական ​​անվանումը՝ «Bos grunniens» (մռնչացող ցուլ): Նիկոլայ Պրժևալսկին յակերի վայրի տարբերակն անվանել է «Bos mutus» (լուռ ցուլ)՝ մտածելով, որ այն ընդհանրապես ձայն չի հանում[11]։

Յակի ձիավորը Ցոմգո լճի մոտ, Սիկկիմ (3700 մ)

Յակի ֆիզիոլոգիան լավ հարմարեցված է բարձր բարձրություններին, այն ունի ավելի մեծ թոքեր և սիրտ, քան խոշոր եղջերավոր կենդանիները, ինչպես նաև արյան միջոցով թթվածին տեղափոխելու ավելի մեծ կարողություն, շնորհիվ պտղի հեմոգլոբինի կայունության ողջ կյանքի ընթացքում[12][13][14]: Ընդհակառակը, յակերը դժվարություններ ունեն ավելի ցածր բարձրություններում բարգավաճ ապրելու համար և հակված են տառապելու ջերմային հյուծումից մոտ 15 °C (59 °F) բարձր ջերմաստիճանից[15]։ Ցրտին հետագա հարմարվողականությունները ներառում են ենթամաշկային ճարպի հաստ շերտ և քրտնագեղձերի գրեթե լիակատար բացակայություն[12]:

Համեմատած ընտանի եղջերավոր անասունների հետ՝ յակերի որովայնը անսովոր մեծ է: Սա, հավանաբար թույլ է տալիս նրանց միաժամանակ ավելի մեծ քանակությամբ ցածրորակ սնունդ օգտագործել և ավելի երկար խմորել՝ ավելի շատ սննդանյութեր օգտագործելու համար[12]։ Յակերը օրական օգտագործում են իրենց մարմնի քաշի 1%-ին համարժեք սնունդ, մինչդեռ այլ խոշոր անասուններին ապրելու և մարմնի կազմվածքը պահպանելու համար պահանջվում է 3%-ը: Յակերը սնվում են բույսերով, ինչպես և իրենց վայրի նախնիները՝ խոտերով և գաճաճ թփերով[16][17]։

Վերարտադրում և կյանքի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
տաս օրեկան յակ

Յակերը զուգավորում են ամռանը, սովորաբար հուլիս-սեպտեմբեր ամիսներին՝ կախված տեղական միջավայրից: Տարվա մնացած մասը շատ ցուլեր թափառում են փոքր խմբերով, հեռու մեծ նախիրներից: Այդուհանդերձ, երբ նրանք հանդիպում են, նրանք դառնում են ագրեսիվ և պարբերաբար կռվում են միմյանց հետ գերիշխանություն հաստատելու համար: Բացի ոչ բռնի սպառնալիքների ցուցադրումներից՝ ուժեղ օդ փչելուց և եղջյուրները գետնին քերելուց, ցուլ յակերը անմիջականորեն մրցակցում են՝ բազմիցս հարվածելով միմյանց գլուխները իջեցրած դիրքով, եղջյուրներով սփարինգ անելով: Ինչպես օրինակ բիզոնները, յակ արուները իրենց սահմանները գծում են չոր հողի վրա իրենց հետքը թողնելով՝ մեզի կամ թրիքի միջոցով[5]: Էգ յակերը տարեկան մինչև չորս անգամ մտնում են էստրուս, իսկ յուրաքանչյուր ցիկլում միայն մի քանի ժամ են գտնվում[18]։

Հղիությունը տևում է 257-ից 270 օր, այնպես որ ձագերը ծնվում են մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում, և արդյունքում ծնվում է մեկ հորթ[12]։ Յակը մեկուսի տեղ է գտնում ծննդաբերելու համար, բայց հորթը կարողանում է քայլել ծնվելուց մոտ տասը րոպե հետո, և զույգը շատ արագ նորից միանում է նախրին: Թե՛ վայրի և թե՛ ընտանի ցեղատեսակի էգերը սովորաբար ծննդաբերում են միայն տարին մեկ անգամ, չնայած ավելի հաճախակի ծնունդներ հնարավոր են, եթե սննդամթերքը լավն է[5]։

Հորթերը կաթից կտրվում են մեկ տարեկանում և դրանից կարճ ժամանակ անց դառնում անկախ: Վայրի հորթերը սկզբում ունեն շագանակագույն գույն և միայն ավելի ուշ ավելի մուգ հասուն մազեր են ձեռք բերում: Էգերը սովորաբար առաջին անգամ ծննդաբերում են երեք կամ չորս տարեկանում  և հասնում են իրենց վերարտադրողականության գագաթնակետին մոտ վեց տարեկանում[19]: Յակերը կարող են ապրել ավելի քան քսան տարի ընտելացման մեջ, չնայած հավանական է, որ այդ թիվը կարող է ավելի փոքր լինել վայրի բնության մեջ[5]։

Գյուղատնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազարավոր տարիներ շարունակ ընտելացված յակերը պահվում են Մոնղոլիայում և Տիբեթում, հիմնականում իրենց կաթի, մանրաթելի (բրդի) և մսի համար[20]: Նրանց չորացած կեղտը կարևոր վառելիք է, որն օգտագործվում է ամբողջ Տիբեթում և հաճախ միակ վառելիքն է, որը հասանելի է բարձր, ծառազուրկ Տիբեթյան լեռնաշխարհում: Յակերը ապրանքներ են տեղափոխում լեռնանցքներով տեղացի ֆերմերների և առևտրականների համար և օգտակար են լեռնագնացության և արշավների համար. «Միայն մի բան է դժվարացնում ամուլ շրջաններում երկար ճանապարհորդությունների համար յակերի օգտագործումը։ Նրանք սովամահ կլինեն, եթե նրանց չբերեն մի տեղ, որտեղ խոտ կա»[21]: Դրանք նաև օգտագործվում են գութաններ քաշելու համար[22]։ Յակի կաթը հաճախ վերամշակում են և ստանում տիբեթի և նեպալի լեզուներով՝ «չուրպի», իսկ Մոնղոլիայում «բայասլագ» կոչվող պանիր[23]։ Յակերի կաթից պատրաստված կարագը կարագով թեյի բաղադրիչն է, որը տիբեթցիները մեծ քանակությամբ օգտագործում են, ինչպես նաև այն օգտագործվում է լամպերի մեջ, որոնք օգտագործվում են կրոնական տոնակատարությունների ժամանակ[24]։

Հիմալայներից դուրս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակերի փոքր թվաքանակով նախիրներ կարելի է գտնել ԱՄՆ-ում, Կանադայում, Նոր Զելանդիայում և Եվրոպայի որոշ մասերում։ Յակերը հետաքրքրության են արժանացել Հիմալայներից դուրս՝ առևտրային անասնապահների կողմից: Հյուսիսամերիկյան յակ բուծողների հիմնական հետաքրքրությունը ոչ յուղալի մսի արտադրությունն է այլ խոշոր եղջերավոր անասունների հետ հիբրիդացման միջոցով, որին հաջորդում է բրդի արտադրությունը[25]:

Հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի կառավարությունը 1989 թվականին ստեղծել է հատուկ կենտրոն յակերի բուծման հետազոտությունների համար՝ «ICAR-National Research Center on Yak», որը գտնվում է Դիրանգում, Արունաչալ Պրադեշում, յակերի ֆերմա Նյուկմադունգի տարածքում միջինից բարձր՝ 2750 մետր բարձրության վրա[26]:

Յակների բուծում և հիբրիդացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեպալում, Տիբեթում և Մոնղոլիայում ընտանի եղջերավոր անասուններին խաչասերվում են յակերի հետ։ Դրա շնորհիվ ստացվում են անպտուղ արական և բեղմնավոր էգ յակեր, (հայտնի որպես ձոմո կամ ժոմ), որոնք կարող են կրկին խաչվել խոշոր եղջերավոր անասունների հետ։ Գաճաճ Լուլու ցեղատեսակը՝ Նեպալում միակ «Bos primigenius taurus» տեսակի խոշոր եղջերավոր անասունները, ԴՆԹ-ի մարկերների համար փորձարկումների ընթացքում պարզվել է, որ այն տաուրինի և զեբու տեսակի խոշոր եղջերավոր անասունների խառնուրդ է յակի հետ[27]։ Համաձայն Միջազգային անասնաբուժական տեղեկատվական ծառայության տվյալների, երկրորդ սերնդի խոշոր եղջերավոր անասունների և յակերի ցածր արտադրողականությունը դրանք դարձնում է միայն հարմար մսամթերքի համար[28]:

Յակերի և ընտանի եղջերավոր անասունների միջև նմանություններ գրանցվել են չինական գրականության մեջ առնվազն 2000 տարի առաջ[5]:  Հաջողված նմանություններ են գրանցվել նաև յակի և ամերիկյան բիզոնի, գաուրի և բանթենգի միջև[5][28]։

Յակի ընտելացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակին առնչվող տերմինաբանությունների մեծ մասը գտնվում է տիբեթյան և գյալրոնգական լեզուներում[29]: Երկու ճյուղերն էլ ունեն յակ խոշոր եղջերավորների հիբրիդների բնիկ տերմիններ, ինչը ենթադրում է, որ տիբեթյան և գյալրոնգախոսները կարողանում էին ինքնուրույն բուծել յակ և խոշոր եղջերավոր անասուններ[30]։ Յակի ընտելացման ամենահին թվագրված ֆիզիկական ապացույցը 2500 տարվա է[31]:

Սովորույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յակի մրցավազք

Տիբեթի և Կարակորումի որոշ հատվածներում յակերի մրցավազքը ավանդական փառատոներում զվարճանքի ձև է և նրանց մշակույթի կարևոր մասը:

Նեպալում գոյություն ունի ամենամյա փառատոն, որի շրջանակներում մարդիկ խմում են յակի թարմ արյուն, և ենթադրվում է, որ այն բուժում է տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են գաստրիտը, դեղնախտը և մարմնի լարվածությունը[32][33]: Թարմ արյունը հանում են յակի վզից՝ առանց սպանելու։ Կտրվածքը բուժվում է արարողության ավարտից հետո[34]: Ենթադրվում է, որ ծեսը ծագել է Տիբեթում և Մուստանգում[35]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Scherf, Beate (2000). «World Watch List for Domestic Animal Diversity» (PDF). World Watch List for Domestic Animal Diversity. FAO: 653.
  2. «Yak | mammal». Encyclopædia Britannica.
  3. Կաղապար:MSW3 Artiodactyla
  4. Guo, S.; և այլք: (2006). «Taxonomic placement and origin of yaks: implications from analyses of mtDNA D-loop fragment sequences». Acta Theriologica Sinica. 26 (4): 325–330.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Leslie, D.M.; Schaller, G.B. (2009). «Bos grunniens and Bos mutus (Artiodactyla: Bovidae)». Mammalian Species. 836: 1–17. doi:10.1644/836.1.
  6. International Commission on Zoological Nomenclature (2003). «Opinion 2027. Usage of 17 specific names based on wild species that are predated by or contemporary with those based on domestic animals (Lepidoptera, Osteichthyes, Mammalia): conserved». Bulletin of Zoological Nomenclature. 60: 81–84.
  7. Կաղապար:Cite iucn
  8. Gentry, A.; Clutton-Brock, J.; Groves, C. P. (2004). «The naming of wild animal species and their domestic derivatives». Journal of Archaeological Science. 31 (5): 645. Bibcode:2004JArSc..31..645G. doi:10.1016/j.jas.2003.10.006.
  9. Buchholtz, C. (1990). True Cattle (Genus Bos). pp. 386–397 in S. Parker, ed. Grzimek's Encyclopedia of Mammals, Volume 5. New York: McGraw-Hill Publishing Company. (quoted in Oliphant, M. (2003). Bos grunniens (On-line), Animal Diversity Web. Accessed 4 April 2009)
  10. «The Yak. Chapter 2: Yak breeds». FAO. Վերցված է 2017-08-31-ին.
  11. «Origins, Domestication and Distribution of Yak». FAO. Վերցված է 2017-08-31-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 «The Yak in Relation to Its Environment». FAO.
  13. The Yak, Second Edition. Bangkok: Regional Office for Asia and the Pacific Food and Agriculture Organization of the United Nations, 92-5-104965-3. Accessed 8 August 2008.
  14. Sarkar, M.; Das, D. N.; Mondal, D. B. (1999). «Fetal Haemoglobin in Pregnant Yaks (Poephagus grunniens L.)». The Veterinary Journal. 158 (1): 68–70. doi:10.1053/tvjl.1999.0361. PMID 10409419.
  15. Yak, Animal genetics training resources version II: Breed Information. Adopted from: Bonnemaire, J. "Yak". In: Mason, Ian L. (ed). (1984). Evolution of Domesticated Animals. London: Longman, pp. 39–45. 0-582-46046-8. Accessed 8 August 2008.
  16. Harris, R.B.; Miller, D.J. (October 2009). «Overlap in summer habitats and diets of Tibetan Plateau ungulates». Mammalia. 59 (2): 197–212. doi:10.1515/mamm.1995.59.2.197. S2CID 84659876.
  17. Schaller, G.B.; Liu, W. (1996). «Distribution, status, and conservation of wild yak Bos grunniens». Biological Conservation. 76 (1): 1–8. Bibcode:1996BCons..76....1S. doi:10.1016/0006-3207(96)85972-6.
  18. Sarkar, M.; Prakash, B.S. (2005). «Timing of ovulation in relation to onset of estrus and LH peak in yak (Poephagus grunniens L.)». Animal Reproduction Science. 86 (4): 353–362. doi:10.1016/j.anireprosci.2004.08.005. PMID 15766812.
  19. Zi, X.D. (2003). «Reproduction in female yaks (Bos grunniens) and opportunities for improvement». Theriogenology. 59 (5–6): 1303–1312. doi:10.1016/S0093-691X(02)01172-X. PMID 12527077.
  20. Peters, K. J. (April 1987). «Unconventional livestock: Classification and potential uses». ILCA Bulletin. International Livestock Centre for Africa (27): 40.
  21. Golden Book Encyclopedia, Vol. 16 p. 1505b. Rockefeller Center, NY: Golden Press (1959).
  22. Gyamtsho, Pema. «Economy of Yak Herders» (PDF).
  23. Tibet and Tibetan Foods. Flavorandfortune.com. Retrieved on 2012-12-19.
  24. Yaks, butter & lamps in Tibet, webexhibits.org
  25. «Part 3 - Yak in nontraditional environments by Gerald Wiener». FAO.
  26. «ICAR-National Research Centre on Yak».
  27. Takeda, K.; Satoh, M.; Neopane, S.P.; Kuwar, B.S.; Joshi, H.D.; Shrestha, N.P.; Fujise, H.; Tasai, M.; Tagami, T.; Hanada, H. (2004). «Mitochondrial DNA analysis of Nepalese domestic dwarf cattle Lulu». Animal Science Journal. 75 (2): 103. doi:10.1111/j.1740-0929.2004.00163.x.
  28. 28,0 28,1 Zhang, R.C. (14 December 2000). "Interspecies Hybridization between Yak, Bos taurus and Bos indicus and Reproduction of the Hybrids". In: Recent Advances in Yak Reproduction, Zhao, X.X.; Zhang, R.C. (eds.). International Veterinary Information Service.
  29. Jacques, G.; d'Alpoim Guedes, J.; Zhang, S. (2021). «Yak Domestication: A Review of Linguistic, Archaeological, and Genetic Evidence». Ethnobiology Letters. 12 (1): 103–114. doi:10.14237/ebl.12.1.2021.1755. S2CID 238997533.
  30. Sagart, L.; Jacques, G.; Lai, Y.; Ryder, R.J.; Thouzeau, V.; Greenhill, S. J.; List, J.-M. (2019). «Dated language phylogenies shed light on the ancestry of Sino-Tibetan». Proceedings of the National Academy of Sciences. 116 (21): 10317–10322. Bibcode:2019PNAS..11610317S. doi:10.1073/pnas.1817972116. PMC 6534992. PMID 31061123.
  31. «Earliest evidence for domestic yak found using both archaeology, ancient DNA». ScienceDaily (անգլերեն). 13 December 2023. Վերցված է 14 December 2023-ին.
  32. Degen, Allan A.; Kam, Michael; Pandey, Shambhu B.; Upreti, Chet R.; Pandey, Sanjeev; Regmi, Prajwal (2007-10-21). «Transhumant Pastoralism in Yak Production in the Lower Mustang District of Nepal». Nomadic Peoples. 11 (2): 57–85. doi:10.3167/np.2007.110204.
  33. «People flock to Mustang to drink yak blood». Վերցված է 2021-06-07-ին.
  34. «Festival to drink Yak blood begins in Nepal». Hindustan Times. 2008-07-20. Վերցված է 2021-06-07-ին.
  35. Ians (2010-03-11). «Nepal now sees blood drinking festival». The Hindu. Kathmandu. ISSN 0971-751X. Վերցված է 2021-06-07-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]