Ընտանիք (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընտանիք

«Ընտանիք», բարոյագիտական կիսամսյա հանդես։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել Կոստանդնոպոլսում 1883–1884 թվականներին։ Խմբագիրներ՝ Արամ Աշճյան, Սիմոն Գաբամաճյան։ Անդրադարձել է կանանց կրթության, պարտականությունների, ազգային սովորույթների և ավանդույթների պահպանման հարցերին։ Կրոնաբարոյական, խրատական նյութերից զատ՝ տպագրել է նաև գեղարվեստական գործեր, գրական, գիտական, բժշկական, մանկավարժական հոդվածներ, զրույցներ։

Աշխատակցել են Ռեթեոս Պերպերյանը, Հովհաննես Հինդլյանը, Ե. Անդրեասյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։