Էրվին Չարգաֆ
Չարգաֆ Էրվին (անգլ.՝ Erwin Chargaff, 11 օգոստոս, 1905, Չեռնովցի, Ավստրո-Հունգարիա-20 հունիս, 2002, Նյու-Յորք, ԱՄՆ), ամերիկյան (ազգությամբ՝ ավստրիացի) կենսաքիմիկոս։
Եղել է ԱՄՆ-ի ազգային ԳԱ (1965) և Գիտությունների ու արվեստների ամերիկյան ակադեմիայի (1961) անդամ։ 1928 թվականին ավարտել է Վիեննայի համալսարանը։ Աշխատել է Եյլի (1928—1930), Բեռլինի (1930—1933) համալսարաններում, Փարիզի Պաստյորի ինստիտուտում (1933—1934), Կոլումբիայի համալսարանում (ԱՄՆ, 1952-ից 1974 թվականներին՝ կենսաքիմիայի պրոֆեսոր)։ Հիմնական աշխատանքները վերաբերում են նուկլեինաթթուների կենսաքիմիային։ Հայտնաբերել է ԴՆԹ-ի տեսակային առանձնահատկությունը, պարզել, որ ԴՆԹ-ն պարունակում է պուրինային և պիրիմիդինային հիմքերի հավասար քանակություններ, իսկ ՌՆԹ-ում պուրինային հիմքերը սովորաբար գերակշռում են («Չարգաֆի կանոններ»)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #11852013X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 SNAC — 2010.
- ↑ 4,0 4,1 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 5,0 5,1 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 6,0 6,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ Notable Names Database — 2002.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 670)։ ![]() |