Ընկերներ։ Վերամիավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընկերներ։ Վերամիավորում
Изображение логотипа
Ժանրթոք շոու
ԹեմաԸնկերներ
Երկիր ԱՄՆ
ՀիմքԸնկերներ
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲեն Ուինսթոն
Գլխավոր
դերերում
Ջենիֆեր Անիսթոն, Քորթնի Քոքս, Լիզա Կուդրոու, Մեթ ԼեԲլանկ, Մեթյու Փերի, Դևիդ Շվիմմեր, Ջեյմս Քորդեն, Մեգի Ուիլեր[1], Թոմ Սելլեք[1], Էլիոթ Գուլդ[1], Քրիստինա Փիքլս[1], Ռիզ Ուիզերսփուն[1], Դևիդ Բեքհեմ[1], Ջասթին Բիբեր[1], Սինդի Քրոուֆորդ[1], Քարա Դելևին[1], Լեդի Գագա[1], Քիթ Հարինգթոն[1], Լարի Հենքին[1], Մինդի Քեյլինգ[1], Ջեյմս Մայքլ Թայլեր[1], Մալալա Յուսուֆզայ[1], Թոմաս Լենոն և BTS
Գործադիր պրոդյուսերՔևին Բրայթ, Marta Kauffman?, Դեյվիդ Քրեյն, Բեն Ուինսթոն, Ջենիֆեր Անիսթոն, Քորթնի Քոքս, Լիզա Կուդրոու, Մեթ ԼեԲլանկ, Մեթյու Փերի և Դևիդ Շվիմմեր
Բեմադրող նկարիչJohn Shaffner?
Նկարահանման վայրWarner Bros. Studios, Burbank?
ՀեռուստաալիքHBO Max[2]
ԸնկերությունFulwell 73? և Warner Horizon Unscripted Television?
ԴիստրիբյուտորHBO Max

«Ընկերներ։ Վերամիավորում» (անգլ.՝ Friends: The Reunion), նաև հայտնի որպես «Սերիա, որում նրանք կրկին հավաքվում են միասին» (անգլ.՝ The One Where They Get Back Together), ամերիկյան «Ընկերներ» սիթքոմի հատուկ թողարկում, որը թողարկվել է 2021 թվականին։ Գործադիր պրոդյուսերներ են հեռուստասերիալի համահեղինակներ Մարթա Կաուֆմանը, Դեյվիդ Քրեյնը և Քևին Բրայթը։ Էպիզոդում նկարահանվել են բոլոր դերասանները, որոնք կատարել են գլխավոր դերեր «Ընկերներ» հեռուստասերիալում, իսկ ռեժիսոր դարձել է Բեն Ուինսթոնը։ Դերասանները կրկին այցելում են սիրված շոուի վայրեր (ինչպես, օրինակ, ընկերների բնակարաններ, Central Perk սրճարան և ֆոնտանի բազմոց), հանդիպում են շոուի մասնակից աստղային հյուրերի, ինչպես նաև ժամանակակից հայտնիների հետ, հիշում են հեռուստասերիալի սիրված դրվագները, նաև հանդիսատեսի հետ կիսվում կուլիսային կադրերով[3]։

Էպիզոդի պրեմիերան կայացել է HBO Max-ում 2021 թվականի մայիսի 27-ին։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ընկերներ։ Վերամիավորում» հատուկ թողարկումն ի սկզբանե պետք է թողարկվեր 2020 թվականի մայիսի 27-ին՝ HBO Max հարթակի գործարկման օրը՝ օրիգինալ սերիալի բոլոր 236 սերիաների հետ միասին։ 2021 թվականի մայիսի 13-ին թողարկվել է թիզեր-թրեյլեր, որում հաղորդվել է, որ հատուկ թողարկման պրեմիերան տեղի է ունենալու 2021 թվականի մայիսի 27-ին HBO Max-ում[4]։

Հատուկ թողարկումը հայտնվել է նաև ԱՄՆ-ի Sky One-ում, Մեծ Բրիտանիայի Now-ում[5], Ավստրալիայի Foxtel Now-ում և Binge-ում[6], Նոր Զելանդիայի TVNZ 2-ում և TVNZ OnDemand-ում[7] և Հնդկաստանի ZEE5-ում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. https://www.cnbc.com/2021/05/13/friends-reunion-special-arrives-on-hbo-max-on-may-27.html — 2021.
  3. Gonzales, Erica (2021 թ․ մայիսի 19). «The 'Friends' Reunion Trailer Is Here, and It's So Emotional». Harper's BAZAAR (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 19-ին.
  4. Hibberd, James (2021 թ․ մայիսի 13). «'Friends' Reunion Reveals First Teaser Trailer, Guest Stars and Premiere Date». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
  5. Swain, Marianka (2021 թ․ մայիսի 24). «Everything we learnt from the Friends Reunion trailer». The Telegraph (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
  6. Marshall, Alice (2021 թ․ մայիսի 25). «Where to watch Friends: The Reunion in Australia - stream the new special this week». TechRadar (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
  7. «'How You Doin' New Zealand - Friends: The Reunion Is Coming To TVNZ». www.scoop.co.nz (անգլերեն). 2021 թ․ մայիսի 21. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
  8. «'Friends: The Reunion' to Stream on Digital Platform ZEE5 in India». www.news18.com (անգլերեն). 2021 թ․ մայիսի 23. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.