Ընթրիք հիմարի հետ (ֆիլմ)
Արտաքին տեսք
Ընթրիք հիմարի հետ ֆր.՝ Le Dîner de cons | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | կինոկատակերգություն[1][2] |
Հիմք | Ընթրիք հիմարի հետ |
Թվական | 1998 և փետրվարի 4, 1999[3] |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Ֆրանսիս Վեբեր[1][4][5] |
Պրոդյուսեր | Ալան Պուռ |
Սցենարի հեղինակ | Ֆրանսիս Վեբեր |
Դերակատարներ | Ժակ Վիլյերե[6][4][5][…], Տիրի Լերմիթ[6][4][5][…], Ֆրանսիս Յուստեր[6][4][5], Ալեքսանդրա Վանդերնոտ[6][5], Դանիել Պրևո[6][4], Բեռնար Ալան, Կանդիդ Սանչես[6], Կատրին Ֆրո[6][5], Քրիստիան Պերեյրա[6], Էդգար Ժիվրի[6], Լորան Ժանդրոն[6], Միշել Կաչա[6], Pétronille Moss?[6], Ֆիլիպ Բրիգո[6], Պիեռ Առնո Ժյուեն[6], Ռեմի Ռուբախա[6], Դանիել Ռուսո[7] և Դանիել Մարտեն[7] |
Օպերատոր | Լուչանո Տովոլի |
Երաժշտություն | Վլադիմիր Կոսմա |
Մոնտաժ | Ժորժ Կլոտց |
Պատմվածքի վայր | Փարիզ |
Կինոընկերություն | Gaumont |
Տևողություն | 80 րոպե |
Ընթրիք հիմարի հետ (ֆր.՝ Le dîner de cons), ռեժիսոր Ֆրանսիս Վեբերի ֆիլմը, որն էկրան է բարձրացել 1998 թվականին։ Ֆիլմը համանուն պիեսի վերամշակումն է, որի բեմադրիչը ևս Վեբերն է, իսկ Ժակ Վիլյեն խաղում է նույն դերը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն չորեքշաբթի երիտասարդ ազնվականների խումբը ընթրիք է կազմակերպում, որին յուրաքանչյուր մասնակից պիտի մի հիմարի բերի։ Նա, ում բերած հիմարն ամենահամոզիչն է, մրցանակ է շահում։ Երբ հասնում է հյուր բերելու Պիեռի հերթը, վերջինս շատ է ուրախանում։ Չէ որ նախօրեին Պիեռը ծանոթացել է մի ֆանտաստիկ հիմարի` Ֆրանսուա Պինյոնի հետ։ Սակայն նրան ընթրիքի հրավիրելով` Պիեռը չէր էլ կարող ենթադրել, թե ինչպես է այդ Պինյոնը մի քանի ժամվա մեջ հիմնավորապես կործանելու իր կյանքը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժակ Վիլյերե` Ֆրանսուա Պինյոն
- Տիերի Լերմիթ` Պիեռ Բրոշան, հրատարակիչ
- Ֆրանսիս Յուստեր` Ժյուստ Լեբլան, գրող
- Դանիել Պրևո` Լյուսլեն Շևալ, Ֆրանսուայի ընկերը
- Ալեքսանդրա Վանդերնոտ` Կրիստին Բրոշան, Պիեռի կինը
- Կատրին Ֆրո` Մառլեն Սոսյոր
- Էդգար Ժիվրի` Ժան Կորդյե
- Քրիստիան Պերեյրա` բժիշկ Սորբյե
- Մոսս Պետրոնի` Լուիզա Բլոնդ, Ֆրանսուայի գործընկերուհին
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր` Ֆրանսիս Վեբեր
- Սցենարի հեղինակ` Ֆրանսիս Վեբեր
- Օպերատոր` Լուչանո Տովոլի
- Մոնտաժը` Ժորժ Կլոցի
- Կոմպոզիտոր` Վլադիմիր Կոսմա
- Նկարիչ` Հուգո Տիսսանդիեր
Վերաթողարկումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 թվականին վարձույթում է հայտնվել ֆիլմի հնդկական րիմեյքը` «Տապակած ուղեղ» վերնագրով։
- 2010 թվականին համաշխարհային էկրան է բարձրացել ֆիլմի ամերիկյան րիմեյքը` «Ընթրիք հիմարների հետ» վերնագրով, որի գլխավոր դերը խաղում էր ամերիկյան կատակերգու Սթիվ Կարելը։
Գեղարվեստական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմում հնչում է ֆրանսիացի բանաստեղծ և կոմպոզիտոր Ժորժ Բրասսենսի «Le temps ne fait rien à l'affaire» երգը։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեզար մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեզար` լավագույն սցենարի և վերամշակման համար` Ֆրանսիս Վեբեր
- Սեզար` տղամարդու լավագույն դերի համար` Ժակ Վիլյերե
- Սեզար` տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար` Դանիել Պրևո
- Առաջադրում «Սեզար» մրցանակի` լավագույն ֆիլմ անվանակարգում
- Առաջադրում «Սեզար» մրցանակի` լավագույն ռեժիսոր անվանակարգում (Ֆրանսիս Վեբեր)
- Առաջադրում «Սեզար» մրցանակի` երկրորդ պլանի կանացի լավագույն դերի համար (Կատրին Ֆրո)
Լյումիեր մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լյումիեր մրցանակ` լավագույն սցենարի համար, Ֆրանսիս Վեբեր
- Լյումիեր մրցանակ` տղամարդու լավագույն դերի համար, Ժակ Վիլյերե
Հավելյալ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պիեռ Բրոշանի դերի համար դիտարկվել է Ժերար Դեպարդիեն։
- Ֆիլմը տևում է մեկուկես ժամ, ի տարբերություն թատերական ներկայացման։
- Թատերական բեմադրության մեջ Պիեռ Բրոշանի դերը խաղացել է Կլոդ Բրասսերը, այնուհետև` Միշել Ռուն։
- Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել ամբողջ աշխարհում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0119038/
- ↑ http://www.metacritic.com/movie/the-dinner-game
- ↑ http://www.kinokalender.com/film735_dinner-fuer-spinner.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=16731.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.bbfc.co.uk/releases/le-diner-de-cons-dinner-game-0
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 http://www.imdb.com/title/tt0119038/fullcredits
- ↑ 7,0 7,1 ČSFD (չեխերեն) — 2001.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ընթրիք հիմարի հետ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ընթրիք հիմարի հետ» ներկայացումը Էստրադայի թատրոնում
- «Ընթրիք հիմարի հետ» պիեսը PDF ձևաչափով Արխիվացված 2018-11-23 Wayback Machine
|