Էր-Ռամադի
Բնակավայր | ||
---|---|---|
Էր-Ռամադի | ||
արաբ․՝ الرمادي | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Անբար | |
Հիմնադրված է | 1869 թ. | |
ԲԾՄ | 50 մետր | |
Բնակչություն | 874 543 մարդ (2005) | |
Փոստային դասիչ | 31001 | |
| ||
Էր-Էլ-Ռամադի (արաբ․՝ الرمادي ), քաղաք կենտրոնական Իրաքում։ Անբար նահանգի վարչական կենտրոնը։ Գտնվում է Բաղդադից[1] մոտավորապես 100 կմ դեպի արևմուտք, ծովի մակարդակից 50 մ բարձրության վրա[2]։ Եփրատ գետը հոսում է Էլ-Ռամադիից հյուսիս և արևմուտք, իսկ արվարձանները ձգվում են դեպի արևելք և հարավ։
Քաղաքը հիմնադրվել է 1879 թվականին։ Էլ-Ռամադիի բնակչությունը կազմում է 874,543 հազար բնակիչ (2005 թվական), ըստ այլ աղբյուրների, այն գերազանցում է 400,000-ը[3]։ Բնակիչների մեծ մասը սուննի մահմեդականներ են։ Էլ-Ռամադին համարվում է Իրաքի «սուննիական եռանկյունու» հարավ-արևմտյան ծայրը։
Քաղաքը ռազմավարական դիրք է գրավում Եփրատի ափին և դեպի արևմուտք՝ Սիրիա և Հորդանան տանող ճանապարհին։ Դա քաղաքը դարձրել է առևտրի կենտրոն, որի միջոցով քաղաքը հասել է զգալի բարգավաճման։ 1917 թվականի նոյեմբերին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այստեղ կռվել են բրիտանական ուժերը՝ գեներալ Մոդի հրամանատարությամբ։ ԱՄՆ-ի կողմից Իրաքի օկուպացիայի ժամանակ քաղաքը եղել է դիմադրության կենտրոն։ Քանի որ այստեղ անցնում է Սիրիա տանող հիմնական երկաթուղային գիծը, ամերիկացիները երկար ժամանակ կասկածում էին, որ Էլ-Ռամադիում ապստամբների ռազմաբազա կա: 2015 թվականի մայիսին ԻԼԻՊ գրոհայինները գրավել են քաղաքը։ 2015 թվականի դեկտեմբերի 28-ին Իրաքի կառավարությունը հայտարարել է, որ կարողացել է ԻԼԻպ-ից հետ գրավել Էլ-Ռամադին[4]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
21-րդ դարի սկզբին Էլ-Ռամադին գտնվում է արևելքից արևմուտք մոտ 15 կմ և հյուսիսից հարավ 12 կմ տարածքի վրա: Քաղաքի կենտրոնը խիտ կառուցապատված է։ Քաղաքի կենտրոնից արևելք գտնվում են արվարձանները, հարավում՝ Բաղդադի և Հադիթայի միջև երկաթուղային գծին հարող թաղամասերը, իսկ արևմուտքում՝ Հաբբանիա ջրանցքը։ Արվարձանները հարում են քաղաքին արևմուտքում և հյուսիս-արևմուտքում[5]։
Քաղաքի կենտրոնը արվարձաններին միացված է երկու հիմնական կամուրջներով՝ մեկը Եփրատի վրայով, իսկ մյուսը՝ ջրանցքի վրայով, մինչդեռ արևմտյան և հյուսիսային արվարձանները միացված են քաղաքից հյուսիս Եփրատը հատող հիմնական մայրուղով: Տարբեր ցեղային խմբեր ապրում են արվարձանների առանձին տարածքներում՝ տասնյակ շեյխերով, որոնք պատասխանատու են իրենց հատուկ խմբավորման անվտանգության և բարեկեցության պահպանման համար[6]: Արվարձանները կտրված են ջրանցքներով, դրանք օգտագործվում են քաղաքի շրջակայքի գյուղատնտեսական հողերը ոռոգելու համար[7]։
Ճապոնացիները յոթհարկանի քաղաքային հիվանդանոց են կառուցել, սա Էլ-Ռամադիի ամենաբարձր շենքն է։ Քաղաքը մեծ վնաս է կրել Իրաքի պատերազմի և ապստամբների դեմ կռվելու ժամանակ։ Շատ շինություններ ավերվել կամ դարձել են անբնակելի[8]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլ-Ռամադին ընկած է բերրի, ոռոգելի, ալյուվիալ հարթավայրում, իրաքյան «Սուննիական եռանկյունու» սահմաններում: Այս տարածքում բնակավայր գոյություն է ունեցել դեռ 1836 թվականին, երբ բրիտանացի հետազոտող Ֆրենսիս Ռոդոն Չեսնին իր նավով ժամանել է այդտեղ: Նա նկարագրել է բնակավայրը որպես «շատ փոքր քաղաք» և նշել է, որ գետի երկու ափերի երկայնքով սև բեդվինների վրաններ կարելի է տեսնել Էլ-Ռամադիից մինչև Ֆալուջա[9]։ Ժամանակակից քաղաքը հիմնադրվել է 1869 թվականին Բաղդադի օսմանյան վալի (նահանգապետ) Միդհաթ փաշայի կողմից։ Օսմանցիները ձգտում էին վերահսկել նախկինում քոչվոր Դուլեյմ ցեղին՝ որպես Իրաքի բեդվին ցեղերին խաղաղեցնելու ծրագրի մի մաս՝ նրանց նախնիների հողեր շնորհելով՝ հույս ունենալով, որ դա նրանց ավելի ամուր կկապեր պետության հետ[10][11]:
Էլ-Ռամադին նկարագրվել է 1892 թվականին որպես «ամենաակտիվ զարգացող քաղաքը ողջ Եփրատի հովտում: Ունի ընդարձակ կառավարական շենքեր։ Բազարը շատ մեծ է և լավ հագեցած[12]»: Սըր Ջոն Բեգոտ Գլաբը («Գլաբ փաշա») քաղաք է ժամանել 1922 թվականին, «որպեսզի պահպանի [Եփրատ] գետի վրա գտնվող փխրուն լողացող կամուրջը, որը հանգչում է եղեգից պատրաստված և բիտումով պատված նավակների վրա»[13][14]։
Համաշխարհային պատերազմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլ-Ռամադին առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երկու անգամ եղել է անգլիացիների և թուրքերի միջև կռիվների թատերաբեմ։ 1917 թվականի մարտին Ֆալուջայից նահանջող թուրքական զորքերը ամրացել են Էլ-Ռամադիում։ Գեներալ-լեյտենանտ Մոդի բրիտանական բանակը 1917 թվականի հուլիսին փորձել է վտարել թուրքական կայազորը, բախվել է ծանր դժվարությունների՝ թե՛ ցերեկ և թե՛ գիշեր բացառիկ շոգի պատճառով: 600 բրիտանացի զինվորներ (գումարած հեծելազոր) վեց հրետանիով կռվել են 1000 թուրքերի դեմ։ Բրիտանացիների հարձակումն ավարտվել է ձախողմամբ, ուժասպառությունը, անկազմակերպվածությունը և անսպասելի ավազամրրիկը ստիպեցին Մոդին դադարեցնել հարձակումները մեծ կորուստներով։ Բրիտանական 566 կորուստների կեսից ավելին առաջացել են ջերմային հարվածներից[15]:
Մոդը կրկին փորձել է գրավել Էլ-Ռամադին արդեն 1917 թվականին։ Գեներալ-մայոր Բրուքինգսի հարձակումը ավելի լավ կազմակերպված էր, բրիտանացիներին հաջողվել է կտրել թուրքերի նահանջի ճանապարհը, և թուրքական կայազորի շատ զինվորներ սպանվել են կամ ստիպված են եղել հանձնվել: Այսպիսով, անգլիացիները կարողացել են վերահսկողության տակ վերցնել Էլ-Ռամադին[15]։
Էլ-Ռամադին կրկին պատերազմի դաշտ է դարձել արդեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1941 թվականի իրաքյան հեղաշրջումից հետո: Հեղաշրջման առաջնորդ Ռաշիդ Ալի ալ-Գայլանին նախաձեռնել է բրիտանական Հաբբանիա ռազմաօդային ուժերի պաշարումը Էլ-Ռամադիի մոտակայքում: Սա հանգեցրել է բրիտանական հակահարձակմանը և կարճատև անգլո-իրաքյան պատերազմին: Իրաքյան բրիգադը ուսումնավարժության պատրվակով գրավել է Էլ-Ռամադին։ Բրիտանացիները ստեղծել են Habforce զորքերի հատուկ խումբը և արագորեն հետ գրավել Հաբբանիան՝ թույլ տալով նրանց վերահսկողություն հաստատել Էլ-Ռամադիի վրա[16][17][18]։
Հետպատերազմյան պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլ-Ռամադի ամբարտակը կառուցվել է քաղաքի մոտ 1955 թվականին՝ քաղաքից հարավ-արևելք գտնվող Էլ Հաբբանիա լիճը լցնելու համար[19]։ Անբար նահանգային համալսարանը հիմնադրվել է քաղաքում 1987 թվականին՝ քաղաքին տալով ավելի ազատական և աշխարհիկ մշակույթ, քան սուննիական եռանկյունու մյուս քաղաքները:
Իշխող Բաաս կուսակցության շատ բարձրաստիճան պաշտոնյաներ եղել են Էլ-Ռամադիից: Նրա տեղական էլիտաները սերտորեն կապված էին ռեժիմի հետ: Քաղաքում և շրջակայքում գտնվող Անբար ցեղերը հիմնականում հավատարիմ էին ռեժիմին, իսկ Էլ-Ռամադին իրաքյան բանակի ռազմական ինժեներական ստորաբաժանումների, հատուկ նշանակության ջոկատների և բազմաթիվ ակտիվ և պաշտոնաթող բարձրաստիճան սպաների տունն էր[20]:
Էլ-Ռամադին 1995 թվականին Սադդամ Հուսեյնի դեմ լայնածավալ ցույցերի թատերաբեմ էր, որը եզակի էր սուննի Իրաքի քաղաքների մեջ, որտեղ Սադամին աջակցությունը զգալի էր[19]: Ցույցերը հրահրվել են Սադամի կողմից Դուլեյմ ցեղի նշանավոր անդամ, ռազմաօդային ուժերի գեներալ Մուհամմադ ալ-Մադլում Դուլեյմիի և Էլ-Ռամադիից երեք այլ սպաների մահապատժի արդյունքում: Մահապատժից հետո մարմիններն ուղարկվել են Էլ-Ռամադի։ Անվտանգության ուժերը ճնշել են ցույցերը[21]:
Իրաքյան պատերազմ և իրաքյան ապստամբություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականին Իրաք ներխուժելուց հետո ԱՄՆ-ի կողմից իրականացված «ապաբաասացման» քաղաքականությունը և իրաքյան բանակի կազմաքանդումը հատկապես դժվար էր Էլ-Ռամադիում՝ կուսակցության և բանակի հետ սերտ կապերի պատճառով։ Քաղաքի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ ու ռազմական գործիչներ հանկարծ հայտնվել են հասարակական կյանքից դուրս մղված վիճակում։ Դա հանգեցրել է քաղաքում բռնության սրման և կոալիցիոն ուժերի դեմ հարձակումներ սկսելուն: Արդյունքում 2003-2006 թվականներին Էլ-Ռամադին դարձել է ապստամբության օջախ և մեծապես տուժել է Իրաքի պատերազմի ժամանակ[20]:
Իսլամական պետության տիրապետության տակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի մայիսի 15-ին Էլ-Ռամադին գրավվել է ԻԼԻՊ զինյալների կողմից։ Ըստ CNN-ի, որ ԻԼԻՊ գրոհայինները հարձակման ժամանակ գերի են վերցրել քաղաքի անվտանգության ավելի քան 50 աշխատակիցների: ԻԼԻՊ դրոշը բարձրացվել է Էլ-Ռամադիի քաղաքապետարանի վրա[22]: 2015 թվականի մայիսի 17-ին Էլ-Ռամադին ամբողջությամբ գրավվել է ԻՊ գրոհայինների կողմից[23]։
2015 թվականի նոյեմբերին Իրաքի կառավարական ուժերն ավարտել են Էլ-Ռամադիի շրջափակումը[24]։
Դեկտեմբերի 22-ին իրաքյան բանակը սկսել է ԻՊ-ից Էլ-Ռամադին ազատագրելու գործողությունը։ Մի քանի ժամվա ընթացքում իրաքյան բանակը գրավել Է Էլ-Ռամադիի կենտրոնական մի քանի թաղամասեր[25]։ 2015 թվականի դեկտեմբերի 28-ին Իրաքի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ քաղաքը հետ է գրավել ԻՊ-ից։ Նույն օրը իրաքցի զինվորականները Էլ-Ռամադիում գերի են վերցրել ԻՊ առաջնորդներից մեկին և ահաբեկիչներից ազատագրել են Էլ-Ռամադիի կառավարական թաղամասը։ Ավելի ուշ իրաքցի զինվորականները հերքել են Էլ-Ռամադիի ամբողջական ազատագրման մասին տեղեկությունները: 2015 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ Էլ-Ռամադիի 80%-ն ազատագրվել է ԻՊ ահաբեկիչներից։ ԻՊ-ի մնացած զինյալները շարժվել են դեպի քաղաքի հյուսիս-արևելք[26]։ 2016 թվականի փետրվարի 10-ին ըստ Իրաքի իշխանությունների վերջին հաղորդագրության` ԻՊ-ից քաղաքն ամբողջությամբ մաքրվել է։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլ-Ռամադին գտնվում է կարևոր առևտրային ճանապարհի վրա, որը տանում է անապատով դեպի Հորդանան և Միջերկրական ծով[27]: Քաղաքով է անցնում Ամման-Բաղդադի գլխավոր ճանապարհը։ Երկաթուղային գիծը նույնպես անցնում է քաղաքի հարավային ծայրով, շարժվում դեպի արևելք՝ դեպի Բաղդադ և արևմուտք՝ դեպի սիրիական սահման:
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Köppen-Geiger կլիմայի դասակարգման, Էլ-Ռամադիում գերակշռում է տաք անապատային կլիման: Ձմռանը ամենաշատ տեղումներն են լինում։ Ռամադիում տարեկան միջին ջերմաստիճանը 22,4 °C է (72,3 °F): Տարեկան տեղումների թիվը 115 մմ է։ Տաք սեզոնին այս տարածաշրջանում հաճախ ավազային փոթորիկներ են լինում[28]։
Ռամադիի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 15.1 (59.2) |
18.3 (64.9) |
24.2 (75.6) |
29.9 (85.8) |
36.1 (97) |
40.9 (105.6) |
43.5 (110.3) |
43.6 (110.5) |
39.2 (102.6) |
32.7 (90.9) |
22.4 (72.3) |
16.4 (61.5) |
30.19 (86.35) |
Միջին ցածր °C (°F) | 5.2 (41.4) |
7.1 (44.8) |
11.6 (52.9) |
16.9 (62.4) |
22.8 (73) |
27.5 (81.5) |
30.0 (86) |
29.8 (85.6) |
25.6 (78.1) |
20.1 (68.2) |
11.6 (52.9) |
6.9 (44.4) |
17.93 (64.27) |
Տեղումներ մմ (դյույմ) | 21 (0.83) |
20 (0.79) |
18 (0.71) |
11 (0.43) |
3 (0.12) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
7 (0.28) |
18 (0.71) |
21 (0.83) |
119 (4.7) |
% խոնավություն | 66 | 54 | 36 | 29 | 22 | 17 | 17 | 19 | 24 | 33 | 51 | 64 | 36 |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քաղաքի տեսքը օդից
-
Էլ-Ռամադին գիշերը
-
Էլ-Ռամադիի փողոց
-
Էլ-Ռամադի ամբարտակ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ramadiyah / Ar Ramadi Archive copy Wayback Machine-ի միջոցով: www.globalsecurity.org
- ↑ «Ar Ramadi, Iraq Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013-12-30-ին. Վերցված է 2013-12-29-ին.
- ↑ Fitzsimmons, Michael Governance, Identity, and Counterinsurgency: Evidence from Ramadi and Tal Afar (enlarged Edition). — Institute of Strategic Studies, 2013. — С. 21. — ISBN 978-1-304-05185-1 «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2015-05-21-ին. Վերցված է 2015-12-29-ին.
- ↑ «Iraqi Army Says It Has Retaken City Of Ramadi From ISIS». Huffington Post. Reuters. 2015-12-28. Արխիվացված է օրիգինալից 2015-12-27-ին. Վերցված է 2015-12-28-ին.
- ↑ DiMarco, Louis A. Concrete Hell: Urban Warfare From Stalingrad to Iraq. — Osprey Publishing, 2012. — С. 190. — ISBN 978-1-78200-313-7
- ↑ DiMarco (2012), p. 192
- ↑ Munier, Gilles Iraq: an illustrated history and guide. — Arris, 2004.
- ↑ DiMarco (2012), p. 191
- ↑ Chesney, Francis Rawdon Narrative of the Euphrates Expedition: Carried on by Order of the British Government During the Years 1835, 1836, and 1837. — Longman, 1868. — С. 281.
- ↑ DiMarco, Louis A. Concrete Hell: Urban Warfare From Stalingrad to Iraq. — Osprey Publishing, 2012. — С. 190. — ISBN 978-1-78200-313-7
- ↑ Abu-Rabia, Aref A Bedouin Century: Education and Development Among the Negev Tribes in the 20th Century. — 2001. — С. 148. — ISBN 978-1-57181-832-4
- ↑ Harper, William Rainey Old and New Testament Student. — C.V. Patterson Publishing Company, 1892. — С. 217.
- ↑ Glubb, Sir John Bagot The changing scenes of life: an autobiography. — Quartet Books, 1983. — С. 58—59. — ISBN 978-0-7043-2329-2
- ↑ Indian Army, General Staff Branch; Naval Intelligence Division; Admiralty; Great Britain, Foreign Office, Arab Bureau A Collection of First World War Military Handbooks of Arabia, 1913–1917. — Archive Editions, 1988. — С. 1580. — ISBN 978-1-85207-088-5
- ↑ 15,0 15,1 Richman, Christopher J. Encyclopedia Of World War I: A Political, Social, And Military History / Tucker, Spencer C.. — ABC-CLIO, 2005. — С. 966—967. — ISBN 978-1-85109-420-2
- ↑ Lyman, Robert Iraq 1941: The Battles for Basra, Habbaniya, Fallujah and Baghdad. — Osprey Publishing, 2006. — С. 38. — ISBN 978-1-84176-991-2
- ↑ Jackson, Ashley The British Empire and the Second World War. — A & C Black, 2006. — С. 153. — ISBN 978-0-8264-3760-0
- ↑ Sheppard, Eric William The Army from January 1941 to March 1942. — Hutchinson & Company, Limited, 1943. — С. 150.
- ↑ 19,0 19,1 Fitzsimmons (2013), p. 22
- ↑ 20,0 20,1 Fitzsimmons (2013), p. 23
- ↑ Hashim, Ahmed Insurgency and Counter-insurgency in Iraq. — Cornell University Press, 2005. — С. 105. — ISBN 0-8014-4452-7
- ↑ Hamdi Alkhshali, Yousuf Basil and Greg Botelho, CNN (2015-05-15). «ISIS on offensive in Iraq's Ramadi, governor says». CNN. Արխիվացված է օրիգինալից 2015-12-12-ին. Վերցված է 2015-12-29-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «IS jihadists take Ramadi but pinned back in Palmyra». Yahoo News. 2015-05-17. Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2017-10-01-ին.
- ↑ «Islamic State conflict: Iraqi forces 'move into Ramadi'». BBC News. 2015-12-22. Արխիվացված է օրիգինալից 2015-12-22-ին. Վերցված է 2015-12-22-ին.
- ↑ Освобождение города Рамади от ИГИЛ напрасно считают успехом Archive copy Wayback Machine-ի միջոցով: // Взгляд.ру
- ↑ «Iraqi army declares first major victory over Islamic State in Ramadi». Reuters. 2015-12-28. Արխիվացված է օրիգինալից 2017-03-25-ին. Վերցված է 2017-10-01-ին.
- ↑ «Al-Ramādī.» Britannica School. Encyclopædia Britannica, Inc., 2015. Web. 18 May. 2015.
- ↑ «Iraq climate: average weather, temperature, precipitation, best time». www.climatestotravel.com. Վերցված է 2020-06-02-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էր-Ռամադի կատեգորիայում։ |
- Իրաքի Պատկեր-Ռամադիի արբանյակային դիտում Արխիվացված 3 Հունվար 2013 archive.today
- Դոն Կիխոտը Ռամադիում, հեղինակ ՝ Մ. Բ. Ուիլմոտ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էր-Ռամադի» հոդվածին։ |
|