Էրտա Ալե
![]() | |
Տեսակ | Վահանային հրաբուխ |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղադրություն | Kilbet Rasu? |
Մասն է | Մեծ ռիֆտային հովիտ |
Նյութ | բազալտ |
Բարձրություն (ԲԾՄ) | 613 մետր մ |
Սմիթսոնիան կոդ | 221080 |
Էրտա Ալե, (կամ Էրտալե կամ Իրտալե) չմարող ակտիվ բազալտային-վահանային հրաբուխ։ Գտնվում է Եթովպիայի հյուսիս-արևելքում՝ Աֆարի տարածաշրջանում։ Այն գտնվում է Աֆարի գոգահովտում՝ Բեդլենդ անապատի շրջանում։ Էրտա Ալեն Եթովպիայի ամենաակտիվ հրաբուխն է։
Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրտա Ալեյի բարձրությունը 613 մ է (2,011 ոտնաչափ), գագաթին մեկ կամ երբեմն երկու լավային լճերով, որոնք հազվադեպ արտահոսում են հրաբխի հարավային մասում[1]։ Այն գոյություն ունի քսաներորդ դարի սկզբից (1906) և կարևոր է ամենամեծ լավային լճի պահպանման համար։ Լավային լճերով հրաբուխները շատ քիչ են. աշխարհում կա այդպիսի միայն 8 հրաբուխ[2]։
Տեղի բնակիչների աֆարյան լեզվով Էրտա Ալեն նշանակում է «ծխող լեռ», իսկ ծայր հարավային բնակչությունն այն անվանում է «դժոխքի դարպասներ»։ 2009 թվականին այն քարտեզագրվել է BBC լրատվական թիմի կողմից, որի ժամանակ օգտագործվել է 3D լազերային տեխնիկան[3], որպեսզի պահպանեն հեռավորությունը և խուսափեն լճերի բարձր ջերմաստիճանից։
Էրտա Ալեն գտնվում է արևելաաֆրիկյան ճեղքվածքի կենտրոնական համակարգում։ Հրաբուխը հիմնականում կազմված է սիլիկային նյութից, որը մակերես է բերվել ճեղքվածքի կազմավորման ժամանակ։
Ամենամեծ ժայթքումը տեղի է ունեցել 2005 թվականի սեպտեմբերի 25-ին, որի ժամանակ ոչնչացվել է 250 գլուխ անասուն, և հազարավոր հարևան բնակիչներ ստիպված փախուստի են դիմել[4]։ Հետագայում լավան ժայթքել է 2007 թվականին`պատճառ դառնալով հարյուրավոր մարդկանց էվակուացիայի և 2 կորածների[5]։ 2008 թվականի նոյեմբերի 4-ի ժայթքման մասին զեկուցել են Ադիս Աբեբա համալսարանի գիտնականները[6]։ Մեկ այլ ժայթքման մասին տեղեկություն է ստացվել 2017 թվականի հունվարին[7]։
Ճանապարհորդություն դեպի Էրտա Ալե[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրտա Ալեյի մասին տեղեկությունները քիչ են, և այն շրջապատող վայրը աշխարհի ամենաանհյուրընկալ տեղերից է, ինչն էլ դժվար և վտանգավոր է դարձնում ճանապարհորդությունը։ Աֆարի շրջանում տեղի են ունենում ընդմիջվող էթնիկ բռնություններ՝ պայմանավորված Աֆարի բնիկ ժողովուրդների կողմից միավորված պայքարով։ 2012 թվականի հունվարի 12-ին մի խումբ եվրոպացի զբոսաշրջիկներ Էրտա Ալեում ենթարկվել են հարձակման։ Նրանցից 5-ը զովել են, 2-ը պատանդ են վերցվել, իսկ 7-ը՝ վիրավորվել[8]։ Աֆարի Հեղափոխադեմոկրատական Ճակատի Միությունը (ԱՀԴՃՄ) պատասխանատվություն է պահանջում հարձակումների համար[9], և 2012 թվականի մարտին[10] 2 պատանդներն ազատ են արձակվում։ Ուղեկցորդներից մեկը ճանապարհորդներին խորհուրդ է տվել իրենց հետ տանել մեկ կամ երկու զինված պահակախումբ կամ ոստիկաններ՝ իբրև ուղեկցողներ՝ Էրտա Ալե[11] այցելելու համար։ Առևտրական-զբոսաշրջական կազմակերպությունները առաջարկում են էքսկուրսիաներ դեպի Էրտա Ալե, որոնք ուղեկցվում են զինվորական պահակախմբի կողմից։
2017 թվականի դեկտեմբերին գերմանացի զբոսաշրջիկները Էրտա Ալեից[12] իջնելու ժամանակ մահացու գնդակահարվել են։
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրտա Ալեի վրա գտնվող լավային լիճը համառոտ ցուցադրվել է 2010 թվականին՝ «Հսկաների ընդհարումը» ֆիլմի հաջորդական ճանապարհորդության ժամանակ, որտեղ Պերսեուսը շրջագայում էր ստորերկրյա աշխարհում։ 2016 թվականին Էրտա Ալեն ցուցադրվել է Վեռներ Հերզոգի «Into the Inferno» վավերագրական ֆիլմում։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Erta Ale, Ethiopia»։ Volcano World։ Oregon State University։ Վերցված է 2007-08-08
- ↑ «Rare lava lake discovered on remote island is one of only eight»։ cnn.com։ CNN։ Վերցված է հուլիսի 5, 2019
- ↑ Hottest Place On Earth, Episode 2 at bbc.co.uk
- ↑ "Focus on Ethiopia, September 2005" Archived 2010-10-05 at the Wayback Machine., UN-OCHA . Retrieved 25 February 2009.
- ↑ «Fears after volcano in Ethiopia»։ BBC News։ 2007-08-15։ Վերցված է 2007-08-15
- ↑ there was also one in 2009. "Volcano erupts in Ertale volcanic area of Afar Region" Archived 2010-04-26 at the Wayback Machine., Ethiopian News Agency website . Retrieved 20 January 2010.
- ↑ «New flank eruption at Erta Ale volcano, Ethiopia»։ The Watchers - Daily news service | Watchers.NEWS։ Վերցված է 2017-05-14
- ↑ «Deadly attack on tourists at Erta Ale - further details: 5 dead, 4 abducted and 7 wounded»։ VolcanoDiscovery։ հունվարի 18, 2012։ Վերցված է հոկտեմբերի 26, 2013
- ↑ «Erta Ale January (sic) 17 kidnapping – ARDUF claims responsability (sic), hostages said to be well»։ VolcanoDiscovery։ փետրվարի 20, 2012։ Վերցված է հոկտեմբերի 26, 2013
- ↑ «Kidnapped German tourists released (Erta Ale, Danakil, Ethiopia incident 17 Jan 2012)»։ VolcanoDiscovery։ մարտի 6, 2012։ Վերցված է հոկտեմբերի 26, 2013
- ↑ Briggs Philip, Blatt Brian (2009)։ Ethiopia: the Bradt Travel Guide (Fifth ed.)։ Chalfont St Peter: Bradt Travel Guides։ էջ 313։ ISBN 978-1-84162-284-2
- ↑ Berhane Daniel (2017-12-05)։ «An armed group from Eritrea kills a German in Erta Ale, Ethiopia»։ Horn Affairs։ Վերցված է 2017-12-07
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Photos from an expedition in Nov and Dec 2009
- Photos from an expedition to Erta Ale and the Danakil in Feb. 2008
- (Ֆրանսերեն)Photos of Erta Ale:Expedition Nov 2006
- BBC article about Erta Ale
- Photographs of Erta Ale, February 2015
![]() |
Էրտա Ալե Վիքիպահեստում |
---|