Ընդունված բրիտանական արտասանություն
Ընդունված բրիտանական արտասանություն (անգլ.՝ Received Pronunciation (կրճատ՝ RP, բառացիորեն «(ընդհանուր) ընդունված արտասանություն») բրիտանական անգլերենի ստանդարտ արտասանության տարբերակն է, որը տարբերվում է Անգլիայի տարածաշրջանային առոգանություններից այնպես, ինչպես եվրոպական լեզուների գրական ստանդարտները տարբերվում են տարածաշրջանային բարբառներից[1]: «Օքսֆորդի Հակիրճ անգլերեն բառարանը» RP-ն սահմանում է որպես «անգլերենի ստանդարտ առոգանություն, որը խոսվում է հարավային Անգլիայում»[2], չնայած այն կարելի է լսել ամբողջ Անգլիայում և Ուելսում[3]: Ըստ Փիթեր Թրադգիլի, Մեծ Բրիտանիայի բնակչության 3%-ը խոսում է Ընդունված բրիտանական արտասանություն (1974)[4]:
Չնայած անգլերենի մյուս առոգանություններից RP-ն բարձրացնող որևէ առանձնահատկության բացակայությանը, որոշակի սոցիալ-լեզվաբանական գործոններ թույլ են տալիս RP-ին բարձր սոցիալական կարգավիճակ ձեռք բերել Մեծ Բրիտանիայում[5]: 20-րդ դարի սկզբից մինչև կեսը այս առոգանությամբ խոսում էին իշխանություն և ազդեցություն ունեցող մարդիկ։ Վերջերս այս առոգանությունը քննադատության են ենթարկվում՝ որպես անարժան նյութական բարիքների տիրապետման խորհրդանիշ[6]: 1960-ականների սկզբից Անգլիայում բոլոր տարածաշրջանային առոգանություններով խոսողներին ավելի մեծ ազատություն է տրվել դրանք օգտագործելու կրթական հաստատություններում և լրատվամիջոցներում [7]. որոշ դեպքերում RP-ն նույնիսկ բացասաբար է ընկալվում:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ McDavid, 1965
- ↑ Pearsall, 1999
- ↑ Wells, 2008
- ↑ Trudgill, Peter (8 December 2000). «Sociolinguistics of Modern RP» Արխիվացված 2014-04-13 Wayback Machine. University College London
- ↑ Hudson, 1981, էջ 337
- ↑ McArthur, 2002, էջ 43
- ↑ Fishman, 1977, էջ 319