Ընկերուհիներ (մանգա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընկերուհիներ
ճապ.՝ GIRL FRIENDS
Երկիր Ճապոնիա
Ժանրյուրի և ռոմանտիկ անիմե կամ մանգա
Թվականհոկտեմբերի 21, 2006

Ընկերուհիներ (ճապ.՝ ガールフレンズ անգլ.՝ «Girl Friends»), Միլկ Մորինագիի յուրի մանգան, որը 2006-ից 2010 թվականներին թողարկվել է Futabasha հրատարակչության կողմից[1]։ Թողարկվել է հինգ հատորով[2][3][4][5][6][7]։ ԱՄՆ-ում մանգան լիցենզավորվել է Seven Seas Entertainment ընկերության կողմից, իսկ մանգան թողարկվել է երկու միացյալ հատորներով[8][9], Թայվանում լիցենզավորվել է Sharp Point Press ընկերության կողմից[10], Ֆրանսիայում` Taifu Comics ընկերության[11], Գերմանիայում` Carlsen ընկերության[12], իսկ Ռուսաստանում` «Պալմա Պրեսս» հրատարակչության կողմից[13]։ 2011 թվականի հունվարի 28-ին մանգայի մոտիվներով թողարկվել է համանուն Drama CD-ն[14][15]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակի խոսքով, առաջին հատորը, որը նա գրել է, իր կյանքի այն հատվածի վրա է հիմնված, երբ նա սովորում էր միջին դպրոցում, սակայն սյուժեում հաշվի է առնվել տեխնիկական առաջընթացը, օրինակ, կան բջջային հեռախոսներ։

Պատմությունը Մարիկո Կումակուրայի մասին է։ Իր ընկերուհի Ակիկոյի շնորհիվ նա դառնում է դպրոցի ամենահայտնի աղջիկներից մեկը, բայց չի նկատում, որ իր և նրա հարաբերություններն անցնում են ռոմանտիկ կատեգորիայի։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարիկո Կումակուրա(ճապ.՝ 熊倉 真理子 Կումակուրա Մարիկո), նաև` ուղղակի Մարի։
Պատմության գլխավոր հերոսը։ Քաղաքավարի ու ամաչկոտ աղջիկ, ով իր ազատ ժամանակն անց է կացնում գիրքը ձեռքին։ Սակայն Ակիկոյի հետ ընկերությունը փոխում է նրան և աղջկա մարդկային հատկությունները սկսում են զարգանալ նոր ձևով։
  • Ակիկո Օհասի(ճապ.՝ 大橋 亜希子 Օհասի Ակիկո), նաև ուղղակի Ակիկո։
Նրա կերպարը ներառում է կարծրատիպային պատկերացումներ դեռահաս աղջկների մասին, ինչպիսիք են օրինակ` հետաքրքրվածությունը «հարկավոր» ծանոթությունների մեջ, նորաձևությամբ և դիետաներով հետաքրքրվելը։
  • Սատոկո Սուգիյամա(ճապ.՝ 杉山 里子 Սուգիյամա Սատոկո), նաև Սուգի-սան։
Ուրախ ու խմել սիրող աղջիկ։ Հենց նա է առաջինը նկատել, որ Մարիի և Ակիկոյի հարաբերություններն անցնում են ռոմանտիկ հարաբերությունների։ Եվ չնայած, որ դա նրան անհանգստացնում էր, նա նախընտրում էր միշտ հեռու մնալ։
  • Տամամի Սեկինե(ճապ.՝ 関根 珠実 Սեկինե Տամամի)։
Սատոկոյի լավագույն ընկերուհին։ Օտակու (շատ է սիրում մանգաներ և անիմե, այդ թվում նաև` յուրի թեմայով)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Girl Friends» (ճապոներեն). Futabasha. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 3.2.2011-ին.
  2. «Girl Friends» (ճապոներեն). Futabasha. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. «GIRL FRIENDS (1)» (անգլերեն). Okazu. 8 февраля 2008 года. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. «GIRL FRIENDS (2)» (անգլերեն). Okazu. 21 декабря 2008 года. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. «GIRL FRIENDS (3)» (անգլերեն). Okazu. 18 ноября 2009 года. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. «GIRL FRIENDS (4)» (անգլերեն). Okazu. 19 августа 2010 года. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. «GIRL FRIENDS (5)» (անգլերեն). Okazu. 16 февраля 2011 года. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. «GIRL FRIENDS, The Complete Collection (1)» (անգլերեն). Okazu. 3 февраля 2013 года. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  9. «GIRL FRIENDS, The Complete Collection (2)» (անգլերեն). Okazu. 10 марта 2013 года. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  10. «Girl Friend (01)» (չինարեն). Sharp Point Press. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 3.2.2011-ին.
  11. «GIRLS FRIENDS» (ֆրանսերեն). Taifu Comics. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 16-ին.
  12. «Wir beide!» (գերմաներեն). Carlsen. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 21-ին.
  13. «Подружки (01)» Подружки, том 1 (ռուսերեն). Palma Press. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 8-ին.
  14. «ドラマCD「GIRL FRIENDS -ガールフレンズ-」» [Drama CD "Girl Friends"] (ճապոներեն). PB2. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  15. «GIRL FRIENDS Drama CD» (անգլերեն). Okazu. 29 сентября 2011 года. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]