Ընդհանուր արհեստական բանականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ընդհանուր արհեստական բանականությունը մեքենայական բանականություն է, որը նրան հնարավորություն է տալիս հասկանալու և լուծելու ցանկացած խնդիր մարդու նման: Ընդհանուր արհեստական բանականություն ստեղծելը արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների հիմնական նպատակն է: Որոշ հետազոտողներ ընդհանուր արհեստական բանականությունը դիտարկում են որպես "հզոր արհեստական բանականություն"[1], "լիարժեք արհեստական բանականություն"[2], "իսկական արհեստական բանականություն" կամ որպես մեքենայի՝ ընդհանուր բանական արարք կատարելու ունակությունː[3] Ուրիշներն նրանց դիտարկում են որպես գիտակից մեքենաներ:

2017թ.-ի դրությամբ ավելի քան քառասուն կազմակերպություններ հետազոտություններ էին անցկացրել "ընդհանուր արհեստական բանականություն" թեմայով[4]:

Պահանջները[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհեստական բանականությունը կարելի է սահմանել զանազան չափանիշներով (ամենահայտնին Թյուրինգի թեստ-ն է), բայց դեռ չի տրվել այնպիսի սահմանում, որը կբավարարի բոլորին[5]: Այնուամենայնիվ, արհեստական բանականությունը պետք է պարտադիր կատարի հետևյալ ֆունկցիաները.[6]

  • պատճառներ և ստրատեգիա օգտագործել, խնդիրներ լուծել, որոշումներ ընդունել անորոշության մեջ,
  • ներկայացնել գիտելիք,
  • պլանավորել,
  • սովորել,
  • հաղորդակցվել բնական լեզվով,
  • օգտագործել այս հմտությունները նպատակին հասնելու համար:

Կարևոր պահանջների շարքին են պատկանում նաև զգալու և գործելու ունակությունները: Սա իր մեջ նեռարում է վտանգը զգալու և նրան արձագանքելու կարողությունները: Որոշ հետազոտողներ համարում են, որ այս ցուցակին կարելի է ավելացնել նաև երևակայությունը և ինքնակառավարումը: Այսօր գոյություն ունեն այս ֆունկցիաները կատարող համակարգեր, բայց ոչ մարդուն հավասար մակարդակումː

Ընդհանուր արհեստական բանականությունը հաստատող թեստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թյուրինգի թեստ (Ալան Թյուրինգ)

Մարդը խոսում է համակագչի և մեկ այլ մարդու հետ՝ չիմանալով, թե ում հետ է խոսում: Եթե այն խոսելիս չի կարողանում տարբերել, թե որն է մեքենայի և որը մարդու պատասխանը, ապա մեքենան անցել է Թյուրինգի թեստը:

Սուրճի ի փորձը (Ստիվ Վոզնյակ)

Մեքենան պետք է մտնի սովորական ամերիկյան տուն և հասկանա թե ինչպես պատրաստել սուրճ: Նա պետք է գտնի սուրճի մեքենան, սուրճը, ավելացնի ջուր, գտնի բաժակ և եփի սուրճը սեխմելով ճիշտ կոճակներ:

Ռոբոտ ուսանողի փորձ (Բեն Գոերտզել)

Մեքենան ներգրավվում է համասարանական կյանքի մեջː

Հայելու փորձը (Թանվիր Զավադ)

Մեքենան պետք է տարբերի իրական առարկան նրա հայելային արտացոլանքիցː

IQ-թեստ

Չինացի հետազոտողներ Ֆենգ Լիուն, Յոնգ Շին և Յինգ Լիուն 2017թ. ին անցկացրեցին թեստ հանրությանը հասանելի թույլ արհեստական բանականությունների համար հետ (Google AI, Apple's Siri և այլն)ː Այսհամակարգերի ցուցաբերած առավելագույն արդյունքը 47 էր, որը մոտավորապես համարժեք է վեց տարեկան երեխայի ցուցաբերած արդյունքինː ː2014թ. ին անցկացված նմանատիպ թեստում մեքենաների ցուցաբերած առավելագույն արդյունքը 27-ն էրː [7][8]

Խնդիրներ, որոնց լուծման համար հարկավոր է արհեստական բանականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչի համար ամենադժվար խնդիրները ոչ ֆորմալ անվանում ենք "ամբողջական արհեստական բանականություն" կամ "ծանր արհեստական բանականություն", նկատի ունենալով, որ նրանց լուծում տալը համարժեք է մարդկային բանականության ընդհանուր ընդունակություններինː[9]

AI-complete խնդիրները իրանց մեջ ենդադրաբար ներառում են Համակարգչային տեսլականը, բնական լեզվի ընկալումը և անսպասելի հանգամանքների կարգավորումը իրական կյանքից խնդիրներ լուծելիսː

Ամբողջական արհեստական բանականության համար նախատեսված խնդիրները հնարավոր չէ լուծել ժամանակակից համակարգիչների օգնությամբ առանց մարդու միջամտմանː

Արհեստական գիտակցության հետազոտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած ուժեղ արհեստական բանականությունում գիտակցության դերը քննարկելի է, շատ հետազոտողներ համարում են այն կարևորː Վաղ փորձի ժամանակ Իգոր Ալեքսանդր[10] պնդում էր, որ գիտակից մեքենա ստեղծելու սկզբունքներն արդեն գոյություն ունեն, սակայն այդիպիսի մեքանային բնական լեզու սովորացնելու համար կպահանջվի քառասուն տարիː

Վերաբերմունքը հզոր արհեստական բանականությանը[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թ. ին փիլիսոփա Ջոն Սիարելը հորինեց "հզոր արհեստական բանականություն" տերմինը որպես Չինական սենյակ փաստարկի մի մասː[11] Նա ցանկանում էր տարբերակել արհեստական ինտելեկտի վերաբերյալ երկու վարկածներ.[12]

  • Արհեստական բանականության համակարգը ունի միտք և կարող է մտածել: («Միտք» բառը հատուկ իմաստ ունի փիլիսոփաների համար, ինչպես օգտագործվում է «մտքի մարմնի խնդիր»-ում կամ «մտքի փիլիսոփայություն»-ում):
  • Արհեստական բանականության համակարգը ունի միտք և կարող է (միայն) գործել այնպես, ինչպես մտածում է :

Գիտակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանականությունից բացի կան նաև մարդկային մտքի այլ ասպեկտներ,որոնք կապ ունեն "strong AI" հասկացության հետːː

Դրանք են.

  • գիտակցություն, ՝ ունենալ սուբյեկտիվ փորձ և միտք,
  • ինքնաճանաչում, ՝ ներկայանալ որպես անհատ, առավել ևս տեղյակ լինել սեփական մտքերից,
  • զգայունություն, ՝ ընկալումները կամ հույզերը սուբյեկտիվորեն «զգալու» ունակությունը,
  • միտքը, ՝ իմաստության կարողությունը,

Այս հատկությունները ունեն բարոյական հարթություն, քանի որ այս կետերին բավարարող մեքենան կարող է ունենալ օրինական իրավունքներ ինչպես մնացած կենդանիներըː Բացի այդ, կան կարծիքներ, որ այս հատկություններով մեքենան կարող է սպառնալիք լինել մարդու կյանքի կամ արժանապատվության համարː Դեռ պարզ չէ՝ արդյոք այս հատկություններից որևէ մեկը անհրաժեշտ է հզոր արհեստական բանականության համար,ːթե՞ ոչː

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (Kurzweil 2005, էջ 260) or see Advanced Human Intelligence where he defines strong AI as "machine intelligence with the full range of human intelligence."
  2. The Age of Artificial Intelligence: George John at TEDxLondonBusinessSchool 2013
  3. Newell & Simon 1976 . This is the term they use for "human-level" intelligence in the physical symbol system hypothesis.
  4. Baum, Seth. "A Survey of Artificial General Intelligence Projects for Ethics, Risk, and Policy." (2017)
  5. AI founder John McCarthy writes: "we cannot yet characterize in general what kinds of computational procedures we want to call intelligent." McCarthy John (2007)։ «Basic Questions»։ Stanford University  (For a discussion of some definitions of intelligence used by artificial intelligence researchers, see philosophy of artificial intelligence.)
  6. This list of intelligent traits is based on the topics covered by major AI textbooks, including: Russell & Norvig 2003 , Luger & Stubblefield 2004 , Poole, Mackworth & Goebel 1998 and Nilsson 1998 .
  7. Liu Feng, Shi Yong, Liu Ying (2017)։ «Intelligence Quotient and Intelligence Grade of Artificial Intelligence»։ Annals of Data Science 4 (2): 179–191։ arXiv:1709.10242։ doi:10.1007/s40745-017-0109-0 
  8. «Google-KI doppelt so schlau wie Siri»։ Վերցված է 2 January 2019 
  9. Shapiro, Stuart C. (1992). Artificial Intelligence In Stuart C. Shapiro (Ed.), Encyclopedia of Artificial Intelligence (Second Edition, pp. 54–57). New York: John Wiley. (Section 4 is on "AI-Complete Tasks".)
  10. Aleksander, 1996
  11. Searle 1980
  12. As defined in a standard AI textbook: "The assertion that machines could possibly act intelligently (or, perhaps better, act as if they were intelligent) is called the 'weak AI' hypothesis by philosophers, and the assertion that machines that do so are actually thinking (as opposed to simulating thinking) is called the 'strong AI' hypothesis." (Russell & Norvig 2003)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]