Էֆի Ախցիոգլու
Էֆի Ախցիոգլու հուն․՝ Έφη Αχτσιόγλου | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 4, 1985 (38 տարեկան) |
Ծննդավայր | Յաննիցա, Pella Regional Unit, Կենտրոնական Մակեդոնիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | հունարեն |
Կրթություն | Սալոնիկի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և փաստաբան |
Զբաղեցրած պաշտոններ | Minister of Labour, Social Insurance and Social Solidarity of Greece? |
Կուսակցություն | ՍԻՐԻԶԱ և անկախ քաղաքական գործիչ |
![]() |
Էֆի Ախցիոգլու (հուն․՝ Έφη Αχτσιόγλου, հունվարի 4, 1985, Յաննիցա, Pella Regional Unit, Կենտրոնական Մակեդոնիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան), հույն կին քաղաքական գործիչ, Սիրիզա կուսակցության անդամ։ 2015 թվականից Հունաստանի խորհրդարանի պատգամավոր [1][2]: Հունաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էֆի Ախցիոգլուն ծնվել է 1985 թվականի հունվարի 4-ին Յաննիցայում։ Գերազանցությամբ Ավարտել է Սալոնիկի Արիստոտելի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ստացել բակալավրի կոչում, իսկ 2009 թվականին գերազանցությամբ ստացել է մագիստրոսի կոչում՝ միջազգային հանրային իրավունքի և քաղաքագիտության մասնագիտացումով[3]։ 2014 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն աշխատանքային իրավունքի բնագավառում՝ պրոֆեսոր Արիստիդիս Կազակոսի Αριστείδης Καζάκος ղեկավարությամբ։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էֆի Ախցիոգլուն 2009-2013 թվականներին աշխատել է Սալոնիկի Արիստոտել համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Նա նաև աշխատել է որպես իրավաբան, գիտաշխատող Սալոնիկում գտնվող Միջազգային և եվրոպական տնտեսական իրավունքի կենտրոնում (CIEEL): Ապա՝ որպես Սիրիզա կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավորի քաղաքական խորհրդական[4]։ Հանդիսանում է Սիրիզայի կենտրոնական կոմիտեի անդամ[5]։ 2016 թվականի նոյեմբերի 5-ին ստացել է Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի պորտֆելը։ Դարձել է Ցիպրասի կառավարության երկրորդ կաբինետի ամենաերիտասարդ նախարարը։ Այդ ժամանակ Էֆին 30 տարեկան էր։ 2019 թվականի հուլիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նա ընտրվել է պատգամավոր[6]։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ε. Αχτσιόγλου, Ι. Κουμασίδης και Σ. Μίτας. (2012). ‘Ξαναπιάνοντας το νήμα...για τη σχέση δημοκρατίας και σοσιαλισμού’, εκδ. Θύραθεν.
- E. Achtsioglou, (2010). Sustainable Development and Its Judicial Review in Greek Case Law: A conceptual and methodological analysis. LAP Lambert Academic Publishing.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Новые министры правительства Греции приведены к присяге»։ ՌԻԱ Նովոստի։ 2016-11-05։ Վերցված է 2020-04-12
- ↑ «Премьер-министр Греции произвел перестановки в правительстве»։ ТАСС։ 2016-11-05։ Վերցված է 2020-04-12
- ↑ «Κοινοβουλευτική Θητεία Βουλευτών Από Τη Μεταπολίτευση Ως Σήμερα»։ www.hellenicparliament.gr։ Վերցված է 2022-04-12
- ↑ «Ανά Εκλογική Περιφέρεια»։ www.hellenicparliament.gr։ Վերցված է 2022-04-12
- ↑ «Η Έφη Αχτσιόγλου στην ηλεκτρική καρέκλα του υπουργείου Εργασίας- Γιατί επελέγη»։ web.archive.org։ 2016-11-07։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-07-ին։ Վերցված է 2022-04-12
- ↑ «ΨΗΦΟΔΕΛΤΙΟ ΕΠΙΚΡΑΤΕΙΑΣ ΣΥΡΙΖΑ»։ Αυγή (հունարեն)։ 2015-09-10։ Վերցված է 2022-04-12