Ըլչի Մունդոկ
Ըլչի Մունդոկ | |
---|---|
կորեերեն՝ 을지문덕 | |
![]() | |
6-րդ դար - ոչ վաղ քան 618 | |
Ծննդավայր | Փհենյան, Գոգուրեո |
Քաղաքացիություն | ![]() |
Կոչում | գեներալ |
Մարտեր/ պատերազմներ | Սալսուի ճակատամարտ |
Ըլչի Մունդոկ ( հանգըլ: 을지문덕), Գոգուրեոյում ռազմական առաջնորդ 7-րդ դարի սկզբին, ով հաջողությամբ պաշտպանել է Գոգուրեոն Չինաստանի Սուի դինաստիայի հարձակումներից: Նա հայտնի է Սալսուի ճակատամարտում տարած հաղթանակով և դասվում է Կորեայի ռազմական պատմության մեծագույն հերոսների շարքին:
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըլչի Մունդոկը ծնվել է 6-րդ դարի կեսերին և մահացել 618 թվականից որոշ ժամանակ անց, թեև ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ: 18-րդ դարում գրված «Հեդոն Մյունջանջոն»-ը, որը հայտնի է որպես «Կորեացի նշանավոր գեներալների կենսագրությունների հանրագիտարան», նշում է, որ նա ծնվել է Փհենյանի մոտ գտնվող Սեոկդա լեռներում (石多山): Իր ծննդյան ժամանակ Գոգուրեոն հզոր պետություն էր, որը հաճախ էր պատերազմում իր հարևանների հետ:
588 թվականին Սույ դինաստիան նվաճել է մի շարք հարակից նահանգներ և սկսել մի քանի մեծ ռազմական արշավներ Գոգուրեոյի դեմ, որը չէր ցանկանում ենթարկվել իր գերիշխանությանը։
Ըլչի Մունդոկը հմուտ էր թե՛ մարտական, թե՛ գրական արվեստների մեջ: Նա ի վերջո դարձել է Գոգուրյեոյի գերագույն հրամանատարը: Ըլչի անունը կարող է լինել Գոգուրեոյի ռազմական տիտղոս:
Կա տեսություն, որ Ըլչի Մունդոկը ծագումով Սիանբեյից էր[1][2][3][4][5]։
Սալսու գետի ճակատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]589 թվականին Սույ դինաստիայի հիմնադրումից հետո դեռ մի քանի տարի նոր չինական դինաստիայի և Գոգուրեոյի միջև պահպանվեց խաղաղություն։ Սակայն 597 թվականին չինացի ռազմական առաջնորդ Յոնյանը հարձակվեց Սույ դինաստիայի վրա Լինյուգուանի ճակատամարտում։ Ի պատասխան հարձակման՝ Սույ դինաստիայի բանակը ներխուժեց Գոգուրեո, սակայն պարտության մատնվեց ոչ բարենպաստ եղանակի պատճառով։
7-րդ դարի սկզբում կայսր Յանը տեղեկացվեց Գոգուրյեոյի և արևելյան թուրքական Խագանատի միջև գաղտնի նամակագրության մասին: Կայսր Յանը պահանջեց Յոնյանին գալ և անձամբ հանձնվել իրեն, հակառակ դեպքում նա «կայսերական շրջագայություններ կկատարի իր տարածքներով»: Երբ Յոնյանը մերժեց իրեն, կայսր Յանը պատրաստվեց պատերազմի: 612 թվականին նա հավաքագրեց ավելի քան 1,133,000 զինվոր և ավելի քան 2 միլիոն օգնական և անձամբ առաջնորդեց նրանց դեպի Գոգուրեո: Սույ դինաստիայի բանակը կոտրեց Գոգուրեոյի սահմանային պաշտպանությունը, այնուհետև վրան խփեց Լիաո գետի ափին:
Ըլչի Մունդոկը, ով նշանակված էր Ֆելդմարշալ, մասնակցեց իր երկրի պաշտպանությանը: Նա պատրաստեց իր զորքերը Սույ դինաստիայի թվային առավելություն ունեցող ուժերին դիմակայելու համար, օգտագործելով խաբեության ռազմավարություն։ Այն բանից հետո, երբ Սույ դինաստիայի ուժերը հատեցին Լիաո գետը, մի փոքր զորախումբ ուղարկվեց Յոդոն քաղաքի վրա հարձակվելու, սակայն հետ մղվեց Ըլչի Մունդոկը ուժերի կողմից: Անձրևային սեզոնի պատճառով չինական ուժերը ձեռնարկեցին փոքր հետախուզական հարձակումներ, բայց մինչև անձրևների սեզոնի ավարտը զերծ մնացին որևէ խոշոր քայլ կատարելուց:
Երբ անձրևները դադարեցին, Յան կայսրն իր ուժերը տեղափոխեց հյուսիսարևմտյան Կորեայում գտնվող Յալու գետի ափերը և պատրաստվեց մեծ ճակատամարտի։ Ըլչի Մունդոկը Սույ դինաստիայի ուժերին ավելի ու ավելի հեռու էր մղում զննդի և զինամթերքի ստացման կենտրոններից: Կայսր Յանը ուղարկել էր ավելի քան 305,000 զինվորից բաղկացած գունդ՝ Փհենյան քաղաքը գրավելու համար: Ֆելդմարշալ Ըլչի Մունդոկի ուժերը հարձակվեցին բոլոր կողմերից՝ ետ մղելով լիակատար շփոթության մեջ գտնվող չինական զորքերը: Կորեական բանակը հետապնդեց չինական զորքերին և կոտորելով այն։ Արձանագրությունները պնդում են, որ չինական ուժերից միայն 2800 զինվոր է վերադարձել չինական հիմնական բանակ Սալսուի ճակատամարտը հայտնի դարձավ որպես Կորեայի ազգային պատմության ամենափառահեղ ռազմական հաղթանակներից մեկը:
Ճակատամարտի ավարտից հետո ձմեռ սկսվեց, և Սույ դինաստիայի ռազմական ուժերը, չունենալով անհրաժեշտ պարագաներ, ստիպված եղան պարտված վերադառնալ տուն:
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի չէ, թե երբ է մահացել Ըլչի Մունդոկը[6]։
Երխ Սույ դինաստիան սկսվեց փլուզվել, կայսր Յանը որոշեց, որ անհրաժեշտ է շտապ ընդլայնել իր կայսրությունը իշխանությունը վերականգնելու համար։ Սակայն Գոգուրեոյի դեմ հաջորդ գարնանը մղված երկու նոր հարձակումները նույնպես հաջողված չէին, և ի վերջո Չինաստանում տեղի ունեցած ներքին ապստամբությունը ստիպեց կայսր Յանին հրաժարվել Գոգուրեոն գրավելու փորձերից։ 618 թվականին Սույ դինաստիան փոխարինվեց Թան դինաստիայով։ Մարշալ Ըլչի Մունդոկի ռազմավարությունը և առաջնորդությունը պաշտպանեցին Գոգուրեոն Կորեական թերակղզում չինական ընդլայնումից։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորեայում Ըլչի Մունդոկը համարվում է ազգային պատմության մեծագույն դեմքերից մեկը: Գորյեոյի ժամանակաշրջանի կայսր Հյոնջոնի օրոք Փհենյանի մոտ կառուցվել է Ըլչի Մունդոկի սրբավայրը: 15-րդ դարի Չոսոնի ժամանակաշրջանի գիտնական Յան Սեոն-ջին և 18-րդ դարի պատմաբան Ան Ջոն-բոկը բարձր էին գնահատում Ըլչի Մունդոկին: 1680 թվականին Սուկջոն թագավորը հրամայեց կառուցել ևս մեկ սրբավայր ի պատիվ Ըլչի Մունդոկի:
Հարավային Կորեայում Ըլչի Մունդոկի անունով կոչվել է Սեուլի կենտրոնում գտնվող գլխավոր մայրուղին:
Հարավկորեական բանակի երկրորդ ամենաբարձր պարգևը անվանված է Ըլչի Մունդոկի պատվին։
Կորեայի Հանրապետության ռազմածովային ուժերը Ըլչի Մունդոկի պատվին են անվանել Գուանգգետո ռազմական նավը[7]։
Ըլչի Մունդոկի գրական ստեղծագործությունը՝ Ըլչի Մունդոկ Հանսին, կորեական գրականության ամենահին պահպանված բանաստեղծություններից է:
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Crusaders Quest տեսախաղի MoonDuck կերպարը հիմնված է Ըլչի Մունդոկի վրա:
- Ըլչին հայտնվում է Mini Warriors տեսախաղում:
- Ըլչին խաղային կերպար է Rise of Kingdoms տեսախաղում:
- Ըլչի Մունդոկը հայտնվում է Infinity Kingdom տեսախաղում:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kim Won-yong (1979). 전해종박사화갑기념 사학논총편집위원회 (ed.). 을지문덕의 출자에 대한 의론. 전해종박사화갑기념 사학논총. 일조각.
- ↑ «을지문덕». Korea Creative Content Agency. Արխիվացված է օրիգինալից 2021-09-20-ին.
- ↑ «을지문덕 乙支文德». National Institute of Korean History. Արխիվացված է օրիգինալից 2022-09-07-ին.
- ↑ «을지문덕(乙支文德)». Encyclopedia of Korean Culture. Վերցված է 2022-02-02-ին.
- ↑ «을지문덕 乙支文德,?~?». Doosan Encyclopedia. Վերցված է 2022-02-02-ին.
- ↑ «을지문덕». terms.naver.com (կորեերեն). Վերցված է 2021-05-30-ին.
- ↑ «Gwanggaeto the Great Class / KDX-I Class Destroyer». Naval Technology. Verdict Media Limited. Վերցված է 26 April 2019-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gabriel, Richard A; Donald W. Boose (1994-12-30). The Korean Way of War: Salsu River. The Great Battles of Antiquity: A Strategic and Tactical Guide to Great Battles That Shaped the Development of War. Greenwood Publishing Group. ISBN 0313289301.