Ընկերության թևկապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընկերության թևկապ կամ բարեկամության թևկապ, թևնոց, որը մեկ անձից տրվում է մյուսին՝ որպես ընկերության և բարեկամության նշան։ Ընկերության թևկապերը հաճախ ձեռագործ են, հիմնականում ձեռագործ թելի շարաններից։ Թևնոցների համար կան մի շարք տարբեր ոճեր և նախշեր, բայց մեծ մասը հիմնված են պարզ հանգույցների վրա։

Ընկերության թևկապերը առաջին անգամ հայտնի են դարձել Միացյալ Նահանգներում, 1970 ականներին։ Այն կրում են թե աղջիկ, և թե տղա դեռահասները[1]։ Դրանք հիմա հայտնի են ամբողջ աշխարհում[2][3][4], և կրում են ոչ միայն դեռահասները, այլ նաև մեծերը, այն օգտագործում են նաև նշանավոր մարդիկ։ Ընկերության թևկապը կարելի է կրել տարբեր առիթներով։ Օրինակ՝ դրանք շատ ժամանակակից աքսեսուարներ են լողափերում։ Դրանք այնպիսի նյութերից են պատրաստված, որոնք հեշտ չեն քայքայվում և որոնցով կարելի է ազատ լողալ[5]։

Ավանդույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության թևկապերը շատ խորհրդանշաններ ու իմաստներ ունեն։ Որոշ նախշեր վերցված են Չինաստանից։ Ավանդույթի համաձայն՝ ընկերներից մեկը մյուսի դաստակին կապում է թևնոցը, իսկ մյուս ընկերը այդ պահին ցանկություն է պահում։ Թևնոցը պետք է թևին մնա այնքան ժամանակ, մինչև այն լիովին մաշվի, այդ ժամանակ ենթադրվում է, որ պահված ցանկությունը կատարվում է։

Գույների նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր - սեր, արյուն, կրակ, էներգիա
  • Ալ կարմիր - ագրեսիվություն
  • Վարդագույն - սեր, կիրք, նրբություն
  • Նարնջագույն - խաղաղասիրություն
  • Դեղին - արև, հավատ, գեղեցկություն, ամառ
  • Կանաչ - երիտասարդություն, բնություն, անտառ, բույս
  • Մոխրականաչ - կոտրված հույսեր
  • Երկնագույն - ընկերություն, հանդարտություն, հույս, երկինք, ջուր
  • Կապույտ - հանդարտություն, ընկերասիրություն, բաց հոգի
  • Մանուշակագույն - երազանքներ, խելացիություն, երևակայություն
  • Շագանակագույն - հող, երկիր, տան հարմարավետություն
  • Սպիտակ - անմեղություն, մաքրություն, ազատություն
  • Մոխրագույն - համեստություն, տխրություն, մտքի միայնություն
  • Սև - մթություն, տխրություն, միայնություն, խավար

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Buchanan Andrea J., Miriam Peskowitz (2007)։ The Daring Book for Girls։ New York: Collins։ էջ 99։ ISBN 0-06-147257-3 
  2. Robinson Russell (նոյեմբերի 6, 2010)։ «Weekend: Mums on a mission»։ Herald Sun 
  3. Johnson Dirk (օգոստոսի 13, 1993)։ «Despite rain, Denver is a mile high for the Pope»։ Moscow-Pullman Daily News 
  4. Glascock Stuart (ապրիլի 13, 2008)։ «Dalai Lama draws 65,000 in Seattle»։ Common Dreams։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-09-ին։ Վերցված է 2015-03-18 
  5. «Friendship Bracelets and Patterns»։ diamondsinstyle.com։ Վերցված է 2013 թ․ մայիսի 27