Ընդունում (հոգեբանություն)
Ենթակատեգորիա | emotional process ![]() | |
---|---|---|
Մասն է | Թախիծ, հոգեբանության տերմինաբանություն ![]() | |
Թեմայով վերաբերում է | էվրիստիկա ![]() | |
Կազմված է | գիտելիք, inner peace ![]() | |
Հակառակը | Ժխտում, nonacceptance ![]() |

Ընդունում (հոգեբանություն) (անգլ.՝ acceptance), անձի ճանաչումն ու համաձայնությունն իրավիճակի վերջնական լինելուն՝ առանց այն փոխելու կամ բողոքելու փորձի:
Սա տեղի է ունենում ինչպես անհատական, այնպես էլ հասարակական մակարդակում, քանի որ մարդիկ փոփոխություններ են ապրում ամբողջ կյանքի ընթացքում:
Ընդունման տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդունում տերմինը տարբեր կիրառություններ ունեցող գոյական է[1]։
Ինքնաընդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնաընդունումը նկարագրվում է որպես տվյալ պահի եսով բավարարվելու ձգտման վիճակ կամ շարունակական գործընթաց: Դա պայմանավորվածություն է ինքն իրեն գնահատելու, հաստատելու և աջակցելու համար, ինչպիսին այն կա, չնայած թերություններին և անցյալի բացասական վարքագծին:
Ոմանք դժվարանում են ընդունել իրենց մեղքի զգացման, տրավմայի կամ մոտիվացիայի բացակայության պատճառով[2]: Ինքնաընդունումը ազդում է մարդու մտավոր, զգացմունքային, հարաբերությունների և ընդհանուր կյանքի վրա:
Հոգեբանական ընդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդունումը ընդունման և հանձնառության թերապիայի (անգլ.՝ acceptance and commitment therapy) և կոգնիտիվ-վարքային թերապիայի (անգլ.՝ cognitive behavioral therapy) հիմնական տարրն է: Այս համատեքստում ընդունումը գործընթաց է, որը gաղափարը կայանում է նրանում, որ ընդունել այն, ինչ չի կարելի փոխել, օրինակ՝ հոգեբանական փորձառությունները, բայց քաջություն ձեռք բերել՝ փոխելու այն, ինչ կարելի է[3]:
Սոցիալական ընդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոցիալական ընդունումը, ըստ APA Dictionary of Psychology-ի, նշանակում է ընդգրկվել խմբում, պաշտոնական կամ ոչ պաշտոնական, և չդատապարտվել ուրիշների կողմից: Այսինքն սա ցույց է տալիս, թե որքան են մարդիկ ցանկանում ժամանակ անցկացնել ինչ-որ մեկի հետ ինչպես տարբեր իրավիճակներում[4]: Այլ կերպ ասած, սոցիալական ընդունումը նշանակում է հարմարվել շրջապատող մարդկանց հետ, ինչպիսիք են դասընկերները, գործընկերները կամ ընկերները[5]։
Սոցիալական ընդունումը կարող է սահմանվել որպես բազմազանության և ուրիշների տարբերությունների նկատմամբ հանդուրժողականությամբ, քանի որ մարդկանց մեծամասնությունը փորձում է վարվել այնպես, ինչպես մյուսներն են՝ հարմարվելու համար[6]: Տվյալները ցույց են տալիս, որ նրանք, որոնք ունեն բարձր ինքնաընդունման միավորներ, հակված են ընդունել ուրիշներին և իրենց զգալ ուրիշների կողմից ընդունված[7]: Այս մտահոգությունը մեծանում է երեխաների և դեռահասների մոտ, որոնք ավելի շատ են հակված ընկերների կողմից ընդունվելու ցանկություն:
Երբ խոսքը վերաբերում է հոգեկան հիվանդություններին, ապա վերականգնման գործում մեծ դեր է խաղում սոցիալական ընդունումը: Շատ մարդիկ չեն հասկանում հոգեկան հիվանդությունը, ուստի նրանք վստահ չեն, թե ինչպես ընդունել այն մարդկանց, որոնք ունեն հիվանդություն՝ այդ մարդկանց մոտ առաջացնելով մեկուսացման զգացում[8]: Մարդկանց կողմից ընդունված լինելը և աջակցություն ունենալը կարող է օգնել հոգեկան առողջության բարելավմանը[9]:
Հասարակական ընդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրային ընդունումն այն ընդհանուր համաձայնությունն է, որ ինչ-որ բան բավարար է կամ ճիշտ, կամ որ ինչ-որ մեկը պետք է ներառվի խմբում[10]:
Հանրային ընդումնան օրինակ կարող է լինել ԼԳԲՏՔ+ համայնքը: Դա շատ կարևոր ասպեկտ է շարժման համար, քանի որ այն ներառում է տարբեր գենդերային ինքնություն ունեցող և սեռական կողմնորոշում ունեցող բազմաթիվ անհատների ըմբռնում և ընդգրկում հասարակության մեջ:
Մշակութային ընդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակութային ընդունումը նշանակում է հարգել մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք են՝ առանց դատելու նրանց մշակույթը, ավանդույթները, հագուստը կամ արտաքին տեսքը: Դա անհատին իր մշակութային համոզմունքների և սկզբունքների համար ընդունելու ունակություն է: Խոսքը վերաբերում է հասկանալու և գնահատելու այն, ինչն ինչ-որ մեկին յուրահատուկ է դարձնում, և նրան բարությամբ ու հարգանքով վերաբերվել[11]:
Ծնողական ընդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնողների ընդունումը որպես ջերմություն, խնամք, աջակցություն կամ պարզապես սեր է, որը ծնողն ունի այդ երեխայի հանդեպ և այն փորձը, որը երեխաները կարող են ձեռք բերել դրանից:
Պայմանական ընդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդունման այն տեսակը, որը պահանջում է պայմանների նախնական փոփոխություն մինչև վերջնական ընդունումը, կոչվում է պայմանական ընդունում կամ որակավորված ընդունում[12]։ Օրինակ՝ երկու կողմերի մասնակցությամբ պայմանագրում կարող են կատարվել ճշգրտումներ կամ փոփոխություններ՝ ապահովելու երկու կողմերի գոհունակությունը: Երբ անձը ստանում է առաջարկ և պատրաստ է համաձայնվել դրան, պայմանով, որ դրա պայմաններում որոշակի փոփոխություններ են կատարվում կամ որոշակի պայմաններ կամ իրադարձություններ են տեղի ունենում, դա կոչվում է պայմանական ընդունում: Ընկերության և գործատուի միջև կնքված բիզնես պայմանագրում երկու կողմերն էլ հնարավորություն ունեն փոփոխելու պայմանները, մինչև ձեռք բերվի փոխադարձ համաձայնություն կամ պայմանագրի մանրամասների ընդունում:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Acceptance». merriam-webster.com. 21 December 2023.
- ↑ Goff, Ashley (2010-09-22). «The Mindful Path to Self-Compassion: Freeing Yourself from Destructive Thoughts and Emotions Christopher K. Germer New York: The Guilford Press, 2009. pp. 306. £10.95 (pb). [[:Կաղապար:Text]]: 978-1-59385-975-6». Behavioural and Cognitive Psychotherapy. 39 (1): 126–127. doi:10.1017/s1352465810000615. ISSN 1352-4658. S2CID 147229080.
{{cite journal}}
: URL–wikilink conflict (օգնություն) - ↑ Moran, DJ. «Acceptance: A Core Process in the ACT Hexagon Model». Psychotherapy Academy. Վերցված է 15 December 2023-ին.
- ↑ «APA Dictionary of Psychology». dictionary.apa.org (անգլերեն). Վերցված է 2024-11-21-ին.
- ↑ Cooke, Rachel. «ProQuest Ebook Central». CC Advisor. doi:10.5260/cca.199425 (inactive 2024-11-21). Վերցված է 2024-11-21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ DOI inactive as of Նոյեմբեր 2024 (link) - ↑ Fey, William F. (March 1955). «Acceptance by others and its relation to acceptance of self and others: a revaluation». The Journal of Abnormal and Social Psychology (անգլերեն). 50 (2): 274–276. doi:10.1037/h0046876. ISSN 0096-851X. PMID 14366895.
- ↑ Wüstenhagen, Rolf; Wolsink, Maarten; Bürer, Mary Jean (May 2007). «Social acceptance of renewable energy innovation: An introduction to the concept» (PDF). Energy Policy. 35 (5): 2683–2691. Bibcode:2007EnPol..35.2683W. doi:10.1016/j.enpol.2006.12.001. ISSN 0301-4215. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023-03-29-ին. Վերցված է 2025-01-07-ին.
- ↑ Witvliet, Miranda; Brendgen, Mara; van Lier, Pol A. C.; Koot, Hans M.; Vitaro, Frank (1 November 2010). «Early Adolescent Depressive Symptoms: Prediction from Clique Isolation, Loneliness, and Perceived Social Acceptance». Journal of Abnormal Child Psychology (անգլերեն). 38 (8): 1045–1056. doi:10.1007/s10802-010-9426-x. ISSN 1573-2835. PMC 2964501. PMID 20499155.
- ↑ Cleary, Michelle; Lees, David; Sayers, Jan (2018-03-04). «Friendship and Mental Health». Issues in Mental Health Nursing. 39 (3): 279–281. doi:10.1080/01612840.2018.1431444. ISSN 0161-2840. PMID 29465280. S2CID 3428832.
- ↑ «acceptance». Cambridge Dictionary.
- ↑ Fei, Qingmei (2022-06-06). Bhardwaj, Arpit (ed.). «Analysis of Traditional Cultural Acceptance Based on Deep Learning». Computational Intelligence and Neuroscience (անգլերեն). 2022: 1–8. doi:10.1155/2022/2373842. ISSN 1687-5273. PMC 9192241. PMID 35707191.
- ↑ Richards, Jerald (1995). «Gandhi's Qualified Acceptance of Violence». Acorn. 8 (2): 5–16. doi:10.5840/acorn1995822. ISSN 1092-6534.
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- "The 5 stages of grief." Assortment Articles: Free Online Articles on Health, Science, Education & More. 12 Apr. 2009.
- "The Last Phase of Grief: Acceptance, Reorganization and Integration." Getting Past Your Past. 14 Apr. 2009.
- "The need for social acceptance and approval — its power." The Way. Art of Living. Essays. Topically arranged scripture, proverbs, precepts, quotations. Teachings of Jesus. Conservative Christian outlook emphasizing self-discipline, self-denial, integrity, principle, character, chastity, goodness, morality, virtue. 16 Apr. 2009.
- "Self Acceptance." Արխիվացված 2009-04-01 Wayback Machine Become Who You Want To Be. 16 Apr. 2009.
- "What A Difference A Friend Makes: Social Acceptance Is Key to Mental Health Recovery." Mental illness, mental health information center. 10 Apr. 2009.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|