Էրվին Ջոնսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Էրվին Ջոնսոն
Ervin Johnson
Ervin Johnson.jpg
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Կենտրոնական
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 21, 1967 (51 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նոր Օռլեան, Լուիզիանա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,11 մ
Քաշ 111 կգ
Դպրոց Բլոկ (Նոր Օռլեան, Լուիզիանա)
համալսարան Նոր Օռլեան (1989—1993)
Դրաֆթի տարի 1993 / ռաունդ` 1 / ընտր.` 23-րդ
Դրաֆթ ակումբ Սիեթլ Սուպերսոնիքս
Կարիերա սկիզբ 1993 թվական
Կարիերա ավարտ 2006 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
  • Sun Belt կոնֆերենցիայի տարվա բասկետբոլիստ (1993)
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 845
  • Միավորներ՝ 3473 (4,1 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 5148 (6,1 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 387 (0,5 փ/խ)
  • Խլումներ՝ 471 (0,6 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 1087 (1,3 բ/խ)

Էրվին Ջոնսոն (անգլ.՝ Ervin Johnson, դեկտեմբերի 21, 1967(1967-12-21), Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրվին Ջոնսոնը ծնվել է Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում։ Սովորել է Բլոկի Ջոնսվիլյան դպրոցում, որտեղ խաղացել է տեղի բասկետբոլային ակումբի կազմում։ 1993 թվականին ավարտել է Նոր Օռլեանի համալսարանը, որտեղ չորս տարի շարունակ խաղացել է «Նյու Օռլեան Պրիվետիրս» ակումբի կազմում։ Այդտեղ նա հաջող կարիերա է անցկացրել՝ արդյունքում հավաքելով 1608 միավոր, 1287 անդրադարձ և 294 բլոկշոտ, բացի դրանից երկու տարի անընդմեջ իր թիմին օգնել է հաղթել «American South» կոնֆերենցիայի պարբերական առաջնությունը (1990—1991), իսկ 1993 թվականին՝ «Sun Belt» կոնֆերենցիայի պարբերական առաջնությունը[1]։

Կարիերան NBA-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է կենտրոնականի դիրքում։ 1993 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Սիեթլ Սուպերսոնիքս» ակումբի կողմից 23-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Դենվեր Նագեթս», «Միլոուքի Բաքս» և «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբների կազմում։ Ընդհանուր NBA-ում անցկացրել է 13 մրցաշրջան։ 1993 թվականին ճանաչվել է Sun Belt կոնֆերենցիայի ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ։ Ընդհանուր NBA-ի կարիերայի ընթացքում անցկացրել է 845 խաղ, որոնցում հավաքել է 3473 միավոր (4,1 մ/խ), կատարել է 5148 անդրադարձ, 387 փոխանցում, 471 խլում և 1087 բլոկշոտ։

1991 թվականին Էրվին Ջոնսոնը ԱՄՆ-ի հավաքականի կազմում դարձել է Շեֆիլդում անցկացվող ամառային ունիվերսիադի չեմպիոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Biography of Ervin Johnson»։ astrotheme.com (անգլերեն)։ Astrotheme New Approach։ Վերցված է 2013-12-14 (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]