Էքստազ (ֆիլմ, 2018)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էքստազ
ֆր.՝ Climax
Երկիր Ֆրանսիա
 Բելգիա
Ժանրերաժշտական ֆիլմ, սարսափ ֆիլմ և դրամա
Թվականսեպտեմբերի 19, 2018, հոկտեմբերի 11, 2018, դեկտեմբերի 6, 2018, մայիսի 13, 2018, նոյեմբերի 21, 2018, մարտի 1, 2019 և մարտի 7, 2019[1]
Լեզուֆրանսերեն և անգլերեն
ՌեժիսորԳասպար Նոե
Սցենարի հեղինակԳասպար Նոե
ԴերակատարներՍոֆիա Բուտելա, Սուհեյլա Յակուբ, Քիդի Սմայլ և Ժիզել Պալմեր[2]
ՕպերատորԲենուա Դեբի
ՄոնտաժԳասպար Նոե
Տևողություն97 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Էքստազ» (ֆր.՝ Climax), ֆրանսիացի ռեժիսոր Գասպար Նոեի ֆիլմը։ Գասպար Նոեն հանդես է եկել նաև որպես ֆիլմի սցենարիստ և մոնտաժոր։ Գլխավոր դերում՝ Սոֆյա Բուտելա։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Կաննի կինոփառատոն 2018-ում», որտեղ արժանացել է «Ռեժիսորների երկու շաբաթը» ծրագրի «Art Cinema Award» գլխավոր մրցանակին։ 2018 թվականի հուլիսի 14-ին ռեժիսոր Դեյվիդ Քրոնենբերգը Գասպար Նոեին է հանձնել Նյուշատելի Շվեյցարական ֆանտաստիկ ֆիլմերի փառատոնի (Neuchâtel Fantastic Film Festival) «H. R. Giger Award, NARCISSE» մրցանակը։ Ռուսաստանում ֆիլմը թողարկվել է 2018 թվականի հոկտեմբերի 11-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը Ֆրանսիայում ժամանակակից պարերի ակադեմիայի շրջանավարտների մասին Է, որոնք հրաժեշտի երեկույթ են կազմակերպում ԱՄՆ-ում հյուրախաղերից առաջ։ Նրանք հավաքվում են պարային շոուին պատրաստվելու համար։ Երեկույթի ժամանակ շրջանավարտներից մեկը հանում է թմրանյութը և օգտագործում այն։ Երաժշտության աճող ռիթմի ներքո պարահանդեսում սկսում է քաոս տիրել։

Ֆիլմի կարգախոսը՝ «Ծնունդը եզակի հնարավորություն է, մահը՝ անհավանական փորձ, իսկ կյանքը՝ խլացնող հաճույք»[3]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոֆյա Բուտելա - Սելվա
  • Շառլին Տեմպլ - Իվանա
  • Ռոմեն Գիյերմիկ - Դավիթ
  • Սուխեյլա Յակուբ - Լու
  • Կիդի Սմայլ - Դեդդի
  • Կլոդ Գայան Մոլ - Էմմանուել
  • Ժիզել Պալմեր - Գազել
  • Թեյլոր Քասլ - Թեյլոր
  • Տեա Կարլա Շոթ - Փսիխեա
  • Լեա Վլամոս - Լեա
  • Ալայա Ալսաֆիր - Ալայա
  • Կենդալ Մագլեր - Ռոկետ
  • Լակդհար Դրիդի - Ռայլի
  • Էդրիան Սիսոկո - Օմար
  • Մամադու Բատիլի - Բարտ
  • Ալու Սիդիբեյ - Լու
  • Էշլի Բիսեթ - Էշլի
  • Վենս Գալյե Կյումա - Տիտո
  • Սառա Բելալա - Սառա
  • Մունիա Նասանժար - Մունիա
  • Թիֆանի Օ - Սայլա
  • Ալեքսանդր Մորո - Կիբորգ
  • Նաաբ - Նաաբ
  • Շտրասուս Սյորպնենթ - Զմեյ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոռեժիսոր Գասպար Նոեի հայեցակարգն ի սկզբանե այն էր, որ ֆիլմ նկարահանեն լավագույն պարողների մասնակցությամբ, որոնց նրանք կարող էին գտնել ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Ռեկորդային կարճ ժամանակահատվածում նկարահանող խումբը Վիտրիում գտնում է լքված մի դպրոց և ձեռք բերում այն երաժշտության իրավունքները, որը ցանկանում էին ներառել ֆիլմի մեջ։

Ինձ միշտ հիացրել են այնպիսի իրավիճակները, որոնցում սկսում է տարերայնորեն տիրել քաոսն ու անարխիան... Նույնը վերաբերում է նաև իմ ստեղծագործությանը։ Մեծագույն հաճույք եմ զգում այն ժամանակ, երբ նախօրոք ոչինչ չեմ գրում, և որքան հնարավոր է, թույլ եմ տալիս իրավիճակին զարգանալ իմ աչքի առաջ՝ կարծես վավերագրական ֆիլմում... Դա է պատճառը, որ սովորական սցենարի փոխարեն ես հիմք եմ վերցրել պարողների մասին այդքան մեծ ու բարդ պատմությունը, որոնց տաղանդը նվաճել է ինձ։

Նկարահանումները սկսել են մեկ էջ նկարագրությամբ։ Այլ կերպ ասած՝ ֆիլմը նկարահանել են առանց նախապես պատրաստված սցենարի։ Ռեժիսորի խոսքերով՝ չհաշված պարուսույցների կողմից բեմադրված առաջին դրվագը, պարողներին տրվել է «իրենց անհատական, անգիտակից լեզվով արտահայտվելու ազատություն, որը թույլ է տվել ազատ արձակել խորը ներքին փորձառությունները»[4]։

Մյուս օրենքն այն էր, որ ֆիլմը նկարահանեն արագ և երկար դուբլներով, ինչի շնորհիվ 2018 թվականի փետրվարին ռեժիսորը երկու շաբաթվա ընթացքում նկարահանել է բոլոր տեսարանները[4]։

Դրվագները նկարահանվել են ժամանակագրական կարգով, սակայն, հակառակ ստանդարտ քայլ առ քայլ պարային ներկայացումների, Գասպար Նեոն խրախուսել է դերասաններին ընդօրինակել մոլուցքի վիճակը, ինչպես խորհրդավոր ծեսերի ժամանակ[4]։ Այս անգամ ռեժիսորը նպատակ չի ունեցել տեսողական և ձայնային էֆեկտների միջոցով ցույց տալ ֆիլմի հերոսների ապրած գիտակցության փոփոխված վիճակը։ Ընդհակառակը, նա ուզում էր, որ դիտորդը կողքից տեսներ կատարվածը։

Տեսարաններին պատրաստվելու համար պարողները լսում էին արդեն ֆիլմի համար ընտրված երգերը։ Որպեսզի դիտորդները ակնածանքով վերաբերեն ֆիլմում պատկերված դարաշրջանին, ընտրել են ինչպես աշխույժ, այնպես էլ մեղեդային երաժշտություններ, որոնք գրվել են 90-ական թվականներից ոչ ուշ։ Բացի այդ, հեռուստադիտողին ծանոթ տրամադրություն ստեղծելու համար նրանք ընտրել են հիթեր, որոնք կարող էին մոտ լինել նրա լայն լսարանին[4]։

Այս նախագծի հետ ես կրկին հնարավորություն ունեցա էկրանին մարմնավորելու իմ որոշ ցանկություններն ու մտավախությունները…

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ ֆիլմը ցուցադրվել է 2018 թվականի մայիսին Կաննի կինոփառատոնում։ Ֆիլմն ստացել է գեղարվեստական կինոյի միջազգային կոնֆեդերացիայի (C. I. C. A. E.) մրցանակ, որը «Ռեժիսորների երկու շաբաթը» ծրագրի գլխավոր պարգևն է։

2018 թվականի հուլիսի 14-ին ռեժիսոր Դեյվիդ Քրոնենբերգը Գասպար Նոեին է հանձնել Նյուշատելի Շվեյցարական ֆանտաստիկ ֆիլմերի փառատոնի «H. R. Giger Award, NARCISSE» մրցանակը (Neuchâtel Fantastic Film Festival)։

Վարկանիշ և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել է կինոքննադատների դրական գնահատականներին։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը 90 % է, որը հիմնված է 10-ից 7,7 միջին բալով 49 գրախոսության վրա[5]։ Metacritic կայքում ֆիլմը ստացել է 100-ից 83 բալ՝ 18 գրախոսության հիման վրա[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Sofia Boutella, Romain Guillermic, Souheila Yacoub (2018 թ․ սեպտեմբերի 19). «Climax». Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Gaspar Noe. «CLIMAX - Press Kit» (PDF).
  5. «Climax (2018)». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
  6. «Climax» (անգլերեն). Metacritic. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.