Էրվին Սաբոյի անվան քաղաքային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էրվին Սաբոյի անվան քաղաքային գրադարան
Szabó Ervin Könyvtár (961. számú műemlék) 111.jpg
ԵրկիրFlag of Hungary.svg Հունգարիա
Տեսակգրադարան
Այլ տվյալներ
Կայքfszek.hu
Կոորդինատներ: 47°29′21.760008099993″ հս․ լ. 19°3′53.280000100006″ ավ. ե. / 47.48937778002777321° հս․. լ. 19.06480000002778041° ավ. ե. / 47.48937778002777321; 19.06480000002778041

Էրվին Սաբոյի անվան քաղաքային գրադարան (հունգ.՝ Fővárosi Szabó Ervin Könyvtár), գրադարանների խոշոր հանրային ցանց Բուդապեշտում: Գլխավոր շենքը գտնվում է Բուդապեշտի Յորժեֆվարշոն պատմական շրջանում՝ Էրվին Սաբոյի անվան հրապարակում, Կալվին տեր մետրոյի հրապարակին կից:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանը հիմնադրվել է 1904 թվականին[1]: 1927 թվականին գրադարանի համար տարածք է հատկացվել Վենկհեյմ (Wenckheim) ընտանիքի պալատից, որը 19-րդ դարի Յորժեֆվարշոն պատմական շրջանի ճարտարապետական հուշարձաններից է: Չորս տարի վերանորոգումից հետո գրադարանը նոր շենքում բացվել է 1931 թվականին[2]: Գրադարանի ֆոնդերի ավելացմանը զուգընթաց՝ Վենկհեյմյան պալատին կից կառուցվեցին մի քանի ժամանակակից կառույցներ, որոնք պատմական կառույցի հետ միասին դարձան մեկ ընդհանուր համալիր: Բացի գլխավոր շենքը, քաղաքային գրադարանի ցանցի կազմի մեջ են մտնում նաև շուրջ 50 ոչ մեծ գրադարաններ, որոնք գտնվում են Բուդապեշտի տարբեր շրջաններում[3]:

Յորժեֆվարշոն շրջանում են գտնվում մեծ թվով ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ Բուդապեշտի համալսարանը, Զեմելվայսի անվան համալսարանը, Գասպար Կարոլիի անվան բողոքական համալսարանը, Պյոտր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանը և մի շարք այլ հաստատություններ: Այս հաստատությունների ուսանողները լայնորեն օգտվում են գրադարանի գլխավոր մասնաշենքից[2]:

Գրադարանն անվանվել է հունգար սոցիալ-դեմոկրատական գործիչ Էրվին Սաբոյի անունով, ով եղել է գրադարանի առաջին տնօրենը: 2010 թվականին աջակողմյան ուժերն առաջարկել են գրադարանը անվանափոխել՝ Սաբոյին համարելով «կոմունիստական գաղափարախոս» և «տոտալիտար ձախակողմյան մտավորական»[4], սակայն Հունգարիայի մշակույթի և արվեստի մի խումբ գործիչներ դեմ են արտահայտվել անվանափոխմանը, և գրադարանը շարունակել է կոչվել Էրվին Սաբոյի անունով:

1904 թվականին գրադարանի գրացուցակում եղել է 33 000 գիրք, 2010 թվականին գրադարանի հավաքածուն կազմել է 3 217 759 փաստաթուղթ, որից 2 372 540 գիրք՝ և պարբերական, 6 437 քարտեզներ, 53 389 պարտիտուրաներ, 147 861 աուդիո նյութեր[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]