Ընկնող կատու

Ընկնող կատու, 1894 թվականի քրոնոֆոտոգրաֆիկ պատկեր, որը ստեղծել է ֆրանսիացի գիտնական Էթիեն-Ժյուլ Մարեն։ Սա 19-րդ դարում նկարահանված և Ֆրանսիայում թողարկված երրորդ ֆիլմն էր, որը նկարահանվել էր հանրային զբոսայգում՝ Բուլոնյան անտառում (Փարիզ)։ Համարվում է, որ սա պատմության մեջ առաջին շարժապատկերն է, որում կենդանի կատու է երևում։ Ֆիլմում պատկերված է միայն այն, թե ինչպես է կատուն ընկնում վերևից և վայր իջնում՝ կանգնելով թաթերի վրա[1]։
Մարեն ստեղծել էր տեսախցիկ, որն ունակ էր վայրկյանում տասներկու հաջորդական կադր նկարահանել։ Այն տեսքով հիշեցնում էր կարճփող փամփուշտավոր հրացան։ Սարքի միջոցով նա ուսումնասիրում էր տարբեր կենդանիների շարժումները։ Նրա ամենահայտնի աշխատությունը հայտնի է որպես «շարժվող կենդանաբանական այգի» (animated zoo), որի շրջանակում նա մի քանի մետր բարձրությունից իջեցրել էր պատկերված կատվին, փորձելով պարզել՝ թե արդյոք կատուները միշտ ընկնում են թաթերի վրա[2]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ընկնող կատու»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Falling Cat YouTube-ում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Falling Cat (1894)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Falling Cat (Documentary Movie) streaming video». Movie Video Streaming. 2015. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.