Ընտանեկան բյուջե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընտանեկան բյուջե կամ ընտանիքի բյուջե, եկամուտների, ծախսերի և խնայողությունների ծրագիր, որը նկարագրում է ընտանիքի բոլոր անդամների հնարավորությունները որոշակի ժամանակահատվածում։

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ռուսական մեծ հանրագիտարանի` ընտանեկան բյուջեն ընտանիքում փաստացի եկամուտների և ծախսերի ծավալն ու կառուցվածքն է, կենսամակարդակի բնութագիրը[1]։

Ընտանեկան ֆինանսների կառավարման համակարգերի տիպաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ականների վերջին բրիտանացի սոցիոլոգներ Ժ. Փալը և Կ. Վոգլերն առաջարկեցին ընտանեկան բյուջեի կառավարման տեսակների դասակարգում, որը հետագայում լրամշակվեց Վոլգեր ամուսինների և Փալի կողմից։ Արդյունքում ստացվել է հետևյալ սխեման[2].

  • Իգական կամ արական ամբողջական կառավարման համակարգ
  • Տնային տնտեսության ֆիքսված բյուջեի համակարգ
  • Անկախ կառավարման համակարգ
  • Ընդհանուր պուլ համակարգ[Ն 1]
    • Արական պուլ
    • Իգական պուլ
    • Համատեղ պուլ

Ընտանեկան բյուջեների դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական բյուջեի օրինակ Excel-ի աշխատաթերթում

Ծախսերը լինում են հաստատուն և փոփոխական։ Նաև հաճախ դրանք բաժանվում են ըստ հրատապության և պարբերականության` տարեկան, սեզոնային, ամսական, շաբաթական, օրական և փոփոխական[3]:

Գիտական գրականության մեջ, ըստ բարեկեցության մակարդակի, առանձնանում են ընտանեկան բյուջեների մի քանի տեսակներ՝ կենսապահովման նվազագույն բյուջե, վերականգնման սպառողական բյուջե և բարձր եկամտային բյուջե[4]:

Ցանցային ռեսուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Շտեյնբերգի ուսումնասիրության` անբարենպաստ տնտեսական իրավիճակում գտնվող գյուղական միջավայրում ընտանիքի բյուջեն 30-70%-ով բաղկացած է«ցանցային ռեսուրսից» ստացված ռեսուրսներից, և կախված ընտանիքի հարստությունից` նրա գենոգրամը զգալիորեն փոխվում է[5].

  • ցածր եկամուտ ունեցող ընտանիքը զգալի դոնորական աջակցություն է ստանում հարազատներից, որն ունի միակողմանի բնույթ,
  • միջին եկամուտ ունեցող ընտանիքն ունի առավել զարգացած ցանց, որը կառուցված է փոխադարձ փոխանակման վրա,
  • բարձր եկամուտ ունեցող ընտանիքն ունի «աղքատ ընտանիքի» կոնֆիգուրացիա, բայց միտումնավոր ստեղծում է այդպիսի պայմաններ` բարեկեցության մակարդակը պահպանելու և ամրապնդելու համար։

«Ցանցային ռեսուրսի» աշխատանքի ֆենոմենը փոխանակման համարժեքության ընկալումն է, ինչը «բարոյական տնտեսության» բնութագրական առանձնահատկությունն է[5]:

Ընտանիքի՝ որպես միջուկային միավորի ընկալման հաստատման հետ մեկտեղ, անցյալ է դառնում «մեծ ընտանիք» հասկացությունը, որը նախկինում երաշխավորում էր բոլոր մասնակիցներին «առանցքային սահմանային պահերի» հաջող անցում՝ երեխայի ծնունդ, երեխաների ընդունելություն համալսարան, հարսանիք, հուղարկավորություն[5]: Ճգնաժամի դեպքում պետք է ակնկալել ընտանիքի ավանդական ըմբռնման վերարտադրություն, որը գոյատևման ավելի մեծ հնարավորություններ է տալիս[5]:

Անձնական ֆինանսների ծրագրակազմ և հավելվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակվել են մի քանի անձնական ֆինանսական ծրագրեր և բջջային հավելվածներ, որոնք կօգնեն մարդկանց կառավարել իրենց գումարները։ Ոմանք կարող են օգտագործվել բյուջետավորման և ծախսերի հետագծման համար, մյուսները` հիմնականում ներդրումային պորտֆելի համար։ Կան ինչպես անվճար, այնպես էլ վճարովի տարբերակներ[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Семейный бюджет / Ткаченко А.А. // Румыния — Сен-Жан-де-Люз. — М. : Большая российская энциклопедия, 2015. — С. 718. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 29). — ISBN 978-5-85270-366-8.
  2. Загоруйко, 2017
  3. Стахович, 2013
  4. Бобков, Гулюгина, Денисов, 2008
  5. 5,0 5,1 5,2 5,3 Штейнберг, 2002
  6. «The 8 Best Personal Finance Software Options of 2022». The Balance (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ընդհանուր կամ մասնակի պուլը ներառում է ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ ներդրումները, այսինքն ամբողջ գումարը կամ դրա մի մասը գումարվում է, այնուհետև յուրաքանչյուրը վերցնում է այդտեղից այնքան, որքան անհրաժեշտ է․ անկախ կառավարման համակարգի էությունն այն է, որ յուրաքանչյուրն ինքնուրույն գումար է ծախսում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացուցիչ ընթերցում